KY Academy
Բացահայտում ենք երեխաների ներուժը ոչ ֆորմալ կրթությամբ Երբեք շուտ չէ
28/06/2026
Երեխաները ամեն օր օգտագործում են տեխնոլոգիաներ։
Իսկ այդ տեխնոլոգիաները պարզապես շեղո՞ւմ են նրանց, թե՞ օգնում են մտածել, ստեղծել և զարգանալ։
🚀 KY Academy-ում մեկնարկում է «Իմ առաջին AI բիզնեսը» 10-օրյա ինտենսիվ դասընթացը՝ նախատեսված 12–16 տարեկանների համար։
Սա ծրագիր է, որի ընթացքում երեխաները սովորում են՝ ինչպես AI-ի օգնությամբ գաղափարը վերածել իրական բիզնես նախագծի։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կաշխատեն իրենց սեփական գաղափարի վրա և քայլ առ քայլ կանցնեն՝
✅ բիզնես գաղափարի ընտրություն
✅ հաճախորդի և շուկայի ուսումնասիրություն
✅ բրենդի անվան և կոնցեպտի մշակում
✅ մարքեթինգային առաջարկի պատրաստում
✅ վաճառքի խոսքի ձևավորում
✅ AI գործիքների ճիշտ և գրագետ օգտագործում
✅ վերջնական պրեզենտացիայի պատրաստում
Դասընթացի ավարտին երեխաները կունենան իրենց մշակած առաջին AI բիզնես նախագիծը և կկարողանան ներկայացնել այն հստակ, վստահ և հիմնավորված։
Այս դասընթացը հատկապես օգտակար է այն երեխաների համար, ովքեր հետաքրքրվում են տեխնոլոգիաներով, բիզնեսով, ստեղծարարությամբ կամ պարզապես սիրում են նոր բաներ փորձել։
📅 Ժամկետը՝ 13.06 – 24.06
⏳ Տևողությունը՝ 10 օր / 20 ժամ
👥 Տարիքային խումբ՝ 12–16 տարեկաններ
👩🏫 Դասընթացավար՝ Լիլիթ Վաթոյան
💛 Մինչև հունիսի 5-ը՝ 60,000 դրամ
💛 Հունիսի 5-ից հետո՝ 80,000 դրամ
Գործում է՝
▫️ վճարում սոցփաթեթով
▫️ եկամտային հարկի վերադարձ
▫️ վճարում RocketLine-ով
Տեղերը սահմանափակ են։
Գրանցման համար գրեք մեզ անձնական նամակով կամ + մեկնաբանություններում 📩
KY Academy — երբեք շուտ չէ մտածել մեծ գաղափարների մասին։
07/06/2026
Խելացի լինելը բավարար չէ․ պետք է նաև լսելի լինել։
Շատ երեխաներ ունեն հետաքրքիր մտքեր, արժեքավոր գաղափարներ և մեծ ներուժ։ Սակայն հաճախ նրանց չեն նկատում ոչ թե գիտելիքների պակասի, այլ սեփական մտքերն ու գաղափարները հստակ և վստահ ներկայացնելու դժվարության պատճառով։
Այսօրվա աշխարհում հաջողության հասնելու համար կարևոր է ոչ միայն գիտելիք ունենալը, այլև դրանք ճիշտ փոխանցելու կարողությունը։
Եթե երեխան կարողանում է՝
✅ հստակ ձևակերպել իր մտքերը,
✅ վստահ արտահայտել սեփական կարծիքը,
✅ լսել և հասկանալ դիմացինին,
✅ կառուցողական երկխոսություն վարել,
✅ ներկայացնել իր գաղափարներն այնպես, որ դրանք հասկանալի և ազդեցիկ լինեն,
ապա նրա հնարավորությունները զգալիորեն ընդլայնվում են՝ թե՛ ուսման, թե՛ մասնագիտական գործունեության և թե՛ անձնական կյանքի տարբեր ոլորտներում։
Հաճախ լավագույն գաղափարները մնում են աննկատ, եթե դրանց հեղինակը չի կարողանում դրանք ներկայացնել։ Իսկ երբ գիտելիքը միավորվում է հաղորդակցման հմտությունների հետ, այն վերածվում է իրական ազդեցության։
KY Academy-ում մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր երեխա ունի արժեքավոր ասելիք։ Մեր առաքելությունն է օգնել երեխաներին ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլև զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն իրենց ձայնը լսելի դարձնել։
Քանի որ խելացի լինելը կարևոր է, իսկ լսելի լինելը՝ անհրաժեշտ։ ✨
- 📌 KY-ում ստացած գիտելիքները հետագայում ամուր հիմք դարձան համալսարան ընդունվելու համար
Անկեղծ զրույց մեր շրջանավարտ Սոնայի հետ 💛
#կրթություն #բիզնես #բիզնեսակադեմիա #ֆինանսականգրագիտություն #ոչֆորմալկրթություն
31/05/2026
💡 Երբ կրթությունը դուրս է գալիս դասասենյակից և հանդիպում իրական միջավայրին, ձևավորվում է ամենակարևոր փորձառությունը։
KY-ի ուսանողներն այցելեցին ՝ տեղում ներսից ծանոթանալու ժամանակակից բանկային համակարգի կառուցվածքին և գործունեությանը 🏦💰
Այցը թույլ տվեց ոչ միայն ծանոթանալ բանկի աշխատանքային մշակույթին, արժեքներին ու առաքելությանը, այլ նաև հասկանալ՝ ինչ հմտություններ են պահանջվում ֆինանսական ոլորտում աշխատելու համար։
🧑💻📈 Քննարկումները կարիերայի հնարավորությունների շուրջ օգնեցին ուսանողներին ավելի հստակ պատկերացնել իրենց հետագա մասնագիտական ուղղությունը։
Շնորհակալ ենք Ամերիա բանկին՝ նման արժեքավոր հնարավորության համար։
#ամերիաբանկ #կրթություն #ֆինանսականգրագիտություն #մասնագիտականկողմնորոշում #բիզնեսկրթություն
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ազատության 24/15
Yerevan