AMPERA

AMPERA

Share

AMPERA is a consulting and project management company. It was established in 2006.

22/02/2026

Артём Варданян

16/02/2026

📣 Աշխատանքի առաջարկ

🔵 Առաջիկա 6 ամիսներին մեր ընկերությունն իրականացնելու է մի քանի համապետական հետազոտություններ` դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով
🔵 Այդ հետազոտություններին մասնակցելու համար մեր թիմ ենք հրավիրում հետազոտությունների դաշտային աշխատանքների ղեկավարման/համակարգման փորձ ունեցող անձանց` ԴԱՇՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ-ՀԱՄԱԿԱՐԳՈՂ աշխատելու համար

👇ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
🔵 Կատարել ներկայացուցչական գործառույթներ` բնակավարում ներկայանալ տեղական իշխանություններին և ներկայացնել Ծրագիրը և կազմակերպությանը.
🔵 Իրականացնել դաշտում հարցազրուցավարների աշխատանքի կազմակերպում և աշխատանքի բաժանում` տարածքի/փողոցի ընտրություն, հասցեների, քանակների, քվոտաների բաշխում.
🔵 Իրականացնել զուգայցեր տնային տնտեսություններ (ՏՏ)՝ հարցազրուցավարների աշխատանքի որակը ստուգելու համար.
🔵 Իրականացնել հետայցեր ՏՏ՝ հարցազրուցավարների կողմից ընտրված ռեսպոնդենտին և հասցեն ստուգելու համար.

👇ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
🔵 Ունենալ դաշտային աշխատանքների համակարգման ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ.
🔵 Ծրագրի շրջանակներում չունենալ այլ զբաղվածություն.
🔵 Չունենալ ժամային սահմանափակումներ.
🔵 Լինել թիմային և կարգապահ.

👇ԱՌԱՋԻԿԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ
🔵 Աշխատանքային տարածքները՝ Երևան և բոլոր մարզեր
🔵 Աշխատանքի տևողությունն առաջիկա հետազոտությունում՝ 1-2 ամիս
🔵 Աշխատանքի օրվա տևողությունը՝ չնորմավորված
🔵 Աշխատանքի մեկնարկը՝ 2026թ. փետրվարի 25

👇ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵ՞Լ
🔵 CV ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին, CC` [email protected] հասցեին.
🔵 Հարցերի համար զանգել (099) 01-71-81 հեռախոսահամարով՝ հետազոտությունների ղեկավար-համակարգող ՄԵԼԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
🔵 ԴԻՄԵԼ մինչև 2026թ.-ի փետրվարի 23-ը

27/12/2025

ՀԵՏԱՔՐՔԻՐ․․․

🔵 Օրեր առաջ ՀՀ Կենտրոնական բանկում (Central Bank of Armenia) կայացավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) 2-րդ փուլի մշակման և իրագործման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում AMPERA-ի գործընկեր և ծրագրերի ղեկավար Vardan Aghbalyan-ը ներկայացրեց ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման (ՖԿԳ) 3-րդ ազգային հետազոտության ( #բարոմետր 2025) արդյունքները:

🔵 Ներկայացվող ցուցանիշներից մեկը ՀՀ բնակչության մեջ ՊԱՐԶ ՏՈԿՈՍ ՀԱՇՎԵԼՈՒ ՈՒՆԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ մասնաբաժինն էր։ ՖԿԳ 2025-ի արդյունքներով՝ մեր բնակչության ընդամենը 2️⃣8️⃣%-ն է կարողանում պարզ տոկոս հաշվել։ Արձանագրեցինք, որ, ցավոք, ֆինանսական կարողությունների տեսանկյունից այս կարևոր գիտելիքը մեր երկրում գտնվում է անբավարար մակարդակի վրա։ Ավելին, վերջին 10 տարում այդ հարցում ունենք իրավիճակի վատթարացում։

🔵 Նիստին ներկա էր ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը (Zhanna Andreasyan, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), ով հետաքրքրվեց, թե կա՞ն արդյոք այլ երկրների հետ համեմատական տվյալներ, որոնք թույլ կտային համեմատության մեջ հասկանալ մեր երկրում տոկոս հաշվելու ունակ մարդկանց մասնաբաժնի բարձր կամ ցածր լինելը։

🔵 Տարբեր երկրներում պարզ տոկոս հաշվելու ունակ մարդկանց մասնաբաժինի ցուցանիշները մենք գտանք OECD-ի կողմից 2023թ․-ին իրականացված մի հետազոտության հաշվետվության մեջ (հղում՝ https://www.oecd.org/en/publications/oecd-infe-2023-international-survey-of-adult-financial-literacy_56003a32-en.html): Նայելով այդ տվյալներին, մենք համոզվում ենք կարծիքի մեջ, որ մեր երկրում պարզ տոկոս հաշվելու ունակ մարդկանց թիվը փոքր է։

🔵 Թեպետ մեր երկրում բնակչության ֆինանսական կարողությունները վերջին 10 տարիներին դինամիկ կերպով աճում են, սակայն դա հիմնականում տեղի է ունենում ֆինանսական ծառայությունների օգտագործման ծավալների աճի (վարքագծային փոփոխությունների) հաշվին։ Գիտելիքների զարգացումը հետ է մնում, ինչը հուշում է, որ ֆինանսական կրթման առաջիկա ծրագրերը պետք է միտված լինեն ֆինանսական գիտելիքների հզորացմանը, իսկ կրթական համակարգում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն մաթեմատիկայի դասավանդման որակի վրա։

↘️ Ներկայացված են աշխարհի 40 երկրներում չափահաս բնակչության կազմում պարզ տոկոս հաշվելու ունակ մարդկանց մասնաբաժնի ցուցանիշները (OECD 2023) ⬇️

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


3, 135 Verin Antarayin Str
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30