CANDLE Synchrotron Research Institute

CANDLE Synchrotron Research Institute

Share

Հիմնադրվել է 2002թ.-ին: Ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, կրթական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:

Photos from CANDLE Synchrotron Research Institute's post 08/05/2026

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատող Ելենա Կալիտան մասնակցել է երիտասարդ գիտնականների և մասնագետների «Իլյինյան ընթերցումներ 2026» միջազգային գիտագործնական համաժողովին՝ հանդես գալով բանավոր զեկույցով:

Համաժողովի արդյունքներով Ելենա Կալիտայի զեկույցը ճանաչվել է լավագույնը, և նա արժանացել է առաջին կարգի մրցանակի։

Photos from CANDLE Synchrotron Research Institute's post 15/04/2026

Ապրիլի 14-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն հյուրընկալեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Այցի ընթացքում նրանք ծանոթացան ինստիտուտի գիտահետազոտական գործունեությանը, ենթակառուցվածքներին և գիտական առաքելությանը։ Գիտաշխատողների կողմից համապարփակ ձևով նրանց ներկայացվեց ընթացիկ գիտահետազոտական նախաձեռնությունների ընդհանուր պատկերը, ինչպես նաև կազմակերպվեց ուղեկցվող շրջայց ինստիտուտի լաբորատորիաներով, AREAL և DELTA փորձարարական կայաններով:
Արագացուցչային ֆիզիկայի ոլորտում վերջին զարգացումների, ինչպես նաև լաբորատորիաներում առկա նորագույն սարքավորումների վերաբերյալ հարցերի միջոցով ուսանողներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկումների մեջ:

08/04/2026

📌Բաց դռների օր ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի օր» համաշխարհային նախաձեռնության շրջանակներում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն կազմակերպում է Բաց դռների օր, որը կանցկացվի 2026 թվականի հունիսի 9-ին: Միջոցառումը նվիրված է մեծ բարերար, ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանին:

Եթե Ձեզ հետաքրքրում է առաջադեմ գիտությունը և ցանկանում եք իմանալ, թե ինչ է տեղի ունենում ինստիտուտի ​​լաբորատորիաներում, ինչպես նաև մասնակցել մի շարք հետաքրքիր փորձերի, ապա սա ձեր հնարավորությունն է խորասուզվելու գիտության աշխարհ, ուսումնասիրելու մեր նորարարական լաբորատորիաները և մասնակցելու հանրամատչելի գիտափորձերի:

📅 Միջոցառման մանրամասները՝

Ամսաթիվ՝ 9 հունիսի, 2026թ.
Ժամը՝ 10:00-15:00
Վայրը՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ, Աճառյան 31, Երևան, Հայաստան:
🤩Բայց սա դեռ ամենը չէ.

Միջոցառման ընթացքում մենք իրականացնում ենք «Գիտություն և լույս. կիրառություններ» խորագրով ֆոտոպատմության մրցույթ՝ խրախուսելու ստեղծագործ միտք ունեցողներին բացահայտելու լույսի և գիտության հետաքրքրաշարժ աշխարհը: Ուստի, բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ցուցադրելու ձեր ստեղծագործությունն ու գիտելիքները ֆոտոպատմության միջոցով:

📅 Մրցույթի մանրամասները՝

Տարիք՝ 12-17 տարեկան դպրոցականներ
Թեմա՝ «Գիտություն և լույս. կիրառություններ»
ֆոտոպատմությունը՝ մինչև 10 լուսանկար
Ներկայացման վերջնաժամկետ՝ 29 մայիսի, 2026թ.:
🎥 Ինչպես մասնակցել.

Ներկայացրեք պատմություն առավելագույնը 10 լուսանկարների միջոցով՝ հիմնվելով մրցույթի թեմայի վրա:

Ուղարկեք լուսանկարները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, դպրոց և տարիք։ Խնդրում ենք նամակի թեմայի տողում նշել «Լույսի օր 2026»:

Արդյունքները կամփոփվեն 2026 թվականի հունիսի 9-ին՝ միջոցառման ժամանակ։ Սահմանվում է մրցանակային 3 տեղ: Առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցին ևս կհանձնվի մրցանակ 🎁:

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


31 Acharyan Street
Yerevan
0022

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30