CardioLab Armenia
“CardioLab” Medical Clinic, founded in 2024, specializes in modern heart care that prioritizes your well-being. Echocardiography. Electrocardiography.
🫀Վատ խոլեստերինից մինչև աթերոսկլերոզ․ ինչպե՞ս կանխել սիրտ-անոթային հիվանդությունները
💙Սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը, սակայն դրանց զգալի մասը հնարավոր է կանխարգելել, եթե ժամանակին գնահատվեն ռիսկերը և կիրառվեն ապացուցողական բժշկության մոտեցումներ։ Կանխարգելիչ սրտաբանությունն այսօր ոչ միայն բուժում է հիվանդությունը, այլև օգնում է կանխել դրա առաջացումը՝ երկարացնելով կյանքի տևողությունն ու պահպանելով դրա որակը։
🩺 CardioLab Podcast-ի հերթական թողարկման շրջանակներում սրտաբան դոկտոր Վիկտորիա Մելոյանը խոսում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ժամանակակից մոտեցումների մասին՝ անդրադառնալով այն հարցերին, որոնք վերաբերում են գրեթե յուրաքանչյուրին։ Քննարկում ենք, թե երբ պետք է սկսել գնահատել սիրտ-անոթային ռիսկերը, որ հետազոտություններն են իսկապես կարևոր, ինչպես ճիշտ մեկնաբանել խոլեստերինի ցուցանիշները և ինչ դեր ունեն լիպոպրոտեին A-ն ու ապոլիպոպրոտեին B-ն՝ վաղ աթերոսկլերոզի և սիրտ-անոթային բարդությունների զարգացման մեջ։
💚Խոսում ենք նաև ստատինների մասին՝ քննարկելով դրանց արդյունավետությունը, տարածված միֆերն ու իրականությունը, անդրադառնում ենք ժառանգական հիպերխոլեստերինեմիային, կանանց մենոպաուզայի ընթացքում սրտանոթային ռիսկերի փոփոխությանը, ինչպես նաև սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի նշանակությանը սրտի առողջության պահպանման գործում։
Այս զրույցը գիտության, ապացուցողական բժշկության և կանխարգելման մշակույթի մասին է։ Այն հիշեցնում է, որ առողջ սիրտը սկսվում է ոչ թե հիվանդության բուժումից, այլ ճիշտ ժամանակին արված փոքր, բայց կարևոր որոշումներից։
Ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև նշված հղումով: Հաճելի դիտում 💚💙
https://linktw.in/pGcyLf
📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am
❤️ Старение сердечно-сосудистой системы можно замедлить.
С возрастом сосуды теряют эластичность, нарушается работа их внутренней оболочки, а риск атеросклероза постепенно возрастает. Однако многие факторы можно контролировать.
Оценить состояние сердца и сосудов помогают:
🔹 ЭКГ
🔹 ЭхоКГ
🔹 Холтеровское мониторирование
🔹 Дуплексное сканирование сонных артерий (по показаниям)
Эти исследования позволяют выявить ранние признаки сосудистого старения и своевременно принять меры.
💙 Ранняя диагностика и здоровый образ жизни помогают сохранить здоровье сердца и сосудов на долгие годы.
📍 Цицернакабердское шоссе, 1/2, офис 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am
🫀Վատ խոլեստերինից մինչև աթերոսկլերոզ․ ինչպե՞ս կանխել սիրտ-անոթային հիվանդությունները
💙Սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը, սակայն դրանց զգալի մասը հնարավոր է կանխարգելել, եթե ժամանակին գնահատվեն ռիսկերը և կիրառվեն ապացուցողական բժշկության մոտեցումներ։ Կանխարգելիչ սրտաբանությունն այսօր ոչ միայն բուժում է հիվանդությունը, այլև օգնում է կանխել դրա առաջացումը՝ երկարացնելով կյանքի տևողությունն ու պահպանելով դրա որակը։
🩺 CardioLab Podcast-ի հերթական թողարկման շրջանակներում սրտաբան դոկտոր Վիկտորիա Մելոյանը խոսում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ժամանակակից մոտեցումների մասին՝ անդրադառնալով այն հարցերին, որոնք վերաբերում են գրեթե յուրաքանչյուրին։ Քննարկում ենք, թե երբ պետք է սկսել գնահատել սիրտ-անոթային ռիսկերը, որ հետազոտություններն են իսկապես կարևոր, ինչպես ճիշտ մեկնաբանել խոլեստերինի ցուցանիշները և ինչ դեր ունեն լիպոպրոտեին A-ն ու ապոլիպոպրոտեին B-ն՝ վաղ աթերոսկլերոզի և սիրտ-անոթային բարդությունների զարգացման մեջ։
💚Խոսում ենք նաև ստատինների մասին՝ քննարկելով դրանց արդյունավետությունը, տարածված միֆերն ու իրականությունը, անդրադառնում ենք ժառանգական հիպերխոլեստերինեմիային, կանանց մենոպաուզայի ընթացքում սրտանոթային ռիսկերի փոփոխությանը, ինչպես նաև սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի նշանակությանը սրտի առողջության պահպանման գործում։
Այս զրույցը գիտության, ապացուցողական բժշկության և կանխարգելման մշակույթի մասին է։ Այն հիշեցնում է, որ առողջ սիրտը սկսվում է ոչ թե հիվանդության բուժումից, այլ ճիշտ ժամանակին արված փոքր, բայց կարևոր որոշումներից։
Ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև նշված հղումով: Հաճելի դիտում 💚💙
https://youtu.be/l_hxB0cI3Lo?si=-L_dxAiQozmM-z0d
📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 [email protected]
🌐 cardiolab.am
17/07/2026
🫀 Հղիության ընթացքում սիրտ-անոթային համակարգը ենթարկվում է բնական փոփոխությունների․ արագանում է սրտի աշխատանքը և ավելանում է սրտի ծանրաբեռնվածությունը։
Շատ դեպքերում այս փոփոխությունները նորմալ են, սակայն որոշ կանանց մոտ դրանք կարող են նպաստել արդեն առկա սիրտ-անոթային հիվանդությունների դրսևորմանը կամ բարդությունների զարգացմանը։
🔹 Հղիության ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշներին՝
• արտահայտված շնչահեղձություն
• կրծքավանդակի ցավ
• հաճախակի կամ ուժեղ սրտխփոց
• ուշագնացություն կամ արտահայտված գլխապտույտ
• ոտքերի հանկարծակի կամ արտահայտված այտուց
🔹 Առավել զգույշ պետք է լինեն
• զարկերակային բարձր ճնշում ունեցող հղիները
• բնածին կամ ձեռքբերովի սրտային հիվանդություններ ունեցող կանայք
• շաքարային դիաբետ ունեցողները
• բազմապտուղ հղիություն ունեցող կանայք
💚 Կանոնավոր նախածննդյան հսկողությունը և անհրաժեշտության դեպքում սրտաբանի խորհրդատվությունը կարևոր են ինչպես մոր, այնպես էլ պտղի առողջության պահպանման համար։
💙 Եթե հղիության ընթացքում նկատում եք անհանգստացնող ախտանիշներ, մի հետաձգեք բժշկին դիմելը։
📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am
Արդյո՞ք միտրալ փականի պրոլապսը պահանջում է հսկողություն։
Միտրալ փականի պրոլապսը հանդիպում է բնակչության մոտ 2.3%-ի շրջանում։ Շատ դեպքերում այն բարորակ ընթացք ունի և պահանջում է միայն պարբերական հսկողություն, սակայն որոշ բուժառուների մոտ կարող է ուղեկցվել սրտային ռիթմի վտանգավոր խանգարումներով։
Ռիսկի ճիշտ գնահատման համար կարող են անհրաժեշտ լինել հետևյալ հետազոտությունները.
