Scoobidoo Shop
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Scoobidoo Shop, Education, Yerevan.
06/07/2012
an interesting solution:)
02/06/2012
2012 թ. հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Զանգակ գրատանը» տեղի ունեցավ «Զանգակ» հրատարակչության հրատարակած Լեոնարդո դա Վինչիի «Առակներ հայ երեխաների նկարազարդումներով» գրքի շնորհանդեսը: Զուգահեռ՝ գրատան ցուցասրահում կայացավ գրքում օգտագործված նկարների բնօրինակների ցուցահանդեսը: Ցուցադրված նկարներում Վերածննդի մեծ մտածողի ստեղծագործությունների խորհուրդն ու փիլիսոփայությունն արտահայտված է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի շնորհալի սաների ստեղծագործ երևակայության պատկերներով, որոնք արտացոլում են առակների իմաստավորումն ու ընկալումը հենց գրքի ապագա ընթերցողների՝ մանուկների ներաշխարհում: Միջոցառմանը մասնակցում էին «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի տնօրեն Մելանյա Գեղամյանը, գրքում ներառված առակների հայերեն թարգմանության հեղինակ Հրաչյա Ամիրյանը, նկարիչ-մանկավարժ Էմիլյա Օհանյանը և այլոք: Սակայն միջոցառման հիմնական գործող անձինք՝ կազմակերպված թատերական ներկայացման հերոսներին մարմնավորողները, ստեղծագործությունների հեղինակներն ու հանդիսատեսները, տարբեր տարիքի երեխաներ էին: Այդ միջոցառման շրջանակներում մեծահասակներին առավելապես վերապահված էր երեխաներից սովորողի կարգավիճակը: Միջոցառման շրջանակներում «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց գրքի ստեղծմանն ու շնորհանդեսին մասնակցած բոլոր անձանց և գրքի ստեղծման գործում ստեղծագործական նշանակալից ներդրման համար «Զանգակ» հրատարակչության անունից շնորհակալագիր հանձնեց «Հայ կրթություն» կրթական հիմնադրամին:
Կավճանկարչության մրցույթ Հայաստանի քաղաքներում և գյուղերում
http://www.youtube.com/watch?v=RzOe2lEYm5w&feature=related
Aerosmith - I Don't Want To Miss A Thing Live! 2004 Aerosmith Live 2004 You Gotta Move Concert Honkin' On Bobo Tour Performin I Don't Want To Miss A Thing, Armaggedon Soundtrack
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan