ELL Partnership Law Firm

ELL Partnership Law Firm

Share

Our Law Firm unified lawyers with diverse legal backgrounds ranging from international law and human.

Photos from ELL Partnership Law Firm's post 01/06/2026

🇬🇧⚖️The founding partner of our Law Firm, Taron Simonyan, and attorney Martun Panosyan, who oversees cooperation with Francophone countries, attended an event in Marseille on May 28–29, 2026, marking the 10th anniversary of SRDB LAW FIRM — a network bringing together law firms across three dozen countries.

🌍🤝 Members of the network exchanged experience in corporate law, investment law, and arbitration, and charted new directions for collaboration.
_______________________________________________________________________

🇦🇲⚖️Մեր գրասենյակի հիմնադիր Տարոն Սիմոնյանը և ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության պատասխանատու, փաստաբան Մարտուն Փանոսյանը 2026թ-ի մայիսի 28-29ը Մարսելում մասնակցեցին երեք տասնյակ երկրներում իրավաբանական գրասենյակներ միավորող SRDB ընկերության հիմնադրման 10 ամյակին նվիրված միջոցառմանը։

🌍🤝Միավորման անդամները կիսվեցին կորպորատիվ, ներդրումային իրավունքի և արբիտրաժի բնագավառում իրենց փորձով և հաստատեցին նոր համագործակցության ուղենիշեր։



https://ell.am/en/Content/Article/1139

13/05/2026

«Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական ընկերության փաստաբանական թիմի հերթական հաջողությունը ՀՀ վճռաբեկ դատարանում

Ինչպես կիսվել էինք նախորդ հրապարակմամբ, «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական ընկերության բաժնետեր Նորայր Բալայանը և ավագ իրավաբան, փաստաբան Գոհար Ավագյանը գրանցել էին կարևոր հաղթանակ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում թիվ ՎԴ/4724/05/17 վարչական գործով՝ «Պապիրուս գլոբալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ 15.05.2017 թվականի թիվ 0008-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը, 15.05.2017 թվականի թիվ 0008-Ո-1 և 15.05.2017 թվականի թիվ 0008-Ո-2 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նշված դատական ակտի դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի վճռին։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը, քննելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, մերժել է այն վարույթ ընդունելը։

Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար, իսկ մատնանշված դատավարական խախտումները, անգամ մասամբ հիմնավորված լինելու պայմաններում, չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը։

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ ամրապնդվել է մեր նախորդ հրապարակմամբ ներկայացված դատական հաղթանակը․ ուժի մեջ է մտել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.10.2025 թվականի որոշմամբ մեր վստահորդի օգտին կայացված դատական ակտը, որով ամբողջությամբ բավարարվել էր «Պապիրուս գլոբալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը։

Շնորհավորում ենք մեր վստահորդին և մեր փաստաբանական թիմին՝ գրանցած հաջողության կապակցությամբ։

26/04/2026

Legal EXPO 2026⚖️📍

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


80 Arami Str. , 2nd Floor
Yerevan
0002

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00