MS dental team
📌 Մոռացիր վախերիդ մասին և զգա մեր հոգատարությունը 🤍
📌 Էսթետիկ և առողջ ատամնաշար
📌 Օնլայն գրանցում
15/05/2026
Շատ ատամնաբուժական խնդիրներ սկզբում գրեթե աննկատ են։
👉 Մի փոքր կարիես, թեթև արյունահոսող լնդեր, երբեմն զգայունություն…
Բայց ժամանակի ընթացքում փոքր խնդիրը կարող է վերածվել բարդ ու թանկ բուժման։
✨ Ժամանակին այցը հաճախ նշանակում է՝
ավելի հեշտ բուժում, ավելի քիչ անհարմարություն և առողջ ժպիտի պահպանում։
Մի սպասեք մինչև ատամը սկսի «բարձրաձայնել» իր խնդրի մասին 🤍
📩 Գրեք խորհրդատվության համար
📞 096 777 487 | WhatsApp • Telegram
Շատերը մտածում են, որ բրեկետները միայն արտաքինի մասին են։
Բայց իրականում՝
օրթոդոնտիկ բուժումը սկսվում է ոչ թե ժպիտից,
այլ ֆունկցիայից։
📩 Գրանցում և խորհրդատվություն
📍 MS Dental Team • Երևան
📞 096 777 487
WhatsApp • Telegram
21/03/2026
Կոնսուլտացիան պարզապես «նայել ու ասել» չէ։ 🫥
Դա լիարժեք բժշկական գործընթաց է, որը պահանջում է ժամանակ, պատրաստվածություն և բարձր պատասխանատվություն 🙌
Մեր թիմում յուրաքանչյուր կոնսուլտացիա ներառում է՝
🔍 մանրակրկիտ զննում
❓ ճիշտ և նպատակային հարցադրում
☝️ խնդրի իրական պատճառների բացահայտում
համապատասխան գործիքների և միջավայրի նախապատրաստում
🌱լիարժեք ախտահանում և ստերիլ պայմաններ
Մենք մոտենում ենք յուրաքանչյուր պացիենտի լրջորեն և անհատական, քանի որ ✅ ճիշտ ախտորոշումն է բուժման հաջողության հիմքը 🎯
❗️ Այդ պատճառով հաճախ չենք կարող ընդունել առանց նախնական գրանցման պացիենտների․
մեր գրաֆիկը խիտ է, և մենք չենք ցանկանում «շտապողական» կամ ոչ լիարժեք կոնսուլտացիա իրականացնել ⏳
🤍 Ձեր ժամանակը և առողջությունը մեզ համար արժեք են
Խնդրում ենք նախապես ամրագրել այցը
📲 096 777 487 (WhatsApp / Telegram)
20/03/2026
Տիտանե հենքով ցիրկոնե շապիկները ժամանակակից և բարձր էսթետիկ լուծում են ատամների վերականգնման համար։ Դրանք բաղկացած են 👉 ամուր տիտանե հիմքից, որը ապահովում է ✔️կայունություն ու ամրություն, և 👉 ցիրկոնիայից պատրաստված արտաքին շերտից, որը տալիս է ✔️բնական ատամին շատ մոտ գույն և թափանցիկություն։
Առավելությունները՝
• Բարձր ամրություն և դիմացկունություն, բնական էսթետիկ տեսք
• Լնդերը և ոսկրային հյուսվածքները լավ են արձագանքում տիտանին, ✅ ինչի պատճառով այն լայնորեն կիրառվում է նաև իմպլանտներում
• Կենսահամատեղելի նյութեր
• տիտանը չի օքսիդանում և չի փոխում իր հատկությունները ✅ բերանի խոռոչի խոնավ միջավայրում
• Տիտանե հիմքով կոնստրուկցիաները սովորաբար ավելի դիմացկուն են ✅ տարիների ընթացքում։
Տիտանե հենքը ապահովում է հուսալի ֆիքսացիա, իսկ ցիրկոնե ծածկույթը ստեղծում է գեղեցիկ և բնական ժպիտ։
✨ Ճիշտ ընտրված պրոթեզավորման տարբերակը պետք է որոշվի բժշկի խորհրդատվությունից հետո։
Եթե ցանկանում եք վերականգնել ձեր ժպիտը ժամանակակից և հուսալի լուծումով՝ դիմեք մեզ։
📍 MS Dental Team
📞 096 777 487 (WhatsApp / Telegram)
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Address
Yerevan