Enlight Studies
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական էջ
Official page of “Enlight” Public Research Center NGO
07/02/2026
✉️ Այսօր ընթերցողները, ում չեն վախեցնում ժամանակակից մտքի թռիչքները, կարող են ըմբոշխնել այս նամակագրությունը՝ եկած մի դարից, որտեղ միտքը խանդավառվում էր ուղղակիորեն ու առանց էկրանի ապրված փորձառությունից։
Բլեզ Սանդրարը (Blaise Cendrars) և Հենրի Միլերը (Henry Miller) վկայել են աշխարհի բոլոր վերքերի ու գեղեցկությունների մասին՝ տանջող սրությամբ՝ զննելով դրա հորիզոնը հազար աչքերով, հազար ոտքերով, ուռճացնելով և փոխակերպելով ամեն մի զգացողություն՝ ընկալված այն հակասությունների մեջ, որոնք կյանքն անպայմանորեն ստիպում է ապրել մերկորեն։ Հավատարիմ այս բացառիկ բացությանը՝ նրանց նամակագրությունը շոշափելիորեն վերապատկերում է այն, թե ինչպես կարող է ընկերությունը, որը ոչինչ չի հաշվարկում, լուսավորել գոյությունը:
📖 Ընթերցեք հոդվածը «Ինլայթ»-ի կայքում՝
🔗 https://enlightngo.org/post/30078
✍️ Թարգմանիչ՝ Սյուզաննա Մելքոնյան
🖋️ Խմբագիր՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan)
Ազատ կերպարներ։ Իմ բարեկամ ձեռքն ընդ Ձեզ – Enlight Studies «1934-1979 թթ․ նամակագրություն։ 45 տարվա ընկերություն» նամակագրության մեջ Հենրի Միլերը նկատել է տալիս Բլեզ Սանդրարին:
06/01/2026
✨Շնորհավոր Սուրբ Ծնունդ
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ.
Oրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի:
⟢
✨Merry Christmas
Christ is born and revealed!
Blessed is the revelation of Christ!
𐕗
Ավետարան, 1332թ.
Նկարազարդված Վանի շրջանում, N 9423
Ծնունդը և Մոգերի երկրպագությունը
🎼 Մակար Եկմալյան, Երաժշտական ընտրանի | https://www.youtube.com/watch?v=Hbjb2RVeS9o
© «Վէմ» ռադիո (Vem radio Makar Yekmalyan. Musical selections)
29/12/2025
📢 Nobel Minds 2025 – Նոբելյան դափնեկիրների բացառիկ քննարկում 🎙️
Ֆիզիկայի, քիմիայի, բժշկության և տնտեսագիտության ոլորտների 2025 թվականի Nobel Prize Նոբելյան մրցանակակիրները հավաքվել են Ստոկհոլմի Թագավորական պալատում՝ քննարկելու, թե ինչպես են գիտական գաղափարները վերածվում գործնական լուծումների՝ տեխնոլոգիայի, քաղաքականության, ֆինանսավորման և կրթության համատեղ ազդեցությամբ։
👨🔬 Քննարկման առանցքային թեմաները՝
🔬 Քվանտային մեխանիկան «մարդու մասշտաբով» և քվանտային տեխնոլոգիաների ապագան՝ Միշել Հ. Դևորե *(Michel H. Devoret ), Ջոն Մ. Մարտինիս (John M. Martinis)
🧪 «Մոլեկուլային ճարտարապետություն» և կլիմայական լուծումներ (MOF)՝ Օմար Մ. Յագի (Omar Yaghi), Սուսումու Կիտագավա (Susumu Kitagawa)
🧬 Իմունային համակարգի «անվտանգության պահապանները» և նոր թերապիաները՝ Մերի Է. Բրունկոու (Mary E. Brunkow), Ֆրեդ Ռամսդել (Fred Ramsdell)
📈 Տնտեսական աճ, ինովացիա և «ստեղծարար կործանում»՝ Ջոել Մոքիր (Joel Mokyr), Ֆիլիպ Աժիոն (Philippe Aghion)
👉 Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ինլայթ»-ի կայքում
🔗 https://enlightngo.org/post/30050
📺 Դիտե՛ք քննարկումը և կիսե՛ք ձեր մտքերն ու հարցերը մեկնաբանություններում 💬
Nobel Minds 2025 | Նոբելյան դափնեկիրների քննարկում – Enlight Studies Յուրաքանչյուր տարի Նոբելյան մրցանակակիրները հավաքվում են՝ կիսելու իրենց գիտական նվաճումները և անդրադառնալու դրանց գործնական նշանակությանը։
20/11/2025
📣 Նոր գործընկերություն «Ինլայթ»-ի և Հայաստանի եվրոպական համալսարանի (European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան) միջև
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը նոր համագործակցություն է մեկնարկել Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) հետ։
Հուշագրի ստորագրման նախաձեռնողներն են ՀԵՀ-ի Կարիերայի զարգացման և շարժունության բաժինը, ինչպես նաև Լեզվաբանության, հաղորդակցության և մանկավարժության ֆակուլտետը։
Հուշագրով նախատեսվում է խորացնել փոխգործակցությունը մի շարք կարևոր ուղղություններով․
✨ ուսումնական և գործնական ծրագրերի իրականացում,
📚 մասնագիտական սեմինարների և աշխատարանների կազմակերպում,
🎓 ուսանողական պրակտիկայի իրականացում «Ինլայթ»-ում,
🤝 ուսանողների ներգրավում կամավորական ծրագրերում։
Համագործակցությունը նպատակ ունի խթանել համատեղ հետազոտական նախաձեռնությունների զարգացումը, ստեղծել ուսանողների մասնագիտական աճի նոր հնարավորություններ և ամրապնդել կրթության ու հանրային հետազոտությունների միջև կապը։
__________________________
📣 New Partnership between Enlight & EUA
We are delighted to announce that the “Enlight” Public Research Center has launched a new collaboration with the European University of Armenia (EUA).
The memorandum of cooperation was initiated by EUA’s Career Development and Mobility Department, along with the Faculty of Linguistics, Communication and Pedagogy.
According to the memorandum, the partnership will focus on:
✨ implementing educational and practical programs,
📚 organizing professional seminars and masterclasses,
🎓 providing student internships at Enlight,
🤝 engaging students in volunteer initiatives.
This cooperation aims to foster joint research projects, create new opportunities for students’ professional development, and strengthen the bridge between academia and public research.
Click here to claim your Sponsored Listing.
Contact the organization
Telephone
Website
Address
Ler Kamsar 11
Yerevan
0019
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 15:00 |