VEG TOUR

VEG TOUR

Share

Արշավներ նոր բացահայտումներ , հետաքրքիր զրույցներ բնո?

05/07/2018

Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը: Հունիսի 8-ին՝ ժամը 8-ին, գնում ենք հիանալու այդ Քարե սիմֆոնիայով: Միացի՛ր, հիացի՛ր...

23/06/2018

Լաստիվերում բազմաոիվ քանդակներ կան, որոնց հեղինակը Բենիկ Պետրոսյանն է՝ ծնված խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, այնուհետև՝ Գեղարվեստաթատերականում: Մի շարք ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, նաև մասնակցել քանդակի սիմպոզիումների: Նրա ստեղծագործությունները բազմաժանր են` մանրաքանդակ, գրաֆիկա, մոնումենտալ արվեստ, կերամիկա, դրվագումներ ու ոչ միայն: Այժմ քանդակագործը չկա... Նրա մահվանից 6 տարի անց՝ 2002-ին, մշակույթի նախարարությունը Բենիկ Պետրոսյանի անվան մանրաքանդակի միջազգային Բիենալե էր կազմակերպել: Կամերային թատրոնի որմնանկարների հեղինակն է:
Վաղը, հունիսի 24-ին , ժամը 8:00-ին, գնում ենք
Լաստիվեր:Կշարժվենք Բենիկ Պետրոսյանի հուշատախտակի մոտից:

22/06/2018

Լաստիվերը մի վայր է, որի գեղեցկության և առանձնահատկությունների մասին դուք գուցե լսել եք, բայց դեռևս չունեք ոչ մի գաղափար, թե որտեղ է այն գտնվում: Մենք կօգնենք ձեզ այդ հարցում:

Լաստիվերն առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է: Այնտեղ դուք կարող եք տեսնել քարանձավներ, որտեղ ժամանակին ճգնավորներ են ապրել: Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ նման էր լաստի, ոչ թե աստիճանի և այդ իսկ պատճառով այդ վայրը ստացավ «Լաստիվեր» անվանումը: Մեկ այլ վարկածով՝ այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը:
Բացի այդ այնտեղ է գտնվում նաև «Լաստիվեր Անապատը», որտեղ կարող ենք տեսնել ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթներ և տներ, որոնք ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար:

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Hayastani Hanrapetutyun
Yerevan
375037

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 23:00
Sunday 09:00 - 23:00