staff.am

staff.am

Share

staff.am is AI powered online jobs and careersplatform, an absolute leader in Armenian market.

03/06/2026

📈 Հայաստանի ֆոնդային բորսան նշում է իր հիմնադրման 25-ամյակը՝ ամփոփելով կապիտալի շուկայի կայացման քառորդ դարը և ազդարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։

🌍 Այս նշանակալի հոբելյանի առթիվ Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովը մեկտեղել էր ավելի քան 16 երկրների առաջատար փորձագետների, ֆինանսական կառույցների ղեկավարների ու միջազգային գործընկերների։

💡 Համաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձան տնտեսական աճի խթանման գործում կապիտալի շուկայի առանցքային դերին, ֆինթեք լուծումների ու թվային տրանսֆորմացիայի ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև բլոկչեյն տեխնոլոգիաների ու ակտիվների տոկենիզացիայի ապագա հեռանկարներին։

💚 staffmedia-ն ներկայացնում է միջոցառման մանրամասներն ու Բորսայի զարգացման նոր տեսլականը։

👉 Ավելին կարդացեք այստեղ՝ http://stff.am/jw21F

03/06/2026

💼 staff.am-ում Բանկային/Վարկային ոլորտում #ԳործԿա։

✨ Այս ոլորտում դուք կօգնեք մարդկանց և բիզնեսներին իրականացնել իրենց ֆինանսական նպատակները՝ առաջարկելով արդյունավետ բանկային և վարկային լուծումներ։

📊 Ոլորտում այս պահին առաջարկվող աշխատանքներից են՝
✔️ Սպասարկող մասնագետ՝ http://stff.am/Cw2Dl
✔️ Ավագ բիզնես խորհրդատու՝ http://stff.am/Zw2FP
✔️ Վարկային մասնագետ՝ http://stff.am/fw2Ge

🚀 Մեր հարթակում հասանելի են ոլորտի 180+ հաստիքներ։

👉 Բոլոր աշխատանքներին ծանոթանալու համար անցեք հղումով՝ http://stff.am/Qw2Hh
#աշխատանք

03/06/2026

🔥 900․000 դր․ և ավել աշխատավարձով աշխատանքներ staff.am-ից։

✔️ Security engineer` http://stff.am/Sw2Pr
✔️ International Lawyer` http://stff.am/Iw2Ax
✔️ Nurse` http://stff.am/4w2SM

💚 Բոլոր աշխատանքները տեսնելու համար անցեք հղումով՝ http://stff.am/kwBxl

02/06/2026

💚 Ուրախ ենք ներկայացնել IDEx vol. 4-ի պանելային քննարկման մեր հաջորդ խոսնակին՝ Հովնան Շահբազյանին, ով Futuris Architects ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։

Հովնանն ունի ավելի քան 16 տարվա բազմաշերտ փորձ ճարտարապետության, ինտերիեր դիզայնի և արտադրական ոլորտի կազմակերպությունների կառավարման գործում։ Նրա ձեռնարկատիրական ուղին տպավորիչ է. նա հասցրել է համահիմնադրել և աճեցնել վեց տարբեր կազմակերպություններ՝ ապացուցելով, որ բարձր արդյունավետությունն ու ռազմավարական մտածողությունը ցանկացած բիզնեսի հաջողության հիմքն են։

Հունիսի 6-ին կայանալիք քննարկման ժամանակ Հովնանի հետ կբացահայտենք բարձր արդյունավետությամբ առաջնորդության այն կողմերը, որոնք թույլ են տալիս զրոյից ստեղծել կայուն համակարգեր և ապահովել թիմի շարունակական աճը։

⏳ Բաց մի՛ թողեք տարվա վերջին IDEx-ին մասնակցելու հնարավորությունը։ Հասցրեք գրանցվել անցնելով հղումով՝ http://stff.am/0w15a

02/06/2026

🎙Beyond Podcast-ի այս թողարկման հյուրը «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Վաչե Վարդանյանն է։
Զրույցի ընթացքում խոսում ենք այն ճանապարհի մասին, թե ինչպես է պատերազմից հետո ծնվել «Հայորդին», ինչու է Վաչեն ընտրել հենց այս ճանապարհը և ինչ է նշանակում ամեն օր աշխատել պատերազմում ծնող կորցրած երեխաների հետ։

Խոսում ենք նաև «Հայորդի» հիմնադրամի ծրագրերի մասին՝ հոգեբանական աջակցությունից մինչև բնակարանների կահավորում, կրթական ու վերականգնողական ծրագրեր, ինչպես նաև այս տարվա «Հայորդի» ճամբարի մասին, որին մասնակցելու են հարյուրավոր երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից։

💚 staff.am-ը գործունեության 10-րդ տարվա ընթացքում, իր բարեգործական նախաձեռնություններն ուղղում է Հայորդիին՝ աջակցելով հիմնադրամի կրթական ու վերականգնողական ծրագրերին։

Ամբողջական էպիզոդը դիտեք staff.am-ի YouTube ալիքում։

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


24 Azatutyan Avenue
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00