Armenian National Instruments State Orchestra

Armenian National Instruments State Orchestra

Share

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն` Արվեստի հայկական հետքերով

05/06/2026

🎞️ «ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈւՄԲ

🎶 Կիսվում ենք Անժելա Բարխուդարյանի կատարմամբ Արտեմի Այվազյանի «Երգ Արաքսի մասին» երգի կատարումից հատվածով: Առաջիկա համերգին ստեղծագործությունը կհնչի Աննա Խաչատրյանի կատարմամբ:

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ներկայացնում է սիրված երաժշտական նախագիծը` «ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ»

🎶 Համերգի ընթացքում կհնչեն հայ և համաշխարհային կինոերաժշտության ճանաչված ստեղծագործություններ՝ ներկայացված հայկական ազգային նվագարանների ինքնատիպ հնչողությամբ։

🎤 Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ` Դավիթ Խաչատրյանը, Աննա Խաչատրյանը և Վահե Մարգարյանը

📅 2026թ. հունիսի 11-ին, 🕖 19:00, 
🎟️ Տոմսերը` https://www.tomsarkgh.am/hy/event/47625/Հայաստան-ազգային-նվագարան.html
📍Երևան, «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

🔸 Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան /ՀՀ վաստակավոր արտիստ/
🔸 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան

05/06/2026

🏅 «Խաչատուր Ավետիսյան 100» պետական հուշամեդալի թողարկման մասին

Photos from Armenian National Instruments State Orchestra's post 22/05/2026

🇦🇲🇫🇷 Մարսելի Նելսոն Մանդելայի անվան լիցեյի սովորողներն ու ուսուցիչները ներկա գտնվեցին նվագախմբի փորձին

🔹 Մայիսի 21-ին լիցեյի ուսանողական և ուսուցչական կազմը այցելեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն, որտեղ ներկա գտնվեց Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի փորձին։

🎶 Նվագախմբի գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը հյուրերին ներկայացրեց նվագախմբի ստեղծման պատմությունը, գործունեության առաքելությունն ու նպատակները։ Հանդիպման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան անհատապես ծանոթանալու հայկական ազգային նվագարաններին, դրանց պատմությանը, կառուցվածքային առանձնահատկություններին և կատարողական հնարավորություններին։

🫶🏻 Այցի ավարտին հատուկ հյուրերի համար հնչեցին նվագախմբի երգացանկի լավագույն ստեղծագործություններից՝ կոմպոզիտորական և աշուղական երաժշտություն, ինչպես նաև հայ և արտասահմանյան ֆիլմերի հայտնի սաունդթրեքեր։

Want your organization to be the top-listed Government Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


30 Vardanants
Yerevan
0070

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00