Հեռավոր 2004-ին մենք որոշեցինք առողջ սնվելու մշակույթը տարածել Հայաստանում և այսքան տարի անց վստահաբար կարող ենք ասել, որ դա մեզ հաջողվեց` սկսելով բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի բժշկական ակտիվ գործունեությունից այն ուղեկցվեց արդեն ութ տարի ընթացող առողջ սննդի առաքման ծառայությամբ, առողջ ապրելակերպի ակտիվ քարոզարշավով և 2016-ին առարկայացավ ԻՆԳՐԵԴԻԵՆՏ սրճարանով։
Այս ամենից հետո մենք շարունակում ենք մեր ճանապարհը նոր անունով՝ ներկայանում ենք ԱՓՍԵ...
ԱՓՍԵ՝ անուն ու կոնցեպտ, որտեղ ներդրել ենք #ՄիԱփՍեր եվ #ԼիքըԿաթիլԲարություն ։-)
ԱՓՍԵ, նոր հիմնադիրներով՝ Նանա Հովհաննիսյան, Լիանա Թադեվոսյան և Վարդանուշ Պետրոսյան, նոր թիմով, սակայն և հավատարիմ մեր հիմնական սկզբունքներին՝
· Հավատարմություն առողջ սննդի գիտական հաստատված ժամանակակից սկզբունքներին։ Մենք հետևում ենք առողջ սննդի շուրջ բոլոր նորություններին ու վստահում ենք միայն հավաստի աղբյուրների։ Մեր թիմում սննդաբան բժշկի բազմամյա փորձն ու պրոֆեսիոնալիզմը այն հիմնաքարն է, որի շուրջ կառուցում ենք մեր աշխատանքը։ Առողջ սնունդը մեզ մոտ միայն մոդայիկ բառեր չեն, այլ՝ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք։
· Կրթություն և ընտրության ազատ հնարավորություն`
Մենք կիսում ենք մեր տարիների փորձն ու անընդհատ թարմացվող գիտելիքները առողջ ապրելակերպի մասին: Միաժամանակ հարգում ենք սնվելու Ձեր ընտրությունը եվ առաջարկում ենք առողջ ինգրեդիենտներ Ձեր ցանկացած նախասիրությանը համապատասխան. թե՛ մսակերների, թե՛ բուսակերների, թե՛ հումակերների, թե՛ քաղցրակերների, թե՛ առանց գլյուտեն ու առանց լակտոզ սնվողների համար:
· Անհատական մոտեցում
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուրի սնունդն ու սննդակարգը անհատական է և յուրօրինակ, ինչպես յուրօրինակ է յուրաքանչյուրը մեզանից: Մեր բոլոր ծառայությունների մեջ փորձում ենք առավելագույնս պահել այդ սկզբունքը:
· Սնունդը կարող է և պետք է լինի առողջ ու բավականություն պատճառի:
Առողջ սնունդ ընդունելը բոլորովին էլ ձանձրալի ու ,,անհամ,, երևույթ չէ: Միանալով մեզ՝ դուք կբացահայտեք հակառակը`առողջ սննդակարգը ուղղակի կարող է բավականություն պատճառել և ավելին`վերականգնել համի իսկական զգացումը…սովորել ու կիսել ձեզ հետ մեր փորձն ու գիտելիքները առողջ սննդի բնագավառում; լավագույն մթերքներից ստանալ համեղ ուտելիք, օգնել և հոգ տանել ձեր մասին՝ դարձնելով ձեր կյանքը ավելի հեշտ ու առողջ։
Այստեղ Դուք կգտնեք
ամենօրյա սննդի առաքումներ
դետոքս ծրագրեր
անշաքար քաղցրիկներ
լանչի տարատեսակ ընտրություն
վստահելի տեղեկատվություն և շատ ավելին ․․․
Հուսով ենք շարունակել մեր ճանապարհը իրար կողք կողքի կանգնած եվ առողջ...