HumanUp Foundation

HumanUp Foundation

Share

HumanUp կրթամշակութային հիմնադրամի առաքելությունն է ուղղորդել մարդուն դեպի ինքնաճանաչողություն և նպաստել նրա բազմակի ինտելեկտի զարգացմանը։

16/06/2025

Եթե այս խոսքերը իրոք դիպան սրտիդ, գրի՛ր մեզ, միացի՛ր մեր նորարարական նախագծին 🚀

23/02/2025

🚀 Ստարտափը ավելի թանկ է, քան ոսկին․

Ինչպե՞ս 🤔 ահա մանրամասները՝

Send a message to learn more

13/02/2025

🧡 Սիրո մասին կարելի է խոսել անվերջ, բայց Սերն իսկապես կրողները նախընտրում են լռել և գործով արտահայտել այն:

💟 Տարբեր ազգերի բանահյուսության մեջ պահպանվել և փոխանցվել է Սիրո ամենաառանցքային դրսևորումը՝

Սերը շնորհ է, որը դու միշտ ձգտում ես տալ, պարգևել ամենքին ու ամենին։

Դա է հիմնական տարբերությունը Սիրո և սիրահարվածության միջև։ Սերը ուղղորդում է քեզ տալ, անխնա կիսվել դրանով, իսկ սիրահարվածությունը հակառակը՝ ստիպում է պահանջել, ակնկալել ու անդադար սպասումներ ունենալ։

🍎 Սիրո՝ որպես շնորհ, ամենաարխայիկ խորհրդանիշներից է Խնձորը, որն աղջիկը նվիրում էր իր ընտրյալին՝ որպես սիրո դրսևորում։

«Սիրեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք»
© Կոմիտաս

✨ Իսկական, գիտակից Սիրով լցված տոնական օրեր ենք մաղթում բոլորին։

Խղճուկ ռեսուրսներով մեծ գործեր չեն անում. «Դեպի Բարձունք»-ը մարտահրավերներին դիմակայելու նախագիծ է 22/10/2024

Շատ առանցքային դիտարկում է անում Areg Tadevosyan-ը.

Այսօր խնդիրների լուծման ընթացքը շատ դանդաղ է ռեսուրսների անարդյունավետ կիրառման պատճառով։ Փորձագետները կարող են կենսունակ լուծումներ մշակել, երկար աշխատել դրանք փորձարկելու և հաստատելու շուրջ, բայց նրանք իրենց ժամանակն ու էներգիան ստիպված են ծախսել տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների վրա, որպեսզի գոնե նվազագույնը կարողանան անել։

🤔 Ո՞րն է լուծումը։

Լավագույն տարբերակի հեղինակին խոստանում ենք տալ «մեր թագավորության կեսը» 🙂

Խղճուկ ռեսուրսներով մեծ գործեր չեն անում. «Դեպի Բարձունք»-ը մարտահրավերներին դիմակայելու նախագիծ է Նոյյան Տապան. «Բացում ենք փակագծերը». Հյուրեր՝ կրթության փորձագետ, Բարձունք կրթական շարժման Առաջնորդող խորհրդի անդամ Արեգ Թադևոսյան և ուսանող, Դեպի Բարձունք...

💡 TCF Armenia ն հայտարարում է Նորարակական պրոդուկտների  համահայկական «Innovate Armenia» մրցույթ ի մասին💡
⚡ «Innovate Armenia» յի նպատակն է խրախուսել և աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական ապրանքների զարգացումը և միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելը: 
❕ Մրցույթին կարող են մասնակցել թե՛ անհատներ, թե՛ թիմեր ամբողջ Հայաստանից։
Անհրաժեշտ կլինի ներկայացնել 
🟢 գաղափարի նախապատմությունը, 
🟢 պրոդուկտի ամբողջական և մանրակրկիտ նկարագիրը՝ գծապակերներով և հավանական սկետչերով, 
🟢 շուկայի ուսումնասիրություն ու զարգացման ծրագիր
🟢 պետք է  ընդգծել, թե ինչով է նախագիծն առանձնահատուկ և արժանի վերածվելու իրական ապրանքի։
🔸 Ժյուրին գնահատելու է մասնակիցների նորարակական գաղափարները, իրագործելիությունը, շուկայի պոտենցիալը, թիմի կամ անհատի մասնագիտական ներուժը և ներկայացման հմտությունները։
1️⃣ Առաջին հորիզոնականը զբաղեցրած անհատը կամ թիմը կստանա համապարփակ աջակցություն գաղափարի վավերացումից մինչև արտադրություն, ներառյալ՝ մենթորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծման ծառայությունների հասանելիություն, քրաուդֆանդինգի աջակցություն, ինչպես նաև նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների և արտադրողների մեծ բազայի հետ։
2️⃣ Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կամ անհատը հնարավորություն կունենա օգտվել շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից, կմասնակցի մենթորության, ինչպես նաև կստանա պոտենցիալ շուկա մուտք գործելու համար պրոդուկտի նախապատրաստման ուղղորդում:
3️⃣ Երրորդ հորիզոնականում հայտնված թիմը կամ անհատը կօգտվեն շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից և մենթորությունից։
_______________________________
Մրցույթի մասնակցության  հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 23-ն է։
Նախագծերը հնարավոր է ներկայացնել հետևյալ հղումով՝
https://tcfteam.typeform.com/to/KdtOMZxl 20/10/2024

