Arthur Tattoo
•Նորաոճ սանրվածքներ
•Մորուքի մշակում
•Դաջվածքներ
•Ուսուցում Arthur Tattoo
Click here to claim your Sponsored Listing.
Tattoo
Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Չնայած բազմադարյան քննադատությանը, այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Եվ ինչպես փաստում են պատմական աղբյուրները, այն միայն քրեական աշխարհի առանձնահատկությունը չէր, ինչպես ընդունված է կարծել, այլ մեծ տարածում ուներ աշխարհի բոլոր ժողովուրդների շրջանում։ Ինչպես նշում է Հենրիխ Վուտտկեն, դաջվածքը մարդկության զարգացման ճանապարհին առաջին քայլերից է։ Իր ստեղծման պահից դաջվածքը կրում է կրոնական, տիեզերական, էրոտիկ, էսթետիկական և մոգական բնույթ, ինչը կիրառվում էր տարբեր ծեսերի ժամանակա, որի միջոցով երիտասարդը դառնում էր ցեղի իրավահավասար անդամ։ Դաջվածքը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների և վերաիմաստավորման է ենթարկվել։ Ցեղային միություններում տարածված դաջվածքների բնորոշ հատկանիշները տարրական նշանների՝ գծերի, կետերի, աստղերի, շրջանների առկայությունն էր, ինչը բացատրվում էր պրիմիտիվ միջոցների առկայությամբ, որոնք հնարավորություն չէին տալիս բարդ զարդանախշեր կիրառել։ Նման դաջվածքները սերտ կապված էին ավանդույթների հետ և արտահայտում էին շրջապատի արժեքային համակարգը։ Վարպետը իրավունք չուներ պատկերում որևէ բան ավելացնել կամ պակասեցնել, քանի որ այն ի սկզբանե հաստատված էր ցեղի առասպեկաբանության մեջ։
Category
Contact the business
Website
Address
Ervand Qochar 8/10
Yerevan