ArmRailway
ЗАО "Южно-Кавказская железная дорога"
30/12/2025
🥳 Ներկայացումներ, նվերներ ու լավ տրամադրություն պարգևեց փոքրիկներին Հարավկովկասյան երկաթուղին Ամանորի տոների կապակցությամբ։
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Լուսանկարները` arle
21/11/2025
Հայաստանում երկաթուղային զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է «Հայաստան 2025» միջազգային զբոսաշրջային ցուցահանդես-քննարկմանը։
Միջոցառման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացնում են միջազգային և ներհանրապետական ուղևորափոխադրման ծառայությունները, ինչպես նաև երկաթուղային զբոսաշրջության ոլորտում նոր առաջարկները։ ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Հրանտ Միքայելյանը պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է զբոսաշրջային գնացքների նոր ձևաչափը՝ ընդգծելով, որ այս տարվա հաջող մեկնարկն ունենալու է շարունակություն։ Նա նաև անդրադարձել է ուղևորափոխադրումների համալիրի զարգացման, վերազինման և կայարանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացին։
Օրերս ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան ստորագրել են երկաթուղային զբոսաշրջության զարգացմանը միտված համագործակցության հուշագիր։
Ըստ ընկերության տվյալների՝ 2025 թվականի առաջին 10 ամիսներին ՀԿԵ-ն փոխադրել է 450 հազար ուղևոր, որոնցից 40 հազարը՝ միջազգային ուղղություններով։ Ընկերության ծառայությունները շարունակել են բարձր պահանջարկ ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ երկրների ու Չինաստանի զբոսաշրջիկների շրջանում։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
пр. Тиграна Меца 50
Yerevan
0005
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |