Solar Group
Մենք ունենք արևային էներգիայի ոլորտում մեծ փորձ: Մենք ?
10/12/2020
Ստացիր արևի քո չափաբաժինը՝ տեղադրելով արևային կայան Սոլար Գրուպի հետ ☀️
Մանրամասներին ծանոթանալու համար գրեք անձնական նամակ կամ զանգահարեք 011 79 00 97 համարով։
01/12/2020
Սոլար Գրուպ ընկերությունում կարող եք գտնել նաև արևային լուսարձակներ փողոցների, բակերի, շենքերի, ամառանոցների, պահեստների և այլ տարածքների լուսավորման համար։
Լույսերը աշխատում են բացարձակապես արևային էներգիայով և չեն պահանջում լարերով միացում։
-չափերը՝ 495*200մմ
-հզորությունը՝ 90 Վտ
-լիցքավորման ժամանակը՝ մինչև 5 ժամ
-ապահովում է մինչև 12 ժամ լուսավորություն
-ունի հեռակառավարման վահանակ
-միանում է ավտոմատ, ունի շարժման ցուցիչ (датчик)
-տրամադրվում է 2 տարվա երաշխիք
Արևային լուսարձակները կարելի է պատվիրել նաև այլ հզորություններով (մինչև 300 Վտ)
Գնային ինֆորմացիայի և այլ մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել 011 79 00 97 հեռախոսահամարով։
03/09/2020
☀️🏆Սոլար Գրուպ ընկերությունը հայտարարում է մրցույթ պատանիների և երիտասարդների համար։
♻️«Կանաչ Հայաստան» խորագրով մրցույթի շրջանակներում հրավիրում ենք մինչև 21 տարեկան երիտասարդներին հանդես գալու Հայաստանը ավելի կանաչ դարձնելու իրենց գաղափարներով։
📍Ներկայացրեք Ձեր հետաքրքիր գաղափարները և ստացեք հնարավորություն շահելու երեք մրցանակներից մեկը՝
🥇1-ին տեղը գրաված մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցել Սոլար Գրուպ ընկերության և Հայ-Ռուսական համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրին՝ ձեռք բերելով բազում գիտելիքներ վերականգնվող էներգետիկայի բնագավառում։ Դասընթացների ավարտին մասնակիցը կստանա ընկերության և համալսարանի կողմից համատեղ տրված միջազգային ստանդարներին համապատասխան սերտիֆիկատ։
🥈2-րդ տեղը գրաված մասնակիցը հնարավորություն կստանա Սոլար Գրուպ ընկերությունում անցնել երկշաբաթյա պրակտիկա ընկերության հիմնադիր-տնօրենի հետ` մասնակցելով տարբեր բիզնես հանդիպումների, կմասնակցի մի շարք քննարկումների տեղի և արտերկրի մեր գործընկերների հետ և ձեռք կբերի բազում պրակտիկ գիտելիքներ և հմտություններ բիզնեսի բնագավառում։ Պրակտիկան հաջողությամբ անցնելու դեպքում մասնակիցը կստանա մշտական աշխատանքի հնարավորություն ընկերությունում։
🥉3-րդ տեղը գրաված մասնակիցը հնարավորություն կստանա ընտանիքի հետ երկօրյա հանգիստ անցկացնել գեղատեսիլ Դիլիջանի հրաշալի քոթեջներից մեկում, ինչպես նաև կստանա Yell Extreme Park-ում զիփլայնի և ձիավարության տոմսեր երկու անձի համար։
🏅Բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան նաև մեր թիմի հետ մասնակցել team-building-ի Դիլիջանում։
Դե ինչ, բաց մի թողեք հնարավորությունը՝ ունենալ Ձեր ներդրումը Հայաստանը ավելի կանաչ դարձնելու գործում և ստանալ հրաշալի մրցանակներից մեկը։
✅Գաղափարները կարող եք ներկայացնել ազատ ֆորմատով՝ նշելով գաղափարի նպատակը, խնդիրը և Ձեր առաջարկած լուծումը։
❗️❗️Առաջնահերթություն կտրվի այն մասնակիցներին, ովքեր իրենց առաջարկները կներկայացնեն վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտում։
📧Ձեր մտքերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Կանաչ Հայաստան» խորագիրը։ Առաջարկները ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
7/4 Argishti Street
Yerevan
0028
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |