Armlaw

Armlaw

Share

ArmLaw դատական ակտերի որոնման համակարգ

23/05/2019

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Միրզոյանն ընդդեմ Հայաստանի վճիռը:

Դիմումատուի որդին 2007 թվականին սպանվել էր պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ սպաներից մեկի՝ հրազենից արձակած կրակոցից: Սպան, ով նախկինում աչքի էր ընկել բացասական վարքագծով, դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ զորամասի հրամանատարական կազմը ենթարկվել էր կարգապահական պատասխանտվության:
Դիմումատուն քրեական վարույթի շրջանակներում ներկայացրել էր ոչ նյութական վնասի հատուցում ստանալու պահանջ: Դատարանները մերժել էին նրա պահանջը, քանի որ ներպետական օրենսդրությունը չէր նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում:

Դիմումատուն բողոքում էր, որ պետությունը միջոցներ չի ձեռնարկել իր որդու կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և իրեն չի տրամադրել ոչ նյութական վնասի հատուցում:

Կոնվենցիայի 2-րդ հոդված (կյանքի իրավունք) – առկա է խախտում:
Կոնվենցիայի 13-րդ հոդված (իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) – առկա է խախտում:


http://armlaw.am/hy/profile

29/01/2019

ՄԻԵԴ-ը հունվարի 24-ին հրապարակել է Շոլց ԷյՋի-ն ընդդեմ Հայաստանի վճիռը։

Դիմումատու ընկերությունը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ մեկ այլ ընկերության` պայմանագրային պարտավարությունների չկատարման հետեւանքով ձեւավորված պարտքի գումարի բռնագանձման պահանջով։ Դատարանը հայցը թողել էր առանց քննության այն հիմնավորմամբ, որ կողմերի միջեւ կնքված պայմանագրի դրույթներից հետեւում է, որ վեճը ենթակա է արբիտրաժային տրիբունալի քննությանը։ Դիմումատուն դիմել էր արբիտրաժային տրիբունալ ընդդեմ պատասխանող ընկերության։ Արբիտրաժային տրիբունալի նախագահը դիմումը վերադարձրել էր՝ գտնելով, որ դիմումատուն չի ներկայացրել արբիտրաժային համաձայնագրի օրինակը։

ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (դատարանի մատչելիություն) խախտում։

http://www.armlaw.am/hy/profile

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan