DGA Law Firm
Law firm in Yerevan
Office
7/1 Charents Str. Yerevan 0025, Armenia
Tel. +374 10 555 822
mob. +374
05/09/2018
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՄԵԴԱԼՈՎ
Մեր թիմն ուրախ է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների թվում Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով է պարգևատրել նաև Իրավաբանական ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Գևորգյանին ( Ashot Gevorgyan), ով մինչ փաստաբանական գործունեությամբ զբաղվելը շուրջ 30 տարի աշխատել է ՀՀ դատախազության համակարգում՝ իր ներդրումն ունենալով մեր պետության կարևորագույն կառույցներից մեկի կայացմանը:
Բարձր ենք գնահատում իրավակարգի ամրապնդման հարցում կայուն ու պրոֆեսիոնալ դատախազական համակարգ ունենալու անհրաժեշտությունը և շնորհավորում ՀՀ դատախազության բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին կառույցի կազմավորման 100-ամյակի առթիվ՝ մաղթելով նորանոր նվաճումներ իրավական պետության կառուցման ծանր և պատասխանատու գործում:
20/07/2018
ԵՎ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՎ
Համաշխարհային ճանաչման երկու ընկերություններ՝ շվեյցարական SWATCH-ն ու ամենրիկյան APPLE-ը ամենատարբեր երկրների դատատական ատյաններում պայքարում են ՝ «One more thing» ապրանքային նշանի գրանցման հարցի շուրջ:
Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ դատական գործը ավարտվեց շվեյցարական SWATCH-ի (ներկայացուցիչ՝ փաստաբան Գոհար Գևորգյանի) հաղթանակով: Վերջինիս կողմից ներկայացված համոզիչ փաստարկների քննության արդյունքում 22.06.2018թ. հրապարակած վճռոմ ՀՀ Վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Ավագյանի) արձանագրել է, որ հանրահայտ է այն փաստը, որ APPLE INC ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը մահացել է դեռևս 2011թ., ուստի ընկերության շնորհանդեսներին նրա կողմից օգտագործվող «One more thing» արտահայտությունը չէր կարող 2016թ., երբ SWATCH ընկերությունը դիմել էր ապրանքային նշանի գրանցման համար, Սթիվ Ջոբսի կողմից լինել օգտագործման մեջ:
Միաժամանակ Դատարանի գնահատմամբ որևէ այլ սուբյեկտի կողմից «One more thing» արտահայտությունը երբևէ օգտագործած լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ նման արտահայտությունը համընդհանուր դարձած որակելու համար, այդ թվում ՝ «Կոլոմբո» դետեկտիվ հեռուստասերիալում Կոլոմբոյի դերասանի, APPLE INC ընկերության հիմնադրի կամ SWATCH ընկերության կողմից:
Վերոնշյալ և բազմաթիվ այլ հիմնավորումներով Դատարանը բավարարելով մեր վստահորդի Սվոչ ԱԳ ընկերության անունից ներկայացված հայցադիմումը՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությանը «ՕNE MORE THING» « SWATCH ՕNE MORE THING» ապրանքային նշանների միջազգային գրանցումներին հայտարկված համապատասխան դասերում Հայաստանի Հանրապետությունում տրամադրել իրավական պաշտպանություն:
Շնորհավորում ենք մեր ընկերության գլխավոր տնօրեն, փաստաբան Գոհար Գևորգյանին հերթական հաղթանակի կապակցությամբ և մաղթում շարունակական հաջողություններ:
05/07/2018
Սահմանադրությունը երկրի իրավական հիմքն է, հասարակական, գաղափարական և արժեքաբանական կարևորագույն փաստաթուղթ, որում ամրագրված են պետության և հասարակության գոյության համար էական սկզբունքները:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունը մեզանում վերաարժևորեց հարգանքը Սահմանադրության և սահմանադրականության նկատմամբ:
DGA Իրավաբանական ընկերությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով բոլորիս լինել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետությունան կայացման ականատեսն ու կերտողը:
19/03/2018
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք, որ որոշ անձինք կարող են ժառանգություն ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ կտակով նրանց ոչինչ չի ժառանգվել:
ՀՀ օրենսդրությունն առանձնահատուկ պաշտպանություն է նախատեսում սոցիալական որոշակի խմբերի համար: Կտակի առկայության պարագայում՝ այդ խմբին պատկանող ժառանգը անկախ կտակի բովանդակությունից, իրավունք ունի ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ, եթե ժառանգությունը կատարվեր ըստ օրենքի: Այլ կերպ ասած` օրինակ, եթե անձը, որն ունի անչափահաս երեխա, որոշել է իր ամբողջ գույքը կտակել որևէ այլ անձի ու իր կտակում չի հիշատակել իր անչափահաս երեխային, ապա անկախ այդ հանգամանքից, երեխան իրավունք ունի ժառանգել այն գույքի կեսը, որ նրան կհասներ, եթե կտակը գոյություն չունենար: Ժառանգման այսպիսի իրավունքը կոչվում է պարտադիր բաժնի իրավունք, որից, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի, օգտվում են ժառանգատուի մահվան պահին վերջինիս՝
1. անչափահաս երեխաները,
2.հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած երեխաները,
3.հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ամուսիը,
4. հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ծնողները:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
7/1 Charents Str
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |