Magi

Magi

Share

Magi ընկերությունը հիմնադրել է Մարգարիտ Ստեփանյանը 2019 թ?

Photos from Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն's post 28/03/2026
26/03/2026

Շուրջ 7տարի է Մագին արտադրում է կտորե պայուսակներ հավատալով որ մի օր օրենքը ուժի մեջ է մտնելու ։

📌 Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև՝ պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը կամ առկայությունն ԱՐԳԵԼՈՂ նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Մարտի 25-ի Ազգային ժողովի նիստում ամբողջությամբ ընդունվեց 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։

«Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, սա կարևոր և ռազմավարական քայլ է շրջակա միջավայրի պահպանության և կայուն ապագայի ձևավորման ուղղությամբ։
Արգելքի նախագծի մասին շատ է խոսվել և առաջիկայում մի շարք առիթներ կլինեն դրան առավել մանրամասն անդրադառնալու։
Առաջարկվող կարգավորումները ունեն հստակ առողջապահական և բնապահպանական հիմնավորումներ։

Բացի դա մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանի համար ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն։ COP17-ի նախաշեմին այս նախաձեռնությունը հնարավորություն կտա մեր երկրին հանդես գալ որպես պատասխանատու պետություն, որը հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին։»,- նշել է նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

☑️ 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու ձողիկներ) իրացումը կամ առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքներում՝ մանրածախ առևտրի իրականացման ժամանակ։

✅ Բացառություն են կազմում կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը, ինչպես նաև երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերը և կափարիչով պլաստիկ տարաները։

Want your business to be the top-listed Shop in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Հայաստան
Yerevan
0062

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00