LIA Beauty Academy
Սովորեցնում ենք կոսմետոլոգիա, միկրոբլեյդինգ, փոշեդրո?
30/01/2022
Ուլտրաձայնային դեմքի մաքրումը ցուցված է՝
1⃣ յուղոտ և խնդրահարույց մաշկի համար․ այն նորմալացնում է գեղձերի աշխատանքը, ոչնչացնում է մակերեսային կոմեդոնները, օգնում է նեղացնել ծակոտիները։
2⃣ դեմքի գույնը վերականգնելու համար․ պրոցեդուրայից հետո ընդհանուր բուժիչ և մաքրող էֆֆեկտի շնորհիվ մաշկը սկսում է փայլել։
3⃣ ծերացման կանխարգելման համար, որն իրականացվում է թեթև մերսման էֆֆեկտի, կոլլագենի արտադրության և բջիջներում նյութափոխանակության գործընթացների ակտիվացման շնորհիվ։
Ուլտրաձայնային մաքրումը հաճախ ուղեկցվում է տեխնիկական մաքրման պրոցեդուրայի հետ միասին՝ մաշկի խնդիրներից ելնելով։
📌 Մեզ մոտ խորհրդատվությունն անվճար է։
Պրոցեդուրայի արժեքն իմանալու համար խնդրում ենք անցնել այս հղմամբ՝ https://bit.ly/3ubosnO
16/01/2022
Մեզոթերապիան պրոցեդուրա է, որի միջոցով մաշկի տակ ներարկվում է բուժիչ և երիտասարդացնող նյութերի հատուկ բաղադրություն, ինչի արդյունքում լուծվում են հետևյալ մաշկային խնդիրները՝
1⃣ Ակնեի և դրանից առաջացած հետքերի վերացում,
2⃣ Ընդլայնված ծակոտիների նեղացում,
3⃣ Պիգմենտների վերացում,
4⃣ Դեմքի օվալի ձգում,
5⃣ Դեմքի էլաստիկության բարձրացում,
6⃣ Կնճիռների հարթեցում,
7⃣ Կրկնակի կզակի ուղղում,
8⃣ Աչքերի տակի պարկերից և մուգ շրջանակներից ազատում։
📌 Մեզ մոտ խորհրդատվությունն անվճար է։
Մեզոթերապիայի արժեքը և այցերի քանակն իմանալու համար խնդրում ենք անցնել այս հղմամբ՝ https://bit.ly/3IazQUJ
03/12/2021
📌 Մազերի մեզոթերապիան բուժման մեթոդ է, որը կիրառվում է մազերի համար անհրաժեշտ վիտամիններ, հանքանյութեր և ամինաթթուների խառնուրդներ գլխամաշկ ներարկելով: Այս մեթոդը հնարավորություն է տալիս մազի ֆոլիկուլները սնուցող բաղադրիչներին հեշտությամբ ներթափանցել մազերի մեջ:
Այսօր քչերն են գոհ իրենց մազերի որակից։ Իսկ ժամանակակից կոսմետոլոգիայում այս խնդիրը հեշտ լուծելի է։
Մեզոթերապիայի միջոցով կարող եք՝
❶ խտացնել նոսրացած մազերը,
❷ դադարեցնել մազաթափությունը,
❸ մազերին հաղորդել ամրություն ու փայլ։
Ծառայության արժեքն ու այլ մանրամասներն իմանալու համար` m.me/beautyacademy.lia
08/11/2021
🔥 Մենք վերսկսում ենք կոսմետոլոգիայի խորացված դասընթացը՝ զեղչված արժեքով։
📢 Ուշադրություն՝ ցանկության դեպքում կարող եք սովորել նշված ճյուղերից մի քանիսը 👇
Դասընթացի ավարտին կկարողանաք մատուցել հետևյալ ծառայությունները՝
1․ Դեմքի մեխանիկական մաքրում
2․ Դեմքի ուլտրաձայնային մաքրում
3. Brushing (դեմքի մաքրում)
4․ Դերմոբրազիա (ալմազային գլխիկով դեմքի մաքրում)
5․ Դեմքի պիլինգ
6․ Դեմքի մեխանիկական մերսում
7․ Դեմքի ապարատային մերսում
8. Էլեկտրոէպիլացիա
9. Էլոս Էպիլացիա
10. Բիոէպիլացիա
11․ Դեպիլացիա (ոսկով մազահեռացում)
12. Կարբոքսիթերապիա
13. Պարաֆինաթերապիա
14. Պապիլոմաների, միլիումների, գորտուկների հեռացում
15. Ականջի դակում
______________________________________________________________
Դասընթացի արժեքը և տևողությունն իմանալու համար խնդրում ենք անցել այս հղմամբ 👉 https://bit.ly/3mUKk2F
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Մալաթիա 48
Yerevan
0032
Opening Hours
| Monday | 10:30 - 19:30 |
| Tuesday | 10:30 - 19:30 |
| Wednesday | 10:30 - 19:30 |
| Thursday | 10:30 - 19:30 |
| Friday | 10:30 - 19:30 |
| Saturday | 10:30 - 19:30 |
| Sunday | 10:30 - 19:30 |