Light Design Studio

Light Design Studio

Share

Photos from Light Design Studio's post 07/07/2025

🎓 Մեր ուսանողները հաջողությամբ ավարտեցին Գրաֆիկ Դիզայնի դասընթացը, որի ընթացքում աշխատեցին իրական նախագծերի վրա և ստեղծեցին իրենց պորտֆոլիոն։
Այս ամիսների ընթացքում ունեցան մեծ աճ, փորձ և ամենակարևորը՝ անհատական աշխատանքներ։

💡 Ամեն ավարտ մի նոր սկիզբ է։
Սպասում ենք տեսնել՝ ինչպես են իրենց գաղափարներն այժմ վերածվում նախագծերի։

Photos from Light Design Studio's post 11/03/2025

Ձեզ ենք ներկայացնում մեր ընկերության կողմից ստեղծված «Կայուն Առաջընթաց» Համայնքային ՀԿ-ի Sustainable Progress NGOբրենդը՝ որի նպատակն է աջակցել կանանց և երիտասարդներին՝ հաղթահարելու սոցիալական, տնտեսական ու կրթական խոչընդոտները։

🔶 Լոգոտիպը հիմնված է վեցանկյուններից կազմված մոդուլային կառուցվածքի վրա, որը խորհրդանշում է․
📎 Վեցանկյունները հիշեցնում են մեղվաբույնը, ինչը խորհրդանշում է փոխկախվածություն, համագործակցություն և միասնական աշխատանք։
📎 Կառուցվածքը հիմնված է երկրաչափական ձևերի վրա, որոնք արտահայտում են հավասարակշռություն և ամրություն։
📎 Կազմակերպության տարբեր ուղղությունների և արժեքների սինթեզը արտահայտվում է եռաչափ կառուցվածքի միջոցով։
🎨 Գունապնակի ընտրությունը արտացոլում է կազմակերպության հիմնական արժեքները՝
Դեղին – էներգիա և դրականություն,
Նարնջագույն – վստահություն և առաջընթաց,
Մուգ կապույտ – կայունություն և հանգստություն,
Փիրուզագույն – հավասարակշռություն,
Մանուշակագույն – հոգատարություն։

✨ «Հավասար հնարավորություններ՝ արդար և կայուն ճանապարհ»✨
Այս կարգախոսի ընտրության նպատակը՝ ստեղծել հավասար հնարավորություններ, որոնք կհանգեցնեն սոցիալական արդարության և կայուն զարգացման։

🤍 Մեզ համար մեծ պատիվ էր կյանքի կոչել այս գաղափարը՝ դիզայնի միջոցով փոխանցելով կազմակերպության կարևոր ուղերձը։ Բրենդը ամբողջությամբ կարող եք դիտել մեր պորտֆոլիոյում՝ https://www.behance.net/gallery/221174653/Sustainable-Progress-NGO

#ԼայթԴիզայնՍտուդիո #ԿայունԱռաջընթաց #հավասարհնարավորություններ

08/03/2025

Կանայք ոգեշնչում, աջակցում ու ստեղծում են։ 💫❤️
Նրանք չեն հանձնվում, այլ քայլում են առաջ՝ վերափոխելով աշխարհը։

🌸 Կինն ուժ է, որին կարող ես հենվել, երբ դժվար է։
🌸 Նրա սերն ու հոգատարությունը դարձնում են ընտանիքը ջերմ ու ամուր։
🌸 Նա է մոտիվացնում, հավատացնում ու կողքին կանգնում, երբ աշխարհը կարծես դեմ է։
🌸 Նրանց ձայնը կարևոր է, այն կարող է փոխել իրականությունը։

Շնորհավորում ենք բոլոր կանանց, ովքեր ուժ են տալիս կյանքին, գույն են հաղորդում աշխարհին և սիրով լցնում ամեն օրը։ ✨

Շնորհավոր մարտի 8՝ գեղեցկության, ուժի և սիրո տոնը! 💐💖

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

LIGHT DESIGN STUDIO

Ընկերությունը գործունեություն է ծավալում համակարգչային դիզայնի բնագավառում՝ պատվիրատուներին ապահովելով աշխատանքների ընտրության լայն հնարավորությամբ:

Ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն են . գրաֆիկ դիզայն, գրքի դիզայն , վեբ դիզայն, 3D մոդելավորում, վիդեո (motion) դիզայն, ինտերիերի դիզայն, էքստերիերի դիզայն:

The company operates in a field of computer design by providing a wide variety of choices for our clients.

The services offered by the company: graphic design, book design, web design, 3D modeling, video (motion) design, interior design, exterior design.

Category

Telephone

Address


Halabyan 11
Yerevan
0054