Amundi-Acba Asset Management

Amundi-Acba Asset Management

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Amundi-Acba Asset Management, Financial service, 10 Vazgen Sargsyan, Yerevan.

16/05/2026

Կուտակային կենսաթոշակային մասնակիցների սոցիալական հատկացումները հաշվարկվում են ըստ աշխատավարձի չափի: 💼💰

5% մասնակցի + 5% պետության հատկացումների այս հայտնի բանաձևը ոչ բոլորի համար է․ գտեք Ձեր բանաձևը 👇

1️⃣ աշխատավարձը մինչև 500,000 դրամ է․
➡️ 5% աշխատավարձից հատկացում + 5% պետության հատկացում ձեր օգտին

Օրինակ՝
📌 200,000դր․ աշխատավարձ 👉 20,000դր․ կուտակում (10,000 դր․ հատկացումը ձեր աշխատավարձից + 10,000 դր․ պետության կողմից ձեր օգտին)։

2️⃣ աշխատավարձը 500,000-ից մեծ է․
➡️ ֆիքսված 25,000 դր. պետության հատկացում ձեր օգտին + (10% - 25,000) աշխատավարձից հատկացում
Օրինակ՝
📌 700,000դր․ աշխատավարձ 👉 70,000դր․ կուտակում (25,000դր․ պետության կողմից ձեր օգտին հատկացում + 45,000 դր․ հատկացումը ձեր աշխատավարձից)

3️⃣ Գոյություն ունի կուտակային հատկացման շեմ․ այն է՝ աշխատավարձը նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատկից (այս պահին՝ 1,125,000 դր․) մեծ է ➡️ ֆիքսված 25,000դր․պետության հատկացում ձեր օգտին + 87,500դր․աշխատավարձից հատկացում

Մասնակցի սոցիալական վճարներից և պետության կողմից մասնակցի օգտին հատկացումներից ձևավորվում է կուտակային ամսական հատկացումը։

💡Այս միջոցներն ուղղակի չեն մնում հաշվին և չեն սպասում Ձեր կենսաթոշակային տարիքին։ Դրանք կառավարում են մասնագիտացված ֆոնդերի կառավարիչները՝ ներդնելով միջոցները տարբեր ներդրումային գործիքներում, ապահովելով հավելյալ եկամտաբերություն և պաշտպանելով այն գնաճից։

Ձեր կուտակային հատկացումների վերաբերյալ անհատական հաշվետվություն կարող եք ստանալ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից։

🔗Մանրամասներն այստեղ՝ https://www.facebook.com/AmundiAcba/posts/pfbid02ygRm5PuTByFHFoEk7iND9qiHZeedW7vFk4zCEyYtoB17iJVBu4CNoHAT8j67rEZQl?__tn__=-UK*F

Photos from Amundi-Acba Asset Management's post 08/05/2026

Էներգակիրների բարձր գները զսպում են տնտեսական աճը, մինչդեռ գնաճային ռիսկերը ստիպում են կենտրոնական բանկերին պահպանել զգուշավորությունը, իսկ ոսկին շարունակում է մնալ դիվերսիֆիկացիայի կարևոր գործիք։

ℹ️ Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները ներկայացնում են մայիսի ներդրումային հեռանկարները՝ հիմնված ամենամսյա թարմացվող մակրոտնտեսական կանխատեսումների վրա։

👉 Կարդացեք ամբողջական վերլուծությունն այստեղ՝ https://researchcenter.amundi-acba.am/hy/article/global-investment-views-may-2026

#ներդրումայինհեռանկարներ

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


10 Vazgen Sargsyan
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00