DigiFence

DigiFence

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from DigiFence, Information Technology Company, 11 , Sayat Nova Street, Yerevan.

12/05/2026

🚨 Կիբեռանվտանգության 2026-ի ամենավտանգավոր թրենդը՝ AI-ով ֆիշինգ:
Եթե առաջ ֆիշինգ նամակները հեշտ էր ճանաչել սխալ անգլերենով ու տարօրինակ ձևակերպումներով, հիմա իրավիճակը փոխվել է։

2026-ին կիբեռհարձակումների մեծ մասը արդեն իրականացվում է AI-ի օգնությամբ․
▪️ ավելի իրական նամակներ
▪️ ձայնային deepfake զանգեր
▪️ անհատականացված scam հաղորդագրություններ
▪️ fake CV-ներ ու job offer-ներ
▪️ AI-ով ստեղծված login էջեր
Մասնագետները նշում են, որ AI-assisted attacks-ը դարձել է տարվա ամենաարագ աճող սպառնալիքներից մեկը։

Ավելին՝ որոշ AI գործիքներ արդեն կարողանում են ինքնուրույն գտնել խոցելիություններ ու ավտոմատացնել հարձակման ամբողջ շղթան։
Ինչ անել հիմա 👇
✅ Մի բացեք կասկածելի հղումներ— եթե նույնիսկ “իրական” են թվում
✅ Մի վստահեք միայն logo-ին կամ email design-ին
✅ Օգտագործեք MFA / 2FA
✅ Ստուգեք ուղարկողի domain-ը
✅ Թարմացրեք բոլոր համակարգերը ժամանակին
2026-ի կիբեռպատերազմը արդեն ոչ թե “հաքեր vs մարդ” է, այլ՝
⚠️ AI vs AI։

27/02/2026

🚨 Կիբեռանվտանգությունը այլևս IT հարց չէ․ դա բիզնես ռիսկ է

Շատ ընկերություններ դեռ մտածում են, որ կիբեռանվտանգությունը տեխնիկական բաժնի խնդիրն է։
Բայց իրականում դա ֆինանսական, իրավական և ռեպուտացիոն ռիսկի կառավարում է։

Ըստ IBM-ի տարեկան Cost of a Data Breach զեկույցների՝ տվյալների արտահոսքի միջին արժեքը միլիոնավոր դոլարներ է։
Բայց իրական կորուստը միայն գումարը չէ։

Ի՞նչ է իրականում կորցնում բիզնեսը կիբեռմիջադեպից հետո
❌ Հաճախորդների վստահություն
❌ Գործընկերների վստահություն
❌ Բրենդի հեղինակություն
❌ Շուկայում դիրքավորում
❌ Տնօրինության հեղինակություն
❌ Աշխատակիցների մոտիվացիա և ներքին կայունություն
Շատ հաճախ ֆինանսական վնասը վերականգնվում է։
Վստահությունը՝ ոչ։

Կիբեռմիջադեպից հետո սկսվում է.
Իրավական գործընթացներ
Տուգանքներ և կարգավորող մարմինների ստուգումներ
PR ճգնաժամ
Ներքին մեղավորների որոնում
Թիմի լարվածություն
Եվ ամենավտանգավորը՝ հարձակումից հետո արդեն ուշ է խոսել կանխարգելման մասին։

🎯 Խելացի ընկերությունները փոխել են մոտեցումը
Այսօր առաջատար կազմակերպությունները՝
✔ Կիբեռանվտանգությունը դիտարկում են որպես ռազմավարական ուղղություն
✔ Այն դնում են տնօրենների խորհրդի օրակարգում
✔ Ռիսկերի գնահատումը ներառում են բիզնես պլանավորման մեջ
✔ Պարբերաբար իրականացնում են տեխնիկական և կազմակերպչական անվտանգության աուդիտ
✔ Կառուցում են Incident Response պլան
✔ Վարժանքներ են անցկացնում աշխատակիցների համար (ֆիշինգի սիմուլյացիաներ, awareness ծրագրեր)
Որովհետև իրականությունն այս է․
Տեխնոլոգիաները զարգանում են,հարձակման մեթոդները կատարելագործվում են, իսկ մարդկային սխալը մնում է հիմնական խոցելիությունը։

Կիբեռանվտանգությունը ծախս չէ։
Դա`
🛡 Ռեպուտացիայի ապահովագրություն է
📊 Ռիսկերի կառավարման գործիք է
🤝 Հաճախորդների վստահության հիմք է
💼 Մրցակցային առավելություն է շուկայում
Հարցը այլևս «Կլինի՞ հարձակում»-ը չէ։
Հարցը՝ Ձեր ընկերությունը որքան հասուն է այդ ռիսկը կառավարելու հարցում։

Ղեկավարներին մեկ հարց․
Եթե վաղը Ձեր տվյալները հայտնվեն հրապարակային դաշտում,
Դուք կունենա՞ք հստակ գործողությունների պլան։
Եթե ոչ՝ ժամանակն է մտածել կանխարգելման մասին:

#կիբեռանվտանգություն

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


11 , Sayat Nova Street
Yerevan