Նորարարությունն ու ստեղծարարությունը միշտ պետք է խրախուսել, աջակցել սկսնակներին, եթե ուզում ենք էական դեր ունենալ աշխարհում որպես ուժեղ երկիր։

Ով նորարար գաղափար ունի, դիմեք այս ծրագրին։ Շնորհակալություն TCF Armenia-ին այս հրաշալի հնարավորության համար։ ✨

💡 TCF Armenia ն հայտարարում է Նորարակական պրոդուկտների համահայկական «Innovate Armenia» մրցույթ ի մասին💡 ⚡ «Innovate Armenia» յի նպատակն է խրախուսել և աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական ապրանքների զարգացումը և միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելը: ❕ Մրցույթին կարող են մասնակցել թե՛ անհատներ, թե՛ թիմեր ամբողջ Հայաստանից։ Անհրաժեշտ կլինի ներկայացնել 🟢 գաղափարի նախապատմությունը, 🟢 պրոդուկտի ամբողջական և մանրակրկիտ նկարագիրը՝ գծապակերներով և հավանական սկետչերով, 🟢 շուկայի ուսումնասիրություն ու զարգացման ծրագիր 🟢 պետք է ընդգծել, թե ինչով է նախագիծն առանձնահատուկ և արժանի վերածվելու իրական ապրանքի։ 🔸 Ժյուրին գնահատելու է մասնակիցների նորարակական գաղափարները, իրագործելիությունը, շուկայի պոտենցիալը, թիմի կամ անհատի մասնագիտական ներուժը և ներկայացման հմտությունները։ 1️⃣ Առաջին հորիզոնականը զբաղեցրած անհատը կամ թիմը կստանա համապարփակ աջակցություն գաղափարի վավերացումից մինչև արտադրություն, ներառյալ՝ մենթորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծման ծառայությունների հասանելիություն, քրաուդֆանդինգի աջակցություն, ինչպես նաև նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների և արտադրողների մեծ բազայի հետ։ 2️⃣ Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կամ անհատը հնարավորություն կունենա օգտվել շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից, կմասնակցի մենթորության, ինչպես նաև կստանա պոտենցիալ շուկա մուտք գործելու համար պրոդուկտի նախապատրաստման ուղղորդում: 3️⃣ Երրորդ հորիզոնականում հայտնված թիմը կամ անհատը կօգտվեն շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից և մենթորությունից։ _______________________________ Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 23-ն է։ Նախագծերը հնարավոր է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://tcfteam.typeform.com/to/KdtOMZxl

26/09/2024

☀️ Այսօր մեծանուն հայ Վարդապետ Կոմիտասի ծննդյան օրն է։ Նրան պետք է հիշել միշտ, իսկ այսօր՝ հատկապես։

Նա արժանի է հատուկ մեծարման՝ կրթությանը, մշակույթին և ազգային զարթոնքին ուղղված իր ահռելի աշխատանքով, իր լույսով բոլորին վարակելու և դեպի ինքնաճանաչողությունը ուղղորդելու անգնահատելի գործով։

✨ Շնորհավորում ենք բոլորիս՝ Կոմիտասի պես հայ ուսուցիչ ունենալու առթիվ։

Հ.Գ. Շնորհակալություն Երևանի Մետրոպոլիտեն-ին վերջին շրջանում մետրոյի կայարաններում Կոմիտասի գործերը հնչեցնելու համար։

13/09/2024

✨ Առավոտը բարի էր բոլորի համար, հատկապես ChatGPT-ի օգտատերերի։

Open AI ընկերությունը թողարկել է իր նոր՝ «o1» մոդելը, որը մի քանի անգամ գերազանցում է բոլորիս կողմից արդեն սիրված «4o» մոդելին։

Հատկանշական է, որ նոր մոդելը ունի մտորելու հատուկ ձևաչափ՝ Chain of Thought, որը թույլ է տալիս մարդուն տեսնել, թե ինչ մոտեցմամբ է AI-ը մտածում, վերլուծում և գտնում լավագույն պատասխանը։

Նկարում երևում է, որ տեքստերի խմբագրման, պարզ օգտագործման դեպքում այն առավել չէ «4o» մոդելից, այ բայց

💻 ծրագրավորման
📊 տվյալների վերլուծության և
🔢 մաթեմատիկական խնդիրների

դեպքում նոր «o1» մոդելը շատ ավելի արդյունավետ է։

Ավելի մանրամասն կարդացեք Open AI պաշտոնական էջում։

Գերարդյունավետ օր ենք մաղթում բոլորիս ✨

01/09/2024

Հենց այս խոսքերն են փորագրված եղել Դելֆիում գտվող Ապոլոնի տաճարի մուտքի մոտ՝ որպես մարդու էության, բնույթի, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչման կոչ՝

«Ճանաչիր ինքդ քեզ»

✨ Շնորհավորում ենք գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Թող իմաստունների այդ կարևորագույն կոչը դառնա մեր բոլորի գլխավոր ուղենիշը։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan