Smart Lab
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Smart Lab, Community College, Նալբանդյան 48/1, Yerevan.
31/01/2017
Իսկ դուք գիտեիք, որ «Կոկա-Կոլա» ընկերության լոգոն ճանաչելի է բնակչության 94%-ի կողմից:
Իր աշխատանքի առաջին տարում վաճառել է ընդամենը 25 շիշ Կոկա-Կոլա:
Աշխարհում 2 մարդ գիտի Կոկա-Կոլայի բաղադրատոմսը և նրանք իրավունք չունեն միաժամանակ ճանապարհորդել նույն ինքնաթիռով:
Ամերիկյան Կոկա-Կոլայի համը տարբերվում է համաշխարհային Կոկա-Կոլայի համից:
Աշխարհի միայն 2 երկում չի վաճառվում Կոկա-Կոլա՝ Հյուսիսային Կորեայում և Կուբայում:
31/01/2017
Մի բրենդի պատմություն.
Ժամանակակից աղջիկները զարդերի մասին խոսելիս չեն կարող շրջանցել երկնագույն տուփերով Tiffany-ին, որը վաղուց դադարել է պարզապես բիժու լինելուց: Իսկ ամեն ինչ սկսվեց 1837 թվականին, երբ Լյուիս Տիֆանին և Ջոն Յանգը Բրոդվեյում բացեցին իրենց առաջին խանութը’ «Tiffany & Young» անվամբ: Առաջին իսկ օրը խանութից ստացված եկամուտը կազմեց ընդամենը 5 ԱՄՆ դոլար: Սկզբում այն գրենական պիտույքների և մանր-մունր աքսեսուարների խանութ էր, սակայն երբ 1841 թվականին նրանց է միանում Ջեյ Էլ Էլիսը, և Tiffany-ն վերանվանվում է «Tiffany, Young & Ellis», խանութում հայտնվում են արծաթյա զարդեր, ինչպես նաև սպասք և ժամացույցներ: Հենց այդ տարիներին Tiffany-ին թողարկում է իր հանրահայտ հատուկ երանգի երկնագույն տուփերը, որոնք այս բրենդի առանձնահատկությունն են ու այցեքարտը:
Եվս մի կարևոր փաստ. Tiffany-ն դառնում է առաջին ամերիկյան ընկերությունը, որն իր զարդերում օգտագործում է 925 պրոբի արծաթ: Հետագայում այս չափանիշը տարածվում է զարդեր արտադրող ամերիկյան բոլոր ընկերությունների վրա: 1951 թվականին բացվում է Tiffany-ի դիզայնի դպրոցը, որը դիզայնի առաջին դպրոցն էր ամբողջ ԱՄՆ-ում: Երկու տարի անց ընկերությունը վերանավնվում է’ դառնալով Tiffany&Co:
1887 թվականին ընկերությունը մեծ քանակությամբ ադամանդյա քարեր է գնում և իր արտադրության մեջ սկսում օգտագործել նաև ադամանդ: 1907 թվականին Tiffany & Co-ի գլխավոր ոսկերչի շնորհիվ սահմանվում է ադամանդը և այլ թանկարժեք քարերը գնահատելու ընդհանուր միավորը’ կարատը:
Tiffany բրենդը գնալով ճանաչելի է դառնում, իսկ երբ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնն իր կնոջ համար Tiffany-ից մարգարտյա վզնոց է պատվիրում, այն էլ ավելի հանրահայտ է դառնում, և դրանից սկսում են օգտվել նաև էլիտայի ներկայացուցիչները: Բրենդին հաջողություն են բերում նաև իր նշանադրության մատանիները, ինչպես նաև Օդրի Հերբերնը’ «Նախաճաշը Տիֆանիի մոտ» ֆիլմում կրելով Tiffany մարգարտյա վզնոց:
26/01/2017
Не бойтесь расти медленно, бойтесь оставаться неизменными.
Китайская пословица
26/01/2017
Armani բրենդի հիմնադիր Ջորջիո Արմանին երազում էր բժիշկ դառնալու մասին, սակայն երկու տարի ուսանելով, հասկանում է, որ բժկությունն այն չէ, ինչ իրեն հետաքրքրում է: Թողնելով ուսումը՝ Ջորջիոն սկսում է աշխատել է’լ որպես լուսանկարիչ, է’լ օգնական հագուստի խանութում, է’լ ցուցափեղկերի ձևավորող: Սակայն նորաձևության ոլորտում նրա հաջողությունները սկսվում են 1961 թվականից, երբ նա աշխատանքի է ընդունվում հանրահայտ իտալացի դիզայներ Նինո Չերուտիի մոտ՝ որպես օգնական:
Ջորջիոն 6 տարի աշխատում է Չերուտիի մոտ՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար: Միայն 40 տարեկանում Արմանին հասկանում է, որ ժամանակն է ունենալ հագուստի սեփական արտադրությունը:
Վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով՝ Արմանիին հաջողվում է 1974 թվականին ներկայացնել իր ստեղծած հագուստը, իսկ հաջորդ տարի՝ գրանցել Giorgio Armani ապրանքանիշը:
Emporio Armani-ի մասին
1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani: 1989 թվականին լույս է տեսնում Emporio Armani Magazine ամսագիրը: Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ Emporio Armani Express-ը:
1997 թվականին Emporio Armani-ն սկսկում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ Emporio Armani Beauty Components: Սակայն սրանով Ջորջիոն չի բավարարվում: 2002 թվականին Արմանին սկսում է զարդեր արտադրել՝ EMPORIO ARMANI Gioielli անունով:
Այս ամենի հետ մեկտեղ՝ Արմանին չի մոռանում նաև բարեգործության մասին: 2005 թվականին ստեղծվում է Emporio Armani Red-ը: Այս մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին:
Ներկայումս Emporio Armani-ն ավելի քան 150 խանութ ունի աշխարհի տարբեր երկրներում:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Նալբանդյան 48/1
Yerevan
0010