Qimia.am
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Qimia.am, School, Yerevan.
09/07/2026
Спасибо за то, что вы стали самым активным подписчиком и вошли в мой список недели! 🎉
Սյուզաննա Սաքանյան, Hasmik Martirosyan, Armine Sargsyan, Derenik Hakobyan, Hamest Sukiasyan, Ani Deghoyan, Arus Grigoryan, Karine Gizhlaryan, Анна Терян, Julia Mangasaryan
02/07/2026
Ընկերներ, ներկայացնում եմ Քիմիայի միասնական քննության 1-ին թեստի 52-53 խնդրի մանրամասն լուծումը:
Ռ. Քարիմյան
📢 Բարև Ձեզ, սիրելի՛ ընկերներ, գործընկերներ և դիմորդներ:
🧪 Ցանկանում եմ անդրադառնալ «Քիմիա-2026» միասնական քննության երկրորդ փուլի թեստերում նկատված մի կարևոր խնդրի։
🔍 1-ին և 3-րդ տարբերակների 39-րդ առաջադրանքը, հստակ մաթեմատիկական ու քիմիական վերլուծության արդյունքում, իրականում ունի երեք հնարավոր ճիշտ պատասխան։
⚠️ Ցավոք, նման բազմիմաստ առաջադրանքների ներառումը քննական թերթիկներում խոսում է կազմողների կողմից բավարար ուշադրության պակասի մասին, ինչը կարող է շփոթեցնել մեր դիմորդներին:
💡 Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այս խնդրի մանրամասն, մոդելավորված լուծումը՝ բոլոր հնարավոր տարբերակներով։
🔗 Մանրամասն վերլուծությունն ու լուծումները հասանելի են այստեղ՝ https://qimia.am/test_39.html
Ռոզա Քարիմյան
#Քիմիա2026 #ՄիասնականՔննություն #Կրթություն #ՔիմիայիԹեստեր #Գիտություն
Էթանի և Էթիլամինի Խառնուրդի Խնդրի Լիարժեք Վերլուծություն Էթանի (C₂H₆) և Էթիլամինի (C₂H₅NH₂) խառնուրդի փոխազդեցությունը քլորաջրածնի (HCl) հետ:
📕📕📕Ընկերներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Քիմիայի դասընթաց» ձեռնարկի երկար սպասված երկրորդ տպաքանակն արդեն պատրաստ է: ❤️❤️
☎️☎️Կարող եք զանգահարել պատվերների համար:
https://qimia.am/lab.html
🧪 Թթվահիմնային Տիտրում. Վիրտուալ
Լաբորատորիա
Հարգելի՛ ուսուցիչներ,
Ուրախ ենք ձեզ ներկայացնել թթվահիմնային տիտրման բացառիկ վիրտուալ փորձը՝
ինտերակտիվ խաղի ձևով: Այն նախատեսված է քիմիական պրոցեսներն ավելի տեսանելի
և դյուրըմբռնելի դարձնելու համար:
🎮 Ի՞նչ կարող եք կատարել այս խաղի միջոցով.
● ⚗️ Ռեակցիայի տեսակի ընտրություն Սահմանեք ռեակցիայի պարամետրերը
(օրինակ՝ ուժեղ թթուն ուժեղ հիմքով և այլն):
● 🎨 Ինդիկատորի ընտրություն Փորձարկեք տարբեր ինդիկատորներ և տեսեք
գունային փոփոխությունները:
● ⚖️ Կոնցենտրացիաների կարգավորում Ինքնուրույն որոշեք տիտրանտի և անալիտի
ճշգրիտ կոնցենտրացիաները:
● 💧 Հոսքի կառավարում Կառավարեք բյուրետի լուծույթի հոսքը հատուկ փականի
միջոցով:
📈 Ի՞նչ եք ստանում արդյունքում.
✅ Տիտրման կորեր – Դրանք կառուցվում են իրական ժամանակի ընթացքում՝ ցույց
տալով պրոցեսի ամբողջ դինամիկան:
✅ Համարժեքության կետ – Ճշգրիտ որոշվում է ռեակցիայի ավարտի կետը:
✅ Ինդիկատորի վավերացում – Պարզվում է՝ արդյո՞ք ընտրված ինդիկատորը
համապատասխանում է տվյալ տիտրման տեսակին:
✅ pH-ի մշտական մոնիտորինգ – Յուրաքանչյուր պահի համար որոշվում և ցուցադրվում
է լուծույթի pH-ը:
✅ 🤖 AI Պրոֆեսոր – Կարող եք տալ թեմային վերաբերող ցանկացած հարց, և մեր
արհեստական բանականությունը կպատասխանի ձեզ:
✅ Անսահման խնդիրներ – Կազմեք անսահման թվով խնդիրներ՝ պարզապես փոփոխելով
ելակետային տվյալները:
Դարձրեք քիմիայի ուսուցումը ժամանակակից և արդյունավետ:
«Քիմիայի դասընթաց» ձեռնարկը 10-11 դասարանների դասավանդման երաշխավորված ուսումնական գրականություն! 🥰🥰
Կզնակի կողմից հրապարակվել է 2025-2026 ուսումանական տարվա 10-11 դասարանների նպատակային հոսքերում «Քիմիա» առարկայի դասավանդման մեթոդական ուղեցույցը, որում, ի թիվս գործող նախկին դասագրքերի, առաջարկված է նաև Ռ. Քարիմյանի «Քիմիայի դասընթաց» ձեռնարկը:
03/09/2025
Կրթության կարևորություն, ուսուցիչ աշակերտ կապ և ինքնուրույն երեխաներ | Քաղաքի Փոդքասթը 07 Կրթության կարևորություն, ուսուցիչ աշակերտ կապ և ինքնուրույն երեխաներ | Քաղաքի Փոդքասթը 07🎙️ Քաղաքի փոդքասթը. Խոսում են քաղաքի մարդիկ 🎙️Այսօրվա փոդքասթի հյո...
Նոր ուսումնական տարվա շեմին ստացել ենք նվեր մեր սիրելի Ռոզա Քարիմյանից:
Նոր տեսանյութ "Խնդիր զանգվածի պահպանման վերաբերյալ":
🥰🥰🥰🥰
Մեր սիրելի քիմիկոս Ռ. Քարիմյանը սիրով մեզ է տրամադրել իր հերթական տեսանյութ-դասը՝ «Խառնուրդների բաժանում» թեմայով: Տեսանյութը շատ ակնառու է և մատչելի: Այն օգտակար կլինի և՛ աշակերտներին, և՛ ուսուցիչներին:
🥰🥰📖📖
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan