AlivePhotography

AlivePhotography

Share

Birth photographer and Doula in Yerevan, Armenia

Photos from AlivePhotography's post 17/08/2021

Պ Լ Ա Ն Ա Վ Ո Ր Ե Լ ծննդաբերությու՞նը ՝ անհնար է։
Ծննդաբերությունը կնոջ կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որը անկասկած հարկավոր է պլանավորել։

Բայց ինչպե՞ս… չէ՞ որ դա անկանխատեսելի պրոցես է։ Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած իվենթ ենք պլանավորում, օր՝ համերգ, ծննդյան փարթի, ճամբորդություն։ Ու ինչպես այս դեպքերում նույնպես հարկավոր է հաշվի առնել հնարավոր անվերահսկելի կետերը (օր. եղանակը, տեխնիկան , թռիչքի ուշացումը…) որոնք մեզանից չեն կախված, բայց և այն կետերը, որոնք կարող ենք կանխավ կազմակերպել։

Ծննդաբերություն էլ կարող է ունենալ plan B, բայց նախ պետք է ունենա plan A.

Ինչպե՞ս պլանավորել ծննդաբերությունը՝

1.Հաշվի առեք ձեր խառնվածքը - փափուկ եք թե՞ նախընտրում եք ավելի խիստ ու «կարգի հրավորող» բժիշկ։
2.Ցանկանո՞ւմ եք ակտիվ դեր ունենալ ձեր ծննդաբերության պրոցեսում, թե պատրաստ եք հանձնվել բժշկին, ամբողջությամբ նրան վստահել։

Այսպիսով անկեղծ պատասխանեք, թե ինչպիսի ծննդաբերություն կերազեք ունենալ ու գրի առնեք ամեն կետը։ Օրինակ ՝ պատրատված ու անվախ, ոչ տրավմատիկ, դրական մթնորորտում, աջակից անձի հետ և այլն։
Հետո ամեն կետը դիտարկելով որոշեք, թե ինչ է հարկավոր, այդ կետը ապահովելու համար։ Օրինակ՝ պատրաստվելու համար հարկավոր է դասերի մասնակցել, ճիշտ գրականություն կարդալ և այլն։ Կամ աջակից անձ ունենալու համար հարկավոր է ՆԱԽ ընտրել այնպիսի ԲԿ, որը հարգում է ՀՀ օրենքը ու կնոջ իրավունքները։ Այնպիսի բժիշկ, որ չի մնացել անցյալ դարում ու մի երկու վստահելի թարմ ուսումնասիրություն է կարդացել ու ողջունում է, երբ կինը աջակցի կամ դուլայի հետ է գալիս: (Հավատացեք ՀՀ-ում կան այդպիսի բժիշտկներ)։ Հարկավոր է նաև պատրաստել ձեր աջակից անձին, եթե նա անտեղյակ է այդ ոլորտից, որպեսզի նրա աջակցությունը լինի օգտակար ու աջակիցը իրան անօգուտ չզգա։

Ես համոզված եմ, ոչ ոք իրավունք չունի զրկել հղի կնոջը իր երազանքի ծննդաբերությունը պլանավորելուց։ ՀՀ- կառավարությունը, ի դեմս Առողջապահության Նախարարության հաստատում է օրենքով, որ կինը ունի մեկ աջակցի իրավունք։ Սակայն մեր երկրում դեռ կան բժիշկներ, ովքեր վստահ են, որ այդ օրենքը կարելի է խաղտել։
Հիմա, ասելիքս ուղղում եմ կանանց։ Սիրելիներս, ԲԿ ու բժիշկ ընտրելիս՝ հաշվի առեք ձեր ցանկությունները ու plan A,B,C ունեցեք։ Ես էլ սիրով ձեզ ինչով կարող եմ, կօգնեմ։

Իսկ հիմա կիսվեք այս գրառումով այլ կանաց հետ ու չմոռանաք սեյվը։ Վստահ եմ պետք կգա:

Photos from AlivePhotography's post 22/07/2021

Ե՞Ր Բ և Ի՞Ն Չ Պ Ե Ս է տեղի ունենում ը և ի՞ նչ անել դրանից հետո։

Նախ պահպանեք ու սրտիկեք գրառումս իսկ կարդալուց հետո անպայման կիսվեք ձեր ծանոթ հղիների հետ։

Ե ՞Ր Բ

Իդեալական է, եթե պտղապարկը պատռվում է ծննդաբերության առաջին փուլում, երբ արգանդի վզիկը լիովին կամ գրեթե ամբողջությամբ բաց է: (տես. հաջորդ նկարում) Պտղապարկը բարակում է և ճեղքվում է կծկումների ընթացքում: Դրանից անմիջապես հետո կծկումները զգալիորեն ուժգնաանում են:
Բայց պտղաջրերը կարող են «գնալ» մինչ կծկումների սկիզբը ու շատ անսպասելի:
Այս երևույթը անվանվում են «պտղաջրերի վաղաժամ արտահոսք», ինչը պատահում է կանանց 8%~ 10%-ի մոտ։

ԻՆՉՊԵ՞Ս

Իսկ հնարավո՞ր է պտղաջրերը հոսեն ապագա մայրիկի ոտքերով հասարակական վայրում, ինչպես օրինակ գեղարվեստական ​​ֆիլմերում: Այո, հնարավոր է, բայց կինոյում իրավիճակի դրամատիզմը որոշ չափով չափազանցված է: Միշտ չէ, որ ամնիոտիկ հեղուկը ուժեղ հոսքով է թափվում այլ սովորաբար արտահոսում է կամաց-կամաց։

Հիշեք - այդ ժամանակ ոչ բոլոր պտղաջրերն են թափվում, այլ միայն այսպես կոչված առաջնայինները, այսինքն՝ որոնք տեղակայված են երեխայի գլխի վերևում (100 -200 մլ) : Ամնիոտիկ հեղուկի մնացորդը` հետին հեղուկը, թափվում է երեխայի ծնվելուց հետո:

Ի՞նչ անել, երբ պտղաջրերի արտահոսքը տեղի է ունենում, բայց դուք դեռ ծննդատանը չեք ու անգամ ոչ մի ծմննդաբերական ցավեր/ կծկումներ չեք զգում ։

Եթե պտղաջրերը մաքուր են, թափանցիկ, (չունեն տհաճ հոտ կամ կանաչ պղտոր գույն) ապա՝ վախենալու բան չկա։ Խուճապի մի մատնվեք, հանգիստ լոգանք ընդունեք։
Երեխային հարկավոր չեն աառաջնային պտղաջրերը շնչելու համար և երեխան չի խեղդվում, քանի որ նա դեռևս ստանում է թթվածինը պորտալարով։
Այսօր ապացուցված է, որ պտղաջրերի արտահոսքից հետո անվտանգ է համարվում կծկանքներին սպասել 48+ ժամ (հիշո՞ւմ եք, որ պտղաջրերը թարմանում են) սակայն որոշ երկրներում պրոտոկոլները դեռ չեն թարմացվել ու անվտանգ է համարվում 6-12 ժամը։ Այնուամենայնիվ, ձեր հանգստությամ համար պտղաջրերի արտահոսքի դեպքում կապնվեք ձեր բժշկի հետ ու հետևել նրա խորհրդին։

Ուշարդիր եղեք - եթե պտղաջրերը տհաճ հոտ ունեն կամ կանաչ ու պղտոր են, ապա անհապաղ հարկավոր է կապնվել բժշկի հետ ու շտապել մոտակա ծննդատուն։

Հակիրճ այսքանը ու վստահ եմ էլի հարցեր ունեք… գրեք դրանք քիմենթներում ու երրորդ գրառումը կնվիրեմ ձեր հարցերի պատասխաններին։

Պաչիկ 🤰🏻

Photos from AlivePhotography's post 19/07/2021

ՊՏՂԱՊԱՐԿ ԵՒ ՊՏՂԱՋՐԵՐ
— Ամնիոտիկ հեղուկը զարմանալի միջավայր է, որում երեխան ապրում է հղիության բոլոր ինն ամիսների ընթացքում։
Ընկերքի հետ միասին երեխայի շուրջը ձևավորվում է #պտղապարկ -ը, որը լցված է ամնիոտիկ հեղուկով: Հղիության սկզբում հենց պտղի պտղապարկի բջիջներն են արտադրում ամնիոտիկ հեղուկ: Հետագա փուլերում ամնիոտիկ հեղուկը լրացուցիչ արտադրվում է երեխայի երիկամների կողմից: Երեխան նախ կուլ է տալիս ջուրը, իսկ հետո մեզի հետ միասին թողնում պտղապարկի մեջ: Մոտավորապես յուրաքանչյուր երեք ժամվա ընթացքում պտղապարկի հեղուկը ամբողջովին թարմանում է: Այսինքն, «թափոնների» ջուրը դուրս է գալիս, և նրանց տեղը գրավում է նորը `ամբողջովին նորացված: Եվ այս ցիկլը շարունակվում է հղիության ողջ ընթացքում։
Թվում է, թե մարդը երկրային արարած է, և նա չի կարող շնչել ջրի տակ: Ապա, ինչու՞ է երեխան հղիության ընթացքում ջրի մեջ զարգանում:
Երեխայի զարգանալու համար ներդաշնակ միջավայր է պետք իսկ ջուրը շատ հարմար է այդ միջավայրը ապահովելու համար:

—Գիտե՞ք, որ ամնիոտիկ հեղուկը միշտ նույն ջերմաստիճանն ունի, ինչը նշանակում է, որ երեխան չի գերտաքանա և չի մրսի, նույնիսկ եթե մայրը տառապում է ջերմությունից կամ, ընդհակառակը, սառչում է ցրտից: Արգանդի պատերի և որովայնի դիմացի պատի մկանների հետ միասին ջուրը հուսալիորեն պաշտպանում է երեխային հարվածներից, ցնցումներից կամ սեղմումից, որոնք պատահիում են մեր առօրյա կյանքում:
—Բայց ինչպե՞ս երեխան չի խեղդվիւմ ջրի մեջ: Իհարկե մոր արգանդում գտնվող երեխան շնչում է, բայց դեռ թոքերով չէ. նրան թթվածինը մատակարարվում է ընկերքի և պորտալարի միջոցով: Միայն ծնվելուց և առաջին ճիչից հետո, թոքերը բացվում են, և երեխան կատարում է իր առաջին շունչը:

Այսպիսով, հղի կնոջ մարմնում ամեն ինչ մտածված է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ‬ ‭139:13-14‬ ‭
“Որովհետև դու (Տեր) ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։”
‭‭——
Բոլոր ապագա մայրերը լսել են այն մասին, որ ծննդաբերության ինչ-որ պահին տեղի է ունեմում ։
— Թե ի՞նչ անել ջրերի արտահոսքից հետո կգրեմ երրորդ մասում, իսկ դուք չմոռանաք սրտիկել, պահպանել ու կիսվել այս գրառումով։

Ի՞նչ նոր բան բացահայտեցիք առաջին մասում։ Ակտիվ եղեք, որ ջանքս իզուր չհամարեմ։

📸 by Lennart Nilsson 1965 թ

Want your business to be the top-listed Photography Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan