DSA Advisory Group CJSC

DSA Advisory Group CJSC

Share

Company provides full range of business, financial management and legal consulting services.

28/10/2024

Մեր բիզնես փորձագետների թիմը գտնում է, որ հանրային կյանքի բոլոր՝ թե՛ միկրո, և թե՛ մակրո մակարդակներում ընթացող գործընթացների վրա մարդկային գործոնի ազդեցությունը ոչ միայն էական է, այլև՝ որոշիչ, հետևաբար, դրա համապարփակ վերլուծությունն անհրաժեշտ է իրականացնել առնվազն երեք կարևոր ուղղություններով՝ ներքին և արտաքին միջավայր, մոտիվացիա և թիմային աշխատանք։ Առավել մանրամասն տե՛ս՝
https://drive.google.com/file/d/1xEUSdQI-6pZHk8uskc6ohVXhdWscf47T/view?usp=sharing

Our team of business experts believes that the influence of the human factor on the processes that take place on both micro and macro levels of social relations is not only significant but also decisive. Thus, an all-encompassing analysis of it must be carried out in at least three crucial directions: internal and external environment, motivation, and teamwork.

18/06/2024

Այսօր «Թաթոյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ և «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով, ըստ էության, ազդարարվեց համապարփակ համագործակցության մեկնարկը։

Ֆինանսական և իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ողջ շրջանակն իրենց հաճախորդներին առաջարկելու և միասնական թիմով հանդես գալու ցանկությունն ու մտադրությունը հիմնված է երկու ընկերությունների միջև ձևավորված փոխվստահության, ինչպես նաև համատեղ կառուցողական փոխգործակցությամբ որակյալ և արժեքավոր ծառայություններ մատուցելու պատրաստակամության և շահագրգռվածության վրա։

DSA Advisory Group CJSC Company provides full range of business, financial management and legal consulting services.

29/01/2024

Ի շարունակություն նախորդ գրառման, անհրաժեշտ է նշել, որ ՊԵԿ-ի կողմից խոշոր հարկ վճարողների հրապարակված ցանկը, որոշակի մտահոգություն էառաջացնում նաև կապված այն հանգամանքի հետ, որ դեռևս պահպանվում են հարկային եկամուտների ձևավորման գործընթացում հարկ վճարողների մասնակցության «բևեռացման» միտումները։

Մասնավորապես, ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ըստ էության, վճարվել է պետական բյուջեի հարկային եկամուտների շուրջ 77 տոկոսը։
Մասնավորապես, 2022-ին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1,926 մլրդ դրամ (2023-ին՝ 2,221 մլրդ դրամ), որից 1,490 մլրդ դրամը (2023-ին՝ 1,711 մլրդ դրամը) ապահովել են առաջին 1000 խոշոր հարկ վճարողները։

Այսինքն՝ վերջին տարիներին շուրջ 100 հազար ակտիվ հարկ վճարողների (հարկային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հարկման օբյեկտ հայտարարագրած հարկ վճարողների) շուրջ 1 տոկոսը վճարում է հարկային եկամուտների 77 տոկոսը։

Նման բևեռացումը արդյունավետ հարկային վարչարարություն իրականացման տեսանկյունից կարծես թե մտահոգիչ չէ, հակառակը՝ այն թույլ է տալիս հասցեական հարկային վարչարարություն իրականացնել՝ հարկային եկամուտներն ապահովող հիմնական դերակատարների հետ հորիզոնական, մոնիտորինգային և գործընկերային հարաբերություններ հաստատելու և արդյունավետ վերահսկողություն ապահովելու առումով։

Այլ է խնդիրը՝ կապված հարկային քաղաքականության արդյունավետության հետ։

Ակնհայտ է, որ հարկային քաղաքականության արդյունավետության հասկացությունը տարբերվում է հարկային վարչարարության արդյունավետության հասկացությունից, քանի որ հարկային քաղաքականության արդյունավետությունը գնահատվում է ազգային հաշիվների համակարգի հիման վրա մշակված դինամիկ մոդելների կիրառմամբ՝ հաշվարկելու համար տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետ (օպտիմալ) հարկային բեռի ցուցանիշները, որոնց պայմաններում, մի կողմից՝ պետությունը հնարավորություն է ունենում բավարարել իր նվազագույն ֆիսկալ (գանձարանային) նպատակները, մյուս կողմից՝ տնտեսությունն ապահովում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) թողարկման առավելագույն ցուցանիշ։

Մյուս կողմից, ՀՆԱ-ի աճի «որակը» ժամանակակից աշխարհում գնահատվում է հանրային և մասնավոր ներդրումների շնորհիվ տնտեսության կողմից կապիտալի ձևավորման (կապիտալ ծախսումների կատարման, հիմնական միջոցների կառուցման) առկայությունից, դրա չափից, ինչպես նաև և դրանց արտադրողականությունից։

Հետևաբար, քանի դեռ մեր երկրում ներքաղաքական իրավիճակը, մեղմ ասած, կայուն չէ, արտաքին անվտանգային խնդիրները ոչ միայն լուծված չեն, այլև գնալով խորանում են, իսկ ՀՆԱ-ի աճը «որակի» տեսանկյունից լավը չէ, հարկային քաղաքականության արդյունավետության գնահատում իրականացնելն անիմաստ է։

29/01/2024

ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում տեղի ունեցած որոշակի փոխատեղումների հիման վրա կարելի է ազդակների մակարդակով հպանցիկ տեսակետ ձևավորել Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ։

Այսպես․ ցանկը գլխավորող առաջին եռյակը նույնն է․ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» (ինչպես 2022-ին, 2023-ին ևս առաջինն է), «Գրանդ տոբակո» (2022-ին երրորդն էր, 2023-ին՝ երկրորդը) և է «Գազպրոմ Արմենիան» (2022-ին երկրորդն էր, 2023-ին՝ երրորդը)։

Առաջին տասնյակում են կրկին «Մոբայլ սենթր արթ» (որը «խիստ» բարելավել է իր դիրքերը՝ 2022-ին 7-րդ հորիզոնականից 2023-ին տեղափոխվելով 4-րդ հորիզոնական), «Ջի Թի Այ Արմենիա» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունները։

Հատկանշական է, որ 2023-ի առաջին տասնյակում նախորդող տարվա համեմատ, չեն գտնվում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ագարակի Պղնձա-մոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները։

Ուշագրավ է, որ 2023-ին առաջին տասնյակ են «ներթափանցել» «Փրիթի Ուեյ», «Վայլդբերրիզ», «Ամերիաբանկ» և «Արդշինբանկ» ընկերությունները։

«Վայլդբերրիզ»-ի՝ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվելը ուղղակիորեն արդյունք է 2023-ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերջինիս՝ խոշոր ԱԱՀ վճարող դառնալու հանգամանքով։

«Մոբայլ սենթր արթ» ընկերության դիրքերի «բարելավումը», ինչպես նաև և «Փրիթի Ուեյ» ընկերության՝ այս ցանկում հայտնվելը ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում տեխնիկայի, հիմնականում՝ հեռախոսների և համակարգիչների ներմուծման ու Ռուսաստանի շուկայում վաճառքի (վերարատահանման) ծավալների ավելի քան կտրուկ աճի ուղղակի արդյունք է։

ՀՀ բանկային ոլորտը ներկայացնող «Ամերիաբանկը»-ի ու «Արդշինբանկ»-ի՝ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվելը ուղղակիորեն արտացոլում է իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներին մատուցված ծառայությունների կտրուկ աճի հաշվին ՀՀ բանկային ոլորտում գերշահույթների ստացման հանգամանքը։

Եթե ամփոփենք, ապա, ըստ էության, տնտեսության իրական (արտահանելի) հատվածը իր դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող, ինչպես նաև ոչ արտահանելի ոլորտներին։

12/05/2023

Մեր փորձագետները կարծում են, որ միջնաժամկետ հեռանկարում (ինչպես և 2022 թվականին էր) տնտեսական աճը հիմնված է լինելու ներքին պահանջարկի վրա, ըստ էության՝ գեներացվելով տնտեսության «ոչ արտահանելի» ճյուղերում։ Սա նշանակում է, որ կանխատեսվող տնտեսական աճը ենթարկվելու է արտածին գործոններով պայմանավորված ռիսկերի, քանի որ ներքին պահանաջարկի ցանկացած տատանում (շոկ) կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսության ստագնացիայի, այլ նաև՝ նույնիսկ տնտեսական անկման։ Ավելի մանրամասն տե՛ս՝ https://drive.google.com/file/d/11T0nBQo9ib76Lo3l6s1LMFrM_Y5PTMmj/view?usp=sharing
Our experts believe that in the medium term (as it was in 2022), economic growth will be based on domestic demand, essentially generated in the "non-exportable" sectors of the economy. This means that the projected economic growth will be exposed to risks caused by endogenous factors, because any fluctuation (shock) in the domestic supply can lead not only to economic stagnation, but also to economic recession. See more details: https://drive.google.com/file/d/11T0nBQo9ib76Lo3l6s1LMFrM_Y5PTMmj/view?usp=sharing

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


59/12 Komitas Street , Office 160/2
Yerevan
0012