Shoonch Yoga Studio
«Շունչ» յոգայի և պիլատեսի ստուդիա
11/05/2026
🧘♀️ ԳՈՆԳ ՄԵԴԻՏԱՑԻԱ՝ ՁԱՅՆԻ ԲՈՒԺԻՉ ՎԻԲՐԱՑԻԱՆԵՐԸ ԳԱՅԱՆԵԻ ՀԵՏ
(Sound Healing)
(Վիեննայից՝ սիրով ձեզ համար միայն մի քանի պրակտիկա)
Գոնգի և տիբեթյան երգող բաժակների կախարդական վիբրացիաները, պրանայաման և մանտրաների երգեցողությունը ձեզ տանում են խորը վերալիցքավորման վիճակ՝ մարմնի, մտքի և հոգու համար։
Սա պարզապես մեդիտացիա չէ։ Սա ճանապարհորդություն է դեպի մի տարածություն, որտեղ ձայնը դառնում է բուժիչ, իսկ դու վերադառնում ես քեզ✨
Գոնգը պարզապես գործիք չէ։ Այն կենդանի տիեզերական վիբրացիա է՝ ալիք, որն անցնում է մարմնի միջով՝ շոշափելով յուրաքանչյուր բջիջ։
💧 Մեր մարմինը կազմված է 70–80% ջրից, և ձայնը գործում է դրա միջոցով՝ նուրբ մաքրելով և վերագրելով խորքային էմոցիոնալ և էներգետիկ վիճակները։
🟡 Ինչպես է աշխատում ձայնային թերապիան
Սեանսի ընթացքում՝
-Ուղեղն անցնում է ալֆա և թետա վիճակների
-Ակտիվանում է պարասիմպաթիկ նյարդային համակարգ
-Մարմինը մտնում է ինքնավերականգնման ռեժիմ
-Միտքը դանդաղում է, շնչառությունը՝ խորանում
-Ձայնը բառացիորեն «լվանում» է նյարդային համակարգը։
🟡 Ինչ է տալիս պրակտիկան
-Խորը թուլացում և սթրեսի նվազում
-Քնի որակի բարելավում
-Ներքին հավասարակշռություն
-Էներգիայի և չակրաների հարմոնիզացում
-Ճնշված էմոցիաների ազատում
-Կենսական ուժի բարձրացում
-Ներքին լռության և լույսի զգացում
Գոնգը, շնչառությունը և ձայնը ստեղծում են մի տարածք, որտեղ մարմինը հիշում է՝ ինչպես լինել խաղաղության մեջ։ Այստեղ միանում են ինքնաբուժման ներքին գործընթացները… մեր մարմինը դա գիտի, մենք պարզապես մոռացել ենք։ 🕊️
📅 24.05 — 19:00
📍Shoonch Yoga Studio (Ամիրյան 28, Երևան)
Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ
📞 Հեռ.՝ +374 98 53 99 64
📩 Կամ գրեք ինձ Direct-ում
Շտապեք գրանցվել — տեղերը սահմանափակ են։
Եկեք — զգացեք — ապրեք
05/05/2026
Մայիս ամսվա դասացուցակն է📅
Կարևոր հիշեցում՝ Դասերին մասնակցելու համար խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր տեղը Shoonch հավելվածի միջոցով:
📥 Հավելվածը հասանելի է App Store-ում և Play Store-ում՝ փնտրեք «Shoonch»:
Սիրով սպասում ենք Ձեզ💫
28/04/2026
KUNDALINI YOGA INTENSIVE
📅 Մայիսի 11 — 18 (8 օր) | Շունչ յոգա կենտրոնում
8 օր • 8 էներգետիկ դռներ • 8 չակրա
Կյանքը փոխվում է ոչ թե այնտեղ, որտեղ դու հասկանում ես, այլ այնտեղ, որտեղ էներգիան սկսում է շարժվել: Եթե էներգիան փակ է՝ դու պտտվում ես նույն շրջանի մեջ։ Երբ այն բացվում է՝ դու դուրս ես գալիս նոր մակարդակ։
Ի՞նչ ենք բացահայտելու`
🔻 Ստորին եռանկյուն՝ Քո հիմքը։ Մաքրում ենք վախերն ու գոյատևման բնազդը՝ դրանք վերածելով կայուն ուժի։
💚 Սիրտ՝ Դուռ, որտեղ դադարում ես փակվել և սովորում ես լինել ինքդ քեզ հետ՝ առանց դիմակների։
🔺 Վերին եռանկյուն՝ Քո ձայնի, տեսողության և տիեզերական կապի վերհիշումը։
✨ Աուրա՝ Քո լուռ խոսքն աշխարհին։ Երբ ստիպված չես ոչինչ ապացուցել, քանի որ ամեն ինչ զգացվում է քո ներկայությունից։
Սա պարզապես յոգա չէ։ Սա տարածք է, որտեղ արթնանում է քո ներքին ճշմարտությունն ու ինքնաբուժման բնական հզորությունը։
Մանրամասներ՝
🕖 Ժամ` 07:00 — 08:45
📍Ամիրյան 28
📥Մասնակցությունը հաստատելու համար գրեք մեզ DM կամ զանգահարեք՝ 098 53 99 64
ԳԱՅԱՆԵ (PRITI RAJ KAUR)
Կունդալինի յոգայի դիպլոմավորված մասնագետ (Yogi Bhajan ուսմունք)▪️Գոնգի վարպետ ▪️Ձայնային բուժման (Sound Healing) պրակտիկ▪️Sat Nam Rasayan պրակտիկ▪️Կունդալինի Ռեյկի▪️Յոգաթերապիա▪️Անգել թերապիա
«Ես ստեղծում եմ դաշտ, որտեղ ձայնն ու էներգիան բացում են այն, ինչ արդեն կա քո ներսում»
Առավոտյան հանգստությունն ու էներգիան սկսվում են մեկ շնչից🍃
Մեր մարզիչ Շուշանի հետ պատրաստել ենք 3 պարզ դիրք, որոնք կօգնեն մարմնիդ արթնանալ և պատրաստվել օրվան՝ առանց ավելորդ շտապողականության։
Պարզապես միացրու, շնչիր և կրկնիր🧘♀️
Իսկ դու ի՞նչ փոքրիկ սովորություն ունես առավոտյան, որը քեզ օգնում է լիցքավորվել։ Կիսվիր մեզ հետ մեկնաբանություններում👇
📅Ապրիլի 18-ին, ժամը 18.00-ին միացեք նեյրոգրաֆիկայի հատուկ դասին Շունչ կենտրոնում: Նկարելու ենք «Նեյրոլոտուս» բացահայտելու համար մեր ներքին ուժը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում նեյրոգրաֆիկան՝
Նեյրոգրաֆիկան երիտասարդ մեթոդ է,որն օգնում է գրաֆիկական նկարի միջոցով աշխատել սեփական ներաշխարհի հետ:
Ինչպե՞ս է այն աշխատում՝
Այն կոչված է ներազդելու նեյրոնային թաղանթի վրա գլխուղեղում: Բիոնիկ գծեր տանելով` նեյրոգրաֆիկան թույլ է տալիս պրոյեկտել մեր մտքերն ու հույզերը, ապա ներմուծել տարբեր ֆիգուրներ և հատուկ իմաստներ վերագրել նրանց։
Ու՞մ համար է դասընթացը՝
▫️Բոլոր այն անձանց, ովքեր ցանանում են ունենալ անձնային աճ և բացահայտել նոր հորիզոններ:
▫️Ազատվել վախերից, անցանկալի սովորություններից, սահմանափակող համոզմունքներից
▫️Բարելավել հիշողությունը
▫️Կարգավորել քունը
▫️Հասկանալ սեփական ցանկությունները և իրականացնել դրանք
▫️Ընդունել մարդկանց և իրադարձությունները
▫️Զարգացնել սեփական բիզնեսը
▫️Բարելավել ֆինանսական վիճակը
😉Հուշում՝
Նախնական նկարչական կամ այլ գիտելիք անհրաժեշտ չէ։
Բոլոր նյութերը տրամադրվում են կենտրոնի կողմից։
Շտապեք գրանցվել։
Արժեքը` 7000 դրամ:
Տեղերը սահմանափակ են։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
28 Amiryan Street
Yerevan
0002