Leader & Co
«Leader & Co» իրավաբանական ընկերություն՝ առաջատարը ֆինանսատնտեսական ոլորտում։
20/06/2023
📝 Իսկ դու գիտե՞ս, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունես:
2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ`
✅ 2023 թվականի ընթացքում 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները,
✅ Պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,
✅ ՀՀ քաղաքացիները, որոնք 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) են,
✅ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները:
‼️ Նշված հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի մայիսի 1-ը: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում անձը կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ տուգանքից ընդհուպ մինչև ազատազրկում:
Նախնական խորհրդատվությունը կօգնի հասկանալ՝ արդյոք հայտարարատու եք և թե ինչ տեղեկատվություն պետք է հայտարարագրել:
Leader & Co իրավաբանական գրասենյակի բանիմաց իրավաբանները պատրաստ են տրամադրել մասնագիտացված իրավաբանական խորհրդատվություն հայտարարատու անձ հանդիսանալու, հայտարարագիր լրացնելու վերաբերյալ, ինչպես նաև մատուցել հայտարարագրեր լրացնելու ծառայություններ:
Մանրամասների համար 📞 զանգահարե՛ք +374 11 269252 հեռախոսահամարին կամ 📍այցելե՛ք մեր գրասենյակ՝ ք. Երևան, Պռոշյան 10:
#իրավաբան #հայտարարագիր
13/12/2022
🚗Զրկվե՞լ եք տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից ոչ սթափ վարելու կամ այլ պատճառով։
Եթե համաձայն չեք վերոնշյալ որոշման հետ, ապա դիմեք Leader & Co իրավաբանական գրասենյակ և մենք կօգնենք Ձեզ սեղմ ժամկետում վերկանգնել Ձեր վարորդական իրավունքը:
Leader & Co իրավաբանական գրասենյակի փաստաբան Կարեն Առաքելյանի պրոֆեսիոնալ աշխատանքի և մասնագիտական հմտությունների արդյունքում բողոքարկվել և վերականգնվել են բազմաթիվ վստահորդների վարորդական իրավունքներ:
Մանրամասների համար՝ գրե՛ք մեզ անձնական նամակ, զանգահարե՛ք +374 11 269252 հեռախոսահամարին կամ այցելե՛ք մեր գրասենյակ՝ ք. Երևան, Պռոշյան 10:
25/11/2022
👩⚖️ Leader & Co-ի հմուտ փաստաբանները պատրաստ են մեծ պատասխանատվությամբ իրականացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ներկայացուցչություն և դատական պաշտպանություն։
Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի՝ այն գույքը, որը ունի ապօրինի ծագում և որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը, ենթակա է բռնագանձման հօգուտ պետության: 🏘️
Իսկ ո՞ր գույքն է համարվում ապօրինի ծագում ունեցող։
Այն գույքը, որի ձեռքբերումը օրենքով նախատեսված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ Օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, ինչպես նաև այդպիսի գույքի օգտագործումից ստացված գույքը։
Leader&Co-ն տեղեկացնում է, որ Օրենքի կիրառման շրջանակներում հաճախ առաջանում են մի շարք խնդիրներ, թե՛ ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախաձեռնած ուսումնասիրության, թե՛ դատական քննության շրջանակներում: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում օրինական հիմքերով ձեռքբերված գույքի սեփականատիրոջ համար առաջանում են գույքի տիրապետման, տնօրիման և օգտագործման հետ կապված արհեստական խոչընդոտներ: Բացի այդ, գույքի սեփականատերը պետք է հիմնավորի օրինական ճանապարհով գույքի ձեռքբերումը որոշ դեպքերում ավելի քան 20 տարվա կտրվածքով:
Վերոնշյալ և այլ խնդիրներից խուսափելու համար դիմե՛ք Leader & Co-ին՝ բարձր վստահություն վայելող իրավաբանական օգնություն ստանալու համար։
Մանրամասների համար՝ 📩 գրե՛ք մեզ անձնական նամակ, 📞 զանգահարե՛ք
+374 11 269252 հեռախոսահամարին կամ 📍այցելե՛ք մեր գրասենյակ՝ ք. Երևան, Պռոշյան 10:
29/10/2022
🤔 Համաձայն չե՞ք ՀՀ վարչական մարմինների կողմից կայացված որոշումների կամ ակտերի հետ։
Դիմե’ք Leader & Co և մեր փաստաբանները Ձեզ կօգնեն վարչական մարմինների կողմից կայացված ոչ իրավաչափ վարչական ակտերի առաջացրած պարտավորություններից ազատվելու հարցում։ 👩⚖️
Leader & Co-ի փաստաբան Արմեն Հարությունյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ՝ հենց այդպիսի վարչական ակտերից մեկի բողոքարկման արդյունքում ամբողջությամբ անվավեր է ճանաչվել ՀՀ ՊԵԿ-ի
կողմից կայացված որոշումը, որով մեր վստահորդից պետք է գանձվեր 232 207 200 ՀՀ դրամ։
💪 Մեր հաղթանակների № 1 գրավականը՝ Leader & Co փաստաբանական գրասենյակի հմուտ փաստաբաններն են, ովքեր բարձր պատասխանատվությամբ կարողանում են իրականացնել մեր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Ք. Երևան Պռոշյան 10
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |