Media Initiatives Center

Media Initiatives Center

Share

Media Initiatives Center (MIC) is the former Internews Media Support NGO (Internews Armenia).

Դրամաշնորհային մրցույթ լրատվամիջոցների համար – Mediainitiatives 08/05/2026

📢 Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների մասին որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։

Առաջարկվող նախագծերի շրջանակում պատրաստված բովանդակությունը կարող է լինել կրթության, տնտեսության, ազգային անվտանգության, առողջապահության, մարդու իրավունքների և այլ թեմաներով։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 18-ն է:

Մանրամասները և հայտը՝ հայտարարության մեջ։
---
Մրցույթի Լոտ 1-ն անցկացվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն․ մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Մրցույթի Լոտ 1-ը համաֆինանսավորվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից։

Մրցույթի Լոտ 2-ն անցկացվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

European Union in Armenia
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation

Դրամաշնորհային մրցույթ լրատվամիջոցների համար – Mediainitiatives   Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների մասին որակյալ մ...

Photos from Media Initiatives Center's post 05/05/2026

Ապրիլի 29-30-ը նիդերլանդական KRO-NCRV Pointer հարթակի լրագրող և փաստերի ստուգող Սիցե Վան Լուսդրեգթը դասընթաց անցկացրեց «Փաստացի» խմբագրության գործընկեր խմբագրությունների ներկայացուցիչների համար։

Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ կազմակերպված դասընթացը լրագրողների և փաստեր ստուգողների համար կարևոր հնարավորություն էր՝ ևս մեկ անգամ անդրադառնալու ընտրական գործընթացներում փաստերի ստուգման կարևորությանը, ապատեղեկատվության բացահայտման մեխանիզմներին ու այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքի գործիքներին։

Դասընթացի ընթացքում քննարկեցինք նաև «Փաստացի» խմբագրության շրջանակում թեմաների ընտրությունը և աշխատանքային սկզբունքները։
---
Դասընթացը կազմակերպվել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ իրականացվող «FactFront» (Փաստերի ստուգման ճակատ) և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն․ մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրերի շրջանակներում։

European Union in Armenia
Embassy of the Netherlands in Armenia


#փաստացիխմբագրություն

ԹելInk. սթորիթելինգի ճամբար Գյումրիում – Mediainitiatives 22/04/2026

🧶 Եթե 16-24 տարեկան ես, ապրում ես Շիրակի մարզում, փնտրում ես տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին, արի ճամբար։ Այստեղ սովորելու ենք հյուսել պատմություններ՝ օգտագործելով մեդիայի հնարքներն ու գործիքները։

Ճամբարը կանցկացվի մայիսի 8-10-ին Գյումրիում։

Մասնակցության համար խնդրում ենք անցնել այս հղումով և լրացնել օնլայն հայտը մինչև մայիսի 5-ը՝ https://shorturl.at/P1Kaz

ԹելInk. սթորիթելինգի ճամբար Գյումրիում – Mediainitiatives Եթե 16-24 տարեկան ես, ապրում ես Շիրակի մարզում, փնտրում ես՝ տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին...

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


3 Arshakunyats Avenue , 3rd Floor
Yerevan
0023