Braingym
BrainGym - Նոր և ստեղծարար լուծումներով համեմված հայրենակա
15/01/2020
Գրքասերների համար 📚✨
Click here to claim your Sponsored Listing.
BrainGym
BrainGym-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող ինտելեկտուալ, հեղինակային, ստեղծարար լուծումներով համեմված բրեյնսթորմինգ ոճի թիմային խաղ է, որի հեղինակներն են իրավաբաններ Վահե Հարությունյանը և Տիգրան Մելքոնյանը:
Նմանատիպ այլ մրցաշարերից BrainGym-ը տարբերվում է իր ձևաչափով, փուլերով և կանոններով: Ինտելեկտուալ բնույթից բացի, խաղում գործում են այնպիսի կանոններ, որոնք այն դարձնում են առավել մրցակցային և ուշագրավ:
Յուրաքանչյուր խաղի ընթացքում մասնակիցներն ունենալու են ավելի քան 2 ժամ խաղի, սեփական գիտելիքները ստուգելու, նոր տեղեկություններ ստանալու, ընկերանալու, զրուցելու և հաղթելու համար: Սա հիանալի հնարավորություն է նաև ընկերների և աշխատանքային կոլեկտիվների թիմակառուցողական (team-building) հմտությունների զարգացման համար:
Խաղին մասնակցելու և հաղթելու համար անհրաժեշտ չեն խորը կամ նեղ մասնագիտական գիտելիքներ: Հարցերի պատասխանները կարելի է վեր հանել տրամաբանական ուղիներով՝ գործի դնելով գիտելիքային հիմքերը:
Category
Contact the establishment
Telephone
Website
Address
7/1 Nalbandyan Street
Yerevan