RESO Insurance CJSC-Official

RESO Insurance CJSC-Official

Share

«ՌԵԳՈ» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Our Story

«ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին: Նույն թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա:

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ–ն հանդիսանում է «ՌԵՍՈ Խմբի» անդամ: «ՌԵՍՈ Խումբ»-ը ստեղծվել է 2004 թվականին և այսօր իր մեջ ներառում է ավելի քան 20 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային և լիզինգային ոլորտներում:

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ–ն փոխկապակցված է ռուսական «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ԲԲԸ-ի հետ: Իր հերթին, ռուսական «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ԲԲԸ-ի բաժնետերերն են ֆրանսիական AXA-ն (36.6%), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (10%), իսկ բաժնետոմսերի 54,4% պատկանում են հայազգի Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին, իսկ բաժնետոմսերի 2.5%-ը` Ա.Ն. Սավելևին:

«ՌԵՍՈ» անվանումը հապավում է, որը նշանակում է ռուս-եվրոպական ապահովագրական ընկերություն (Русско-Европейское страховое общество):

Ընկերությունը ապահովագրական շուկայի առաջատարն է մի շարք ցուցանիշներով: 2012-2013թթ-ին ապահովադիրների կողմից հատկապես բարձր է գնահատվել ՌԵՍՈ-ի գործունեությունն առողջության ապահովագրության ոլորտում:

Ընկերությունը պարբերաբար մասնակցություն է ունենում նաև հասարակական, բարեգործական և սոցիալական ծրագրերի:

«ՌԵՍՈ»-ի թիմը հաղթող ճանաչվեց բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի մասնակցությանն ուղղված «Երևան. բիզնես-վազք 2013» մրցույթ-մարաթոնին:

«ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ն ճանաչվեց Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն առողջության ապահովագրության ոլորտում և արժանացավ «Հուսո աստղ» մրցանակին «Հուսո Աստղ» ազգային մրցանակաբաշխություն-2013-ի հանդիսավոր արարողության ժամանակ:

Telephone

Address


ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պ․, տ․62, 93-93/1/РА, г. Ере
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00