Abstract.am
Armenian DataBase - Հայկական ընդարձակ տեղեկատու բազա Տեղեկատու էջեր
14/10/2025
Իսկ դուք գիտե՞ք, որ WhatsApp-ը թույլ է տալիս կիսվել մինչև 2ԳԲ ծավալի ֆայլերով՝ առանց որակի կորստի։ 🤩
Այո՛, ճիշտ եք կարդում։ Այլևս այլ ծառայություններից, ինչպիսին է Wetransfer-ը, օգտվելու կարիք չեք ունենա նման ֆայլ ուղարկելու համար։ Սա հատկապեն կարևոր է մեծ ծավալի բարձրորակ լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկելիս։
WhatsApp-ով ուղարկելու մեծ առավելությունն այն է, որ փոխանցումը կատարվում է ծայրից ծայր գաղտնագրմամբ (end-to-end encryption) միայն երկու կողմերի միջև, ինչը ապահովում է ձեր տվյալների առավելագույն պաշտպանությունը։
Ինչպե՞ս ուղարկել 2ԳԲ ֆայլ WhatsApp-ով (առանց որակի կորստի).
Կարևորն այն է, որ ֆայլը ուղարկեք ոչ թե որպես «Մեդիա» (Gallery/Photo & Video), այլ որպես «Փաստաթուղթ» (Document)։ Այս դեպքում WhatsApp-ը չի կիրառում սեղմում (compression) և պահպանում է ֆայլի ելակետային որակը մինչև 2ԳԲ չափով։
Քայլ առ քայլ ուղեցույց (Android / iOS).
🔸Բացեք WhatsApp-ը և ընտրեք այն զրույցը (chat), ում ցանկանում եք ֆայլ ուղարկել։
🔸Սեղմեք «Կցել» (Attachment) կոճակը։ Android-ի համար դա թղթե ամրակն է (📎), iPhone-ի համար՝ գումարման նշանը (+)։
🔸Ընտրեք «Փաստաթուղթ» (Document) տարբերակը։
🔸Ձեր հեռախոսից ընտրեք այն մեծ ֆայլը (օրինակ՝ տեսանյութը, նկարը կամ արխիվը), որը ցանկանում եք ուղարկել (համոզվեք, որ այն չի գերազանցում 2ԳԲ-ն)։
🔸Հաստատեք ուղարկումը։
Ինչպե՞ս ստանալ այդ ֆայլերը աշխատանքային համակարգչի վրա.
🔸Օգտագործեք WhatsApp Desktop հավելվածը կամ WhatsApp Web-ը (web.whatsapp.com)։
🔸Այնուհետև բացեք այդ զրույցը։
🔸Սեղմեք ստացված «Փաստաթղթի» վրա։
Ֆայլը ավտոմատ կերպով կսկսի ներբեռնվել ձեր համակարգչի «Ներբեռնումներ» (Downloads) թղթապանակում (եթե այլ կարգավորումներ չեք կատարել)՝ պահպանելով իր ելակետային որակն ու չափը։
👍👉 Մոռացեք այլ ծառայությունների մասին՝ այսուհետ ձեր մեծ ֆայլերը անվտանգ և որակով ուղարկեք ու ստացեք ուղիղ WhatsApp-ի միջոցով։
✅Կիսվեք այս գրառմամբ, որպեսզի ձեր ընկերներն ու գործընկերները ևս իմանան այս հարմար գործիքի մասին։ 👇
02/09/2025
🤖 Մենք օպտիմիզացնում ենք ձեր վեբ կայքը ոչ միայն մարդկանց ու որոնողական համակարգերի, այլ նաև արհեստական բանականության համար։
↘Բիզնեսի հասանելիության գործիքները միայն վեբ կայքը կամ ֆեյսբուքյան էջը չէ։ Հետաքրքրված և թիրախային լսարանին այն պետք է հասանելի լինի բոլոր էլեկտրոնային միջավայրերում։↙
✅ Մենք կօգնենք, որ ձեր բիզնես վեբ կայքը հասանելի լինի
🔸Որոնողական համակարգերում
🔸Սոցիալական ցանցերում
🔸Google և Yandex քարտեզներում
🔸Արհեստական բանականությանը։
👉 Մի թողեք, որ AI-ը շրջանցի ձեր բիզնեսը։
👍 Օպտիմիզացրեք ձեր վեբ կայքը հիմա և եղեք հասանելի նաև արհեստական բանականության համար։
26/08/2025
🗂 Մեր պորտֆոլիոյից՝ Lizaro.am
Այս անգամ ցանկանում ենք ներկայացնել մեր վերջին համագործակցություններից մեկը՝
👉 https://lizaro.am/
Բրենդ, որը շուկա է բերում Ready-To-Drink սառը սուրճեր։
Մենք արդեն մի քանի նախագիծ ենք իրականացրել սուրճերի ոլորտում, սակայն բրենդի ինքնությունը ժամանակակից վեբ լուծումների հետ համատեղելը միշտ մարտահրավեր է։
Lizaro-ի կայքի մշակման ընթացքում կարևորել ենք․
☕ Պրոդուկտի յուրահատկությունը որպես կենտրոնական արժեք
🔸 Կայքի կառուցվածքն ու դիզայնը պետք է առաջին հերթին ներկայացնեն սուրճի թարմությունն ու յուրահատուկ համը։
🔸Նուրբ դիզայն, որտեղ գերիշխում է արտադրանքի էսթետիկան, ոչ թե ծանր ինֆորմացիան։
🔸 Բրենդային․ վեբ կայքը ոչ միայն տեղեկատու է, այլ նաև՝ ապրանքանիշի պատմության ու կենսակերպի արտացոլումը։
📌 Մեզ համար կարևոր է, որ վեբ կայքը պատմի ձեր ապրանքանիշի մասին։
👉 Եթե ձեր բիզնեսին էլ պետք է կայք, որը կդառնա ձեր բրենդի ուժեղ կողմերից մեկը, ուրախ կլինենք քննարկել։
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan