Fencing Systems

Fencing Systems

Share

Ցանկապատման մասնագիտացված լուծումներ
Professional Fencing Solution

15/11/2025

Գաբիոնը աշնան գույների մեջ🍂
#գաբիոն

Photos from Fencing Systems's post 02/11/2025

Ժողովուրդ ջան - ուշադրություն ԳԱԲԻՈՆ💪

Ժողովրդի լոզվով ասած - "գայբոն", "գյաբոն", "էն քարերով բանը, էն, որ սետկի մեջ քար են լցնում", չէ, տենց չի, ԳԱԲԻՈՆ:

Ուրեմն մեր գաբիոնը վերջնական տեսքն է ապահովում, սվաղել էլ պետք չի...😂 Ու հա, սվաղից թանկ ա! Ու ընդհանրապես էժան լուծում չի, քանի որ Գաբիոնից կառույց ստանալու համար լիիիքը ջանք է պահանջվում: Մի օր շինհրապարակից կպատմեմ:🛠️

Ասում են, հենա, 5000 դրամով լիքը թափասծ ա էդ սետկից🤦🏼‍♀️
Չէ էլի, չէ, "գաբիոն" անվան տակ վաճառվող ապրանքը հեչ էլ գաբիոն չի, դա կարաք դնեք, հետո վրայից սվաղեք, անունն էլ դնեք "քարերով բանը"!😉

Մերը՝ դեկոռատիվ գաբիոնն է, գերմանական արտադրության, տաք ցինկի վերամշակմամբ, հորիզոնական երկակի ճաղով, այսպես կոչված "կլասիկ գաբիոն"! ✨
Վայելեք մեր արհեստավարժ թիմի կողմից իրականացված նախագծերից պատկերներ, մեկ ա, գեղեցկությունն է փրկելու աշխարհը!🌎

#ցանկապատ #գաբիոն #մետաղական

02/11/2025

Մի հետաքրքիր պատմություն✨
Գաբիոնը սովորաբար համադրվում է փայտով, կոմպոզիտային նյութով, և այլն: Այս նախագծում հաճախորդը իր ձեռքերով է պատրաստել փայտի հատվածը, մշակել այն, հատուկ նյութեր կիրառել:
Բժշկի ձեռքերով իր սեփական տան համար պատրաստված այս գեղեցկությունը մի ուրիշ շունչ է փոխանցում կառույցին:🥰
Այ այսպիսի հետաքրքիր և հաճելի համագործակցություն:🤝
Բարի առավոտ բոլորին:☀️

Photos from Fencing Systems's post 29/10/2025

Ինչու՞ ընտրել Ֆենսինգ Սիսթեմսի ցանկապատման ծառայությունները.

✅Արագ արձագանքում ենք
✅Որակով աշխատում ենք
✅Չափագրում ենք և տեղադրում
✅Դռնակ և դարպաս էլ ենք պատրաստում

Համ էլ մերը "զաբոռ" չի, "չափառ" չի, "էն քարերով բանը, որ Եվրոպայում դնում են" դրնից էլ չի, ցանկապատ ա! 😄

Ի դեպ, այդ քարերով բանը Գաբիոնն է, բայց այդ մասին առանձին պոստ կլինի: 😊

#ցանկապատ #ցանկապատեր #ցանց #մետաղական

Want your business to be the top-listed Contractor in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Մեր մասին

Fencing Systems-ը հանդիսանում է VGM Projects ընկերության նոր ստորաբաժանումը, որն ապահովում է ցանկապատման լուծումների ամբողջական փաթեթ՝ ներառյալ տարածքի ուսումնասիրություն, ցանկապատի տեսակի ընտրություն, նախագծման և տեղադրման աշխատանքներ: Մենք հաճախորդներին առաջարկում ենք եռակցված ցանկապատային պանելներ ցինկապատ մետաղից՝ կենցաղային և արդյունաբերական օգտագործման համար, ինչպես նաև գաբիոնային ցանկապատեր և այլ գաբիոնային ապրանքներ, ֆիքսված և շարժական կանաչ ուղղահայաց այգիներ և ցանկապատեր գործված ֆիբրապանելներից։ Կախված տարածքից, դիզայնից և անվտանգության պահանջներից, մասնագետները կառաջարկեն ցանկապատի այն տեսակը, որը կհամապատասխանի ձեր պահանջներին:

Մեր ապրանքատեսակներն ունեն երկարատև երաշխիք, ծառայությունները՝ բարձր որակ, իսկ թիմը բաղկացած է միայն արհեստավարժ մասնագետներից: Սերտ աշխատանքը հաճախորդների հետ մեզ տալիս է հնարավորություն ավելի արագ հասկանալ պատվիրատուի պահանջները և մշակել պարզ, բարձրորակ և գեղագիտական լուծումներով հագեցած առաջարկներ: Բարձրորակ ապրանքների, նորարարական մեթոդների և զարգացման միտում ունեցող մոտեցումների կիրառմամբ մենք ցանկանում ենք նվաճել մեր հաճախորդների վստահությունը:

Ընտրե՛ք վստահելի գործընկեր` ընդգծելու ձեր տարածքը։

Telephone

Address


Vahagni District, Nerses Shnorhali 1/3
Yerevan
0057

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00