LUX Car Rent
Our company offers a wide range of various vehicles for rent. Cars may be driven in the territories Cars can be rented both with and without drivers
12/06/2014
BMW X6-ը 2015 թվականին կներկայանա նորովի: BMW X6-ը, որն արտադրվում է 2008 թվականից պատրաստվում է թողարկել մեքենայի երկրորդ սերունդը: Այն սկզբանկան շրջանում վաճառքի է հանվելու երեք տարբեր շարժիչներով. xDrive50i (450 ձիաուժ, 4.4լ V8; 100 կմ/ժ արագության հասնում է 4.8 վայրկյանում, առավելագույն արագությունը 250 կմ/ժ), xDrive30d (դիզել, 258 ձիաուժ, առավելագույն արագությունը 230 կմ/ժ), M50d (381 ձիաուժ, 100 կմ/ժ արագության հասնում է 5.2 վայրկյանում, առավելագույն արագությունը 250 կմ/ժ): Չնայած իր բոլոր նորամուծություններին՝ նրանում օգտագործված ալյումին, մագնեզիում և թերմոպլաստիկների նման թեթև տեխնոլոգիաների շնորհիվ 2015 BMW X6-ը մոտավորապես 40 կգ-ով նախորդ սերնդի մեքենաներից ավելի թեթև է լինելու:
06/06/2014
Անդրադառնում ենք ընկերության արտադրած մեքենաների անուններին, ինչպես որ խոստացել էինք:
Ընկերության խորհրդանիշը ցուլն է: Սա կապված է Լամբորջինիի` համաստեղությամբ ցուլ լինելու հետ: Miura-ն իր անունը ստացել է Դոն Էդուարդո Միուրայից, ով ցուլ էր վարժեցնում, իսկ Islero-ի անունը եկել է Միուրայի վարժեցրած ցլերից մեկից, որը սպանել է հայտնի մատադոր Մանոլետեյին: Espada-ն մատադորների կողմից օգտագործվող թրի տեսակ է: Jarama-n իր անունը ստացել է Իսպանիայի Jerez դաշտից, որտեղ ժամանակին անցկացվել են ցլամարտեր: Countach-ը Պիեմոնտեերենում (լատինական լեզու, որն օգտագործվում է Հյուսիսային Իտալիայում) այն բացականչությունն է, որը տղամարդն անում է գեղեցիկ աղջիկ տեսնելիս: Այս անունով Lamborghini-ն խախտել է իր ավանդույթը: Ավելի ուշ ընկերությունը վերականգնել է այն Diablo (հայտնի ցուլ), Murcielago (ցուլ, որը չի սատկել իրեն հասցված 24 թրի հարվածներից և ավելի ուշ որպես նվեր տրվել է Միուրային), Gallardo (Միուրայի վարժեցրած ցլերից մեկը) և Reventon (հայտնի ցուլ, որը սպանել է ճանաչված մատադոր Ֆելիքս Գուզմանին) անուններով և պատրաստվում է շարունակել այդ ավանդույթը:
15/05/2014
ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ավտոմոբիլային հրատարակչություններից Consumer Reports-ը հրապարակել է ամենահուսալի մեքենաների վարկանիշը՝ ըստ իր լրագրողների: Որքան էլ որ զարմանալի է թվում՝ ցուցակի առաջատարը եղել է ոչ թե ամերիկյան եռյակից մեկը, այլ ճապոնական ավտոարտադրող Lexus-ը:
Իրենց ուսումնասիրության մեջ փորձագետները հիմնվել են միայն ավտոմեքենաների սեփականատերերի հետ արված հարցազրույցների տվյալներին: Ընդհանուր առմամբ ուսումնասիրությանը մասնակցել է 1.100.000 մարդ: Համաձայն արդյունքների՝ իրենց հուսալիությամբ ճապոնական մեքենաները առաջին տեղը չեն զիջել ուրիշ մեքենաների: Նվազագույն խափանումներն ու անսարքությունները գրանցվել են Lexus մակնիշի մեքենաների մոտ:
Իսկ մեզ մոտ Դուք կարող եք վարձել Lexus GX 470-ը սկսած 42.000 դրամից:
LUX CAR RENT. աշխարհի լավագույնները միայն Ձեզ համար:
12/05/2014
2014 թվականի վերջում BMW-ն պատրաստվում է վաճառքի հանել իր նոր BMW i8-ը, որի միջազգային թեսթ դրայվը տեղի ունեցավ Լոս Անջելեսում: Ավտոմեքենան հագեցված է 1,5 լիտր ծավալ 3-գլանաձև շարժիչով, որը զարգացնում է 220 ձիաուժ արագություն և ունի 129-ուժեղ էլեկտրական շարժիչ: 100 կմ անցնելուց հետո մեքենան ծախսում է ավելի քիչ քան 2.5լ:
02/05/2014
Lexus-ը ներկայացրել է իր հատուկ թողարկումը՝ Lexus 450 HP LX 570-ը: Մեքենայի 5.7 լ V8 շարժիչը մնացել է անփոփոխ, սակայն 383 ձիաուժ շարժիչը հզորացվել և դարձել է 450 ձիաուժ: Թեև դեռ չի հայտարարվել, սակայն կարծիքների համաձայն մեքենան 100կմ արագության հասնում է 6.6 վայրկյանում: LX 570-ի այս հատուկ թողարկումն ունի թույլ ճառագայթներով LED քսենոնային լուսարձակներ, արբանյակային նավիգացիա, Mark Levinson ձայնային համակարգ, մեքենայի առջևի նստատեղերը տաքացվում և սառեցվում են:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan