Center for Human Rights and Genocide Studies NGO

Center for Human Rights and Genocide Studies NGO

Share

Գիտության զարգացման միջոցով նպաստել ցեղասպանությունների և մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը, վերացմանը և ճանաչմանը:

24/04/2026

🕯🏴Today marks the 111th anniversary of the Armenian Genocide.

“Armenia is dying, but it will survive. The little blood that is left is precious blood that will give birth to a heroic generation. A nation that does not want to die, does not die”.

Anatole France (French author, 1916)

➖️➖️➖️➖️

🕯🏴Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

⚘️«Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է՝ թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի:»:

Անատոլ Ֆրանս (Ֆրանսիացի հեղինակ, 1916)

12/04/2026

🏴🕯«Մարաղա 34. չպատժված և շարունակվող ցեղասպանություն» թեմայով հանդիպում-քննարկում

🎞📝Ապրիլի 10-ին «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ նվիրված Մարաղա գյուղի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 34-րդ տարելիցին։

📰«1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում գազանաբար սպանվել է շուրջ 50 մարդ։ Պատանդառվել է 49 անձ, որից 9-ը երեխա, 18-ը՝ կին, 3-ը՝ տարեց մարդ, այդ թվում մեկը՝ կույր։ 19 պատանդի ճակատագիր մինչ օրս մնում է անհայտ»։

#մարաղա #ՄԻՑԿ #ցեղասպանություն #մարդուիրավունքներ
#արդարություն #հիշողություն

02/04/2026

🗺💡ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ-2026»-Ը

📚Ապրիլի 1-ին «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ-ի և ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ մեկնարկեց նորարարական կրթական ծրագիր՝ «Ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց-2026»-ը։

🎓 Դպրոցի հիմնական առանձնահատկությունն է երիտասարդներին ներկայացնել ցեղասպանագիտության հիմնահարցերը ոչ միայն պատմագիտական, այլև բազմագիտակարգային մոտեցմամբ՝ ընդգրկելով տարբեր գիտական ուղղություններ․

🧠 հոգեբանական դիտարկումներ
🧭պատմական-վերլուծական անդրադարձ
📊 սոցիոլոգիական վերլուծություն
⚖️իրավական գնահատականներ
🎭 մշակութաբանական մոտեցումներ
🌍 քաղաքագիտական և միջազգային հարաբերությունների դիտանկյուն

🎯 Ի՞նչ ենք կառուցում միասին․
▪️ միջգիտակարգային մտածողություն
▪️ վերլուծական և հետազոտական հմտություններ
▪️ գիտական բանավեճի ակտիվ հարթակ
▪️ ցեղասպանությունների արդի գիտական ընկալման խորացում

🔍Սա հարթակ է նոր գաղափարների, քննադատական մտածողության և գիտական երկխոսության համար։

#Ցեղասպանագիտություն #ՄԻՑԿ

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan

Opening Hours

Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00