Civic Development and Partnership Foundation

Civic Development and Partnership Foundation

Share

Civic Development and Partnership Foundation (CDPF) is an Armenian non-profit that supports the devel

Photos from Civic Development and Partnership Foundation's post 21/10/2023

Հոկտեմբերի 20-ին կայացավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2022, Հայաստան» զեկույցի ներկայացում-քննարկումը:
ՔԶՀՀ փորձագետ Անահիտ Հակոբյանը, ով իրականացնելով ուսումնասիրություններ ու գնահատելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրեց 2022 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին՝ իրավական միջավայր, կազմակերպական կարողություններ, ֆինանսական կայունություն, շահերի պաշտպանություն, ծառայությունների մատուցում, ոլորտային ենթակառուցվածքներ, հանրային ընկալում։
Արդեն 9-րդ տարին է, ինչ ( ) ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ( ) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ, իրականացնելով տարեկան ուսումնասիրություններ, մշակում է «ՔՀԿ-ԿԻ …, Հայաստան» զեկույցը:
Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 ( ) և The International Center for Not-for-Prof it Law ( ) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
#ՔԶՀՀ
#ՔԶՀՀ

19/12/2022

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2021, Հայաստան» զեկույցների հայերեն և անգլերեն էլեկտրոնային տարբերակները ներկայացված են www.cdpf.am կայքում։
Հղումը՝ ստորև․ ⤵️
http://cdpf.am/%d5%b0%d6%80%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d6%84%d5%b0%d5%af-%d5%af%d5%ab-2021-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%a6%d5%a5%d5%af%d5%b8/

Photos from Civic Development and Partnership Foundation's post 19/12/2022

Դեկտեմբերի 16-ին կայացավ ( ) կողմից մշակված և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ( ) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2021, Հայաստան» թվով 25-րդ զեկույցի առցանց (ZOOM ձևաչափով) ներկայացում-քննարկումը, որին մասնակցեցին տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արդեն 8-րդ անգամն է, որ ՔԶՀՀ-ն իրականացնում է տարեկան ուսումնասիրություններ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները գնահատելու նպատակով։
ՔԶՀՀ փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց 2020 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին․
1․Իրավական միջավայր,
2․ Կազմակերպական կարողություններ,
3․ Ֆինանսական կայունություն,
4․ Շահերի պաշտպանություն,
5․ Ծառայությունների մատուցում,
6․ Ոլորտային ենթակառուցվածքներ,
7․ Հանրային ընկալում։
Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 ( ) և The International Center for Not-for-Prof it Law ( ) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
#ՔԶՀՀ
#ՔԶՀՀ

2020 CSOSI Usage and Usefulness Survey | Enquête 2020 sur l'utilisation et l'utilité du CSOSI 28/06/2022

ՔՀԿ ոլորտի հարգելի ներկայացուցիչներ և փորձագետներ,

ՔԶՀՀ-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում ՔՀԿ զեկույցի օգտակարության մասին հարցում:

Այս հակիրճ հետազոտության նպատակն է օգնել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսին (CSOSI)՝ գնահատելու, թե ինչպես և որքանով են CSOSI հաշվետվություններն օգտագործվում ծրագրի շահագրգիռ կողմերի և թիրախային լսարանի կողմից ամբողջ աշխարհում:

Խնդրում ենք լրացնել հարցումը, որը կտևի ոչ ավել, քան հինգ րոպե, մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Մենք մեծապես գնահատում ենք ձեր մասնակցությունը:

Հարցմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝

https://www.surveymonkey.com/r/2020CSOSI?fbclid=IwAR2xx5Vnw6A1x1ysPXpUbTbYXpmedbv_6FhwsReKNU_EtxOovqGN6Mt7-5A

2020 CSOSI Usage and Usefulness Survey | Enquête 2020 sur l'utilisation et l'utilité du CSOSI Take this survey powered by surveymonkey.com. Create your own surveys for free.

Photos from Civic Development and Partnership Foundation's post 26/03/2022

Մարտի 25-ին կողմից կազմակերպվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության 2021թ. ինդեքսի գնահատման փորձագիտական խմբի հանդիպում:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ընդլայնվել է զեկույցի մեթոդաբանությունը և ավանդական փորձագիտական գնահատմանն ավելացել է ևս մեկ բաղադրիչ՝ ՔՀԿ ոլորտի ներկայացուցիչների և փորձագետների կողմից ոլորտի առցանց գնահատումը։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս առավել ընդլայնված և համապարփակ պատկերացում ունենալ 2021 թվականի ընթացքում ՔՀԿ ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների, զարգացումների և հիմնական միտումների մասին՝ ստանալով տվյալներ առավել մեծ թվով ՔՀԿ-ներից։

2010 թվականից ի վեր Հայաստանում ՔՀԿ-ԿԻ վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմամբ, վերլուծությամբ և զեկույցի պատրաստմամբ զբաղվում է -ը՝ վաշինգտոնյան գրասենյակի ֆինանսավորմամբ՝ կազմակերպության կոորդինացմամբ։
#ՔԶՀՀ
#ՔԶՀՀ

