Assets CJSC
Accounting office "ASSETS " CJSC provides accounting and tax consulting services to Armenian and in Financial Consulting Center
14/11/2024
🌟 Փորձառության հնարավորություն «ԱՍԵԹՍ» հաշվապահական և խորհրդատվական ընկերությունում 🌟
👉 «ԱՍԵԹՍ» ՓԲԸ-ն 2024թ․-ի դեկտեմբերի 1-ից երկամսյա փորձառության հնարավորություն է ընձեռում ՀՊՏՀ-ի 4-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողներին։
👉 Պրակտիկան հնարավորություն կտա՝
§ ծանոթանալ ընկերության գործունեությանը,
§ գործնականում կիրառել ուսումնառության ընթացքում ստացած տեսական գիտելիքները,
§ ուսումնասիրել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների հաշվապահական հաշվառման գործընթացի կազմակերպման կարգը,
§ ծանոթանալ հաշվապահական հաշվառման իրականացման «ՀԾ-7» ծրագրին։
👉 Պրակտիկային մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկել ինքնակենսագրական։
👉 Պրակտիկայի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած ուսանողները հնարավություն կստանան մասնակցելու հաշվառման անվճար դասընթացների, ինչպես նաև աշխատանքի կանցնեն «ԱՍԵԹՍ» ՓԲԸ-ում։
17/10/2024
👉 Մենք միացել ենք mantashyants_global_expo 2024 Մանթաշյանց գործարարների միության անդամների բիզնեսները մեկ հարթակում ներկայացնող խոշոր ցուցահանդեսին, որտեղ ցուցադրելու ենք մեր ամենաթարմ և վերջին նորությունները: Սպասվում են նաև հատուկ առաջարկներ:
👉 Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար ծանոթանալու միմյանց բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններից և ունեցած հնարավորություններից:
Համեցե՛ք մեր տաղավար և ծանոթացեք մեր նորություններին և հատուկ առաջարկներին:
📌Հոկտեմբերի 18,19
⏰12։00-21։00
📍Մերիդիան էքսպո կենտրոն (Ոսկերիչների 1)
Մուտքն անվճար է, բայց պարտադիր գրանցումով: Խնդրում ենք գրանցվել ստորև հղումով:
https://lnkd.in/dZvdJJ5y
📌 Որպես փոխառու` ԲԸ-ն կամ ՍՊԸ-ն կարող են փոխառության գումարի վերադարձի և տոկոսների վճարուման պարտավորության փոխարեն փոխատուի օգտին տեղաբաշխել բաժնեմասեր: 📊
👉Իմացեք ավելին մեր խորհրդատու Meline Zhamharyanի տեսանյութում:
24/01/2023
2023թ. հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք /անկախ կազմակերպաիրավական տեսակից/ պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ ❗️Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին❗️
Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք ևս մինչև փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին, կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։
❌Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Ֆուչիկի 27/41
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |