ArmLand
Adventure & Travel Since 2014
We organize hiking, trekking tours, mountain climbing and campings in Armenia Dream come true in the mountains
06/06/2026
🏔️ ArmLand արշավային ակումբը հունիսի 13-14-ը կազմակերպում է այս տարվա առաջին վերելքը դեպի Խուստուփ լեռ (3201 մ) 🌄
📅 Օր 1 — Հունիսի 13
🚍 Ուղևորվում ենք դեպի Սյունիքի մարզ՝ 📍 Կապան քաղաք։
🚙 Այնուհետև արտաճանապարհային մեքենաներով անտառային գեղատեսիլ ճանապարհով կհասնենք 🌲 Նավչայ, որտեղ կտեղադրենք մեր վրանները ⛺՝ Խուստուփի լանջին։
🔥 Երեկոն կանցկացնենք բնության գրկում՝
🎵 երգերով
🔥 խարույկի շուրջ
🎲 խաղերով
😊 հաճելի զրույցներով ու անմոռանալի մթնոլորտում
⸻
📅 Օր 2 — Հունիսի 14
🌅 Վաղ առավոտյան, նախաճաշից հետո, կսկսենք վերելքը դեպի գագաթ։
🏔️ Խուստուփը գեղեցիկ է ցանկացած եղանակին՝ ☀️ արևի տակ թե 🌧️ անձրևի ժամանակ։
✨ Ամբողջ երթուղու ընթացքում, իսկ հատկապես գագաթից, բացվում են շքեղ տեսարաններ, որոնք երկար կմնան ձեր հիշողության մեջ։
📸 Պատրաստ եղեք հիասքանչ լուսանկարների և ուժեղ տպավորությունների։
⸻
📏 Արշավի տվյալները
🥾 Երկարությունը՝ 12 կմ
⛰️ Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
💪 Դժվարությունը՝ միջինից բարձր
⛺ Գիշերակաց՝ վրանային ճամբարում
❤️ Եթե սիրում եք լեռները, աստղազարդ գիշերները և իսկական արկածները, ապա այս արշավը հենց ձեզ համար է։
🌄 Սիրով սպասում ենք ձեզ Խուստուփի լանջին։ 🤗🏔️
01/06/2026
🏰 Հունիսի 7-ին (կիրակի) բացահայտում ենք Վայոց Ձորի պատմական գանձերից մեկը՝ Կալասար ամրոցը ⛰️✨
Մեզ սպասվում է գեղեցիկ և հագեցած արշավ Եղեգիսի կիրճի տպավորիչ բնապատկերներով ու Թեքսարի լեռների հիասքանչ տեսարաններով։ 🌿
Կբարձրանանք դեպի Կալասար ամրոց, որը գտնվում է Հերմոն գյուղից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք։ Ամրոցից բացվում են շրջակա լեռների ու կիրճերի շքեղ համայնապատկերներ, որոնք անտարբեր չեն թողնի բնության և պատմության սիրահարներին։ 🏰💚
Արշավը կավարտենք պատմական Հերմոնի վանք այցելությամբ։
📍 Արշավի երկարությունը՝ 12 կմ
⛰️ Հարաբերական բարձրությունը՝ 700 մ
🥾 Բարդությունը՝ միջին
📞 Գրանցման և մանրամասների համար՝ +374 48 800 058
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Arshakunyats 4
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |