AM Law Firm

AM Law Firm

Share

AM Law Firm is the largest full-service law firm in Armenia which provides the highest quality legal support to its clients.

16/05/2026

🌍 Միջազգային բիզնես և իրավաբանական կապերի նոր համագործակցություն Բալկանյան տարածաշրջանը ներկայացնող Global Legal Business LLC ընկերության հետ

AM իրավաբանական ընկերությունը շարունակում է ընդլայնել իր միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցության հուշագիր ստորագրելով Կոսովոյում գործող Global Legal Business LLC (GLB) ընկերության հետ։ ✍️

Նոր գործընկերությունը միավորում է երկու ընկերությունների մասնագիտական փորձն ու միջազգային ռեսուրսները՝ նպատակ ունենալով հաճախորդներին տրամադրել առավել արդյունավետ իրավաբանական և բիզնես խորհրդատվություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Բալկանյան տարածաշրջանում։ ⚖️

Համագործակցության կարևոր ուղղություններից է նաև GLB-ի կողմից հիմնադրված «World Business Passport» միջազգային բիզնես հարթակը, որը ստեղծվել է միջազգային բիզնես կապերի զարգացման և գլոբալ համագործակցության հնարավորությունների ընդլայնման նպատակով։ 💼

Հարթակը բիզնեսներին և մասնագետներին հնարավորություն է տալիս ստանալ ոլորտային և շուկայական վերլուծական տվյալներ, բացահայտել նոր գործընկերային կապեր և զարգացնել միջազգային ներկայությունը տարբեր շուկաներում։ 📊

📌Այս համագործակցությունը AM իրավաբանական ընկերության համար ևս մեկ կարևոր քայլ է միջազգային մասնագիտական կապերի ընդլայնման և միջազգային շուկաներում գործունեություն ծավալող վստահորդներին առավել լայն հնարավորություններ առաջարկելու ճանապարհին։

Հուշագիրը նախատեսում է նաև համատեղ մասնագիտական միջոցառումների իրականացում, փորձի փոխանակում և միջազգային համագործակցության նոր ձևաչափերի զարգացում։ 🤝

15/04/2026

Դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ» օրաթերթին՝ հերքել Արսեն Թորոսյանի վերաբերյալ տարածված տեղեկությունները․ AM-ի հերթական հաղթանակը դատարանում ⚖️

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան-ի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից տարածված տեղեկատվությունը դատարանի կողմից ճանաչվել է զրպարտություն՝ պարտավորեցնելով լրատվամիջոցին հրապարակել հերքում։ 📰❗

2026 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է Արսեն Թորոսյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի խմբագրության՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ 💼

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հրապարակել էր ««Թորոսյան-Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը»» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, նշվել էր, թե իբր «Թորոսյան և Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվել են Covid-19-ի միջոցները, և անկազմակերպվածության պատճառով խլվել են կյանքեր։ 🦠📉

📌 Դատարանը վճռով արձանագրել է, որ վերոնշյալ տեղեկությունները արատավորել են Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը, իսկ լրատվամիջոցի կողմից չեն ներկայացվել վերաբերելի և թույլատրելի ապացույցներ՝ այդ տեղեկությունների իրականությանը համապատասխանելու հանգամանքը հիմնավորելու համար։ ⚖️

✔️ Արդյունքում դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ» օրաթերթին հրապարակել հերքում։ 📰

Արսեն Թորոսյանի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել է AM իրավաբանական ընկերությունը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։ ⚖️👨‍⚖️🏛️

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


49 Arshakunyats Str. , #22
Yerevan
0026

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00