Քաղաքացիական հասարակության կայունության ինդեքս 2021 15/03/2022

📢 Ուշադրությու՜ն ❕❗️
Հարգելի գործընկերներ,

Ինչպես շատերդ գիտեք, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունն ամեն տարի նախաձեռնում է Եվրոպայի և Եվրասիայի 24 երկրների՝ ներառյալ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կայունության ինդեքսի (ԿԻ) զեկույցի մշակումը, որում վերջին տարվա ընթացքում արտացոլվում են ոլորտի հիմնական զարգացումները, միտումները, հաջողությունները և մարտահրավերները։ Հայաստանում ՔՀԿ ԿԻ զեկույցը պատրաստվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) կողմից։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ընդլայնվել է զեկույցի մեթոդաբանությունը և ավանդական փորձագիտական գնահատմանն ավելացել է ևս մեկ բաղադրիչ՝ ՔՀԿ ոլորտի ներկայացուցիչների և փորձագետների կողմից ոլորտի առցանց գնահատումը։ Այս մեթոդը հնարավորություն կտա առավել ընդլանված և համապարփակ պատկերացում ունենալ 2021 թվականի ընթացքում ՔՀԿ ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների, զարգացումների և հիմնական միտումների մասին՝ ստանալով տվյալներ առավել մեծ թվով ՔՀԿ-ներից։

Հարցերին պատասխանելը (տարբերակների ընտրությամբ) կտևի առավելագույնը 5-ից 10 րոպե։ Կարող եք բաց թողնել այն հարցերը, որոնք համարում եք, որ դուրս են Ձեր փորձագիտական գիտելիքների դաշտից։ Դա հնարավորություն կտա նաև խնայել Ձեր ժամանակը։ Խնդրում ենք հնարավորության դեպքում բաց հարցերին տալ հնարավորինս մանրամասն մեկնաբանություններ՝ հիմնավորելով Ձեր կողմից ներկայացված պատասխանները։

Հարցաշարը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://forms.gle/ccVq9k1W9pu1qQF16


Շնորհակալություն գնահատմանը մասնակցելու Ձեր պատրաստակամության համար։

Քաղաքացիական հասարակության կայունության ինդեքս 2021 Հարգելի՛ մասնակից, Ինչպես գիտեք, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունն ամեն տարի նախաձեռնում է Եվրոպայի և Եվրասիայի 24 երկրների՝ ներառյալ Հայաստանի քաղաքացիա....

13/11/2021

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը:
Գագիկ Վարդանյանի՝ բացառիկ մարդու, արհեստավարժ, հոգատար ու նվիրված ղեկավարի, իր բարի ու իմաստուն խորհուրդներով ուղղորդող գործընկերոջ հիշատակը վառ կմնա աշխատակիցների ու գործընկերների սրտերում:
ՔԶՀՀ ողջ անձնակազմը խորապես սգում է Գագիկ Վարդանյանի անդառնալի կորուստը և ցավակցությունն է հայտնում Վարդանյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով ուժ և կորով՝ այս ծանր վշտի համար:
Գագիկ Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, «Հավերժություն» սգո սրահում (Բագրատունյաց 44\2):

24/09/2021

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2020, Հայաստան» զեկույցների հայերեն և անգլերեն էլեկտրոնային տարբերակները ներկայացված են www.cdpf.am կայքում։
Հղումը՝ ստորև․ ⤵️
http://cdpf.am/%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%81%d5%a1%d5%be-%d6%84%d5%b0%d5%af-%d5%af%d5%ab-2020-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%be%d5%b8%d5%be-24/

Photos from Civic Development and Partnership Foundation's post 24/09/2021

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կայացավ ( ) կողմից մշակված և ( ) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2020, Հայաստան» թվով 24-րդ զեկույցի առցանց (ZOOM ձևաչափով) ներկայացում-քննարկումը, որին մասնակցեցին տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև -ի տնօրեն Ջոն Ալեյոն:
Արդեն 7-րդ անգամն է, որ #ՔԶՀՀ-ն իրականացնում է տարեկան ուսումնասիրություններ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները գնահատելու նպատակով։
Զեկույցի ներկայացմանը ՔԶՀՀ տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ 2020 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար՝ պայմանավորված Քովիդ-19-ով և հատկապես՝ 44-օրյա աղետալի պատերազմով, ինչն իր էական ազդեցությունն է թողել նաև ՔՀԿ ոլորտի վրա:
ՔԶՀՀ փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց 2020 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին․

1․Իրավական միջավայր,
2․ Կազմակերպական կարողություններ,
3․ Ֆինանսական կայունություն,
4․ Շահերի պաշտպանություն,
5․ Ծառայությունների մատուցում,
6․ Ոլորտային ենթակառուցվածքներ,
7․ Հանրային ընկալում։

Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Profit Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

#ՔԶՀՀ

05/07/2021

Հայաստանում հուլիսի 5-ին նշում են երկրի մայր օրենքի` ՀՀ Սահմանադրության օրը: 🇦🇲

1995թ. հենց այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Սահմանադրությունը, որով Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը շնորհավորում է հայ ժողովրդին հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: 🇦🇲




#ՔԶՀՀ

15/06/2021

Հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է:
Հայաստանի պետական խորհրդանիշներն են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը:
Օրվա նպատակը ազգային արժեքների պահպանումն ու դրանց նկատմամբ խորը հարգանք ձևավորելն է: Ազգային ինքնիշխան պետականության հանդեպ ակնածանքը դրսևորվում է նաև պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքով։
🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲


#ՔԶՀՀ

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Charents Street , Building 1, 2nd Floor, Room 208
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30