🔹 Էլեկտրասրտագրություն
🔹 Էխոսրտագրություն
🔹 Հոլտեր մոնիտորինգ
🔹 Անհրաժեշտության դեպքում՝ սրտի ՄՌՏ
Ժամանակին իրականացված գնահատումը թույլ է տալիս բացահայտել բարձր ռիսկ ունեցող բուժառուներին և ընտրել համապատասխան հսկողության ու բուժման մարտավարությունը։
📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am
13/07/2026
⚡️🫀 Էներգետիկ ըմպելիքները պարունակում են կոֆեին և այլ խթանիչ նյութեր, որոնք կարող են ազդել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա։
Չափազանց կամ հաճախակի օգտագործման դեպքում դրանք կարող են առաջացնել սրտի աշխատանքի և արյան ճնշման փոփոխություններ, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեն սիրտ-անոթային հիվանդություններ կամ դրանց ռիսկի գործոններ։
🔹 Էներգետիկ ըմպելիքների օգտագործման հետ կարող են կապված լինել
• սրտխփոցի զգացումը
• արյան ճնշման բարձրացումը
• սրտի ռիթմի խանգարումները
• անհանգստության և լարվածության զգացումը
• քնի խանգարումները
🔹 Առավել զգույշ պետք է լինեն
• արյան բարձր ճնշում ունեցողները
• սիրտ-անոթային խնդիրներ ունեցող անձինք
• դեռահասներն ու երիտասարդները
💚 Սրտի առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում սահմանափակել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը և խուսափել դրանց համակցումից ալկոհոլի կամ մեծ քանակությամբ կոֆեին պարունակող այլ ըմպելիքների հետ։
💙 Եթե էներգետիկ ըմպելիք օգտագործելուց հետո նկատում եք սրտխփոց, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ կամ այլ անհանգստացնող ախտանիշներ, անհրաժեշտ է դիմել մասնագիտական օգնության:
📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am
Գիտակցության կորուստ, սրտխփոց, առիթմիա․ ինչի՞ մասին կարող են դրանք խոսել
🫀Միտրալ փականի պրոլապսը սրտի ամենատարածված կառուցվածքային առանձնահատկություններից մեկն է և հանդիպում է մարդկանց մոտ 2–3%-ի շրջանում։ Շատ դեպքերում այն բարորակ ընթացք ունի և որևէ լուրջ խնդիր չի առաջացնում, սակայն որոշ մարդկանց մոտ կարող է ուղեկցվել վտանգավոր ռիթմի խանգարումներով և հազվադեպ դեպքերում նույնիսկ բարձրացնել հանկարծամահության ռիսկը։ Ինչպես տարբերել բարձր ռիսկային դեպքերը սովորական միտրալ փականի պրոլապսից, և որոնք են այն նշանները, որոնք պահանջում են բժշկական գնահատում։
🩺 CardioLab Podcast-ի հերթական թողարկման շրջանակներում բժիշկ - սրտաբան ռիթմի խանգարումների մասնագետ Տաթևիկ Հովակիմյանը պարզ և հասկանալի ներկայացնում է միտրալ փականի պրոլապսի էությունը, դրա կապը սրտային առիթմիաների հետ և այն կարմիր դրոշները, որոնք կարող են վկայել վտանգավոր ընթացքի մասին։ Քննարկում ենք ժամանակակից ախտորոշիչ մեթոդները՝ էխոսրտագրությունից և Հոլտեր մոնիտորինգից մինչև սրտի ՄՌՏ, ինչպես նաև բուժման հնարավոր տարբերակները՝ դեղորայք ից և աբլացիայից մինչև դեֆիբրիլյատորների ու վիրաբուժական միջամտությունների դերը բարձր ռիսկային հիվանդների մոտ։
Ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև նշված հղումով: Հաճելի դիտում 💚💙
https://youtu.be/rnOqaAdQh28?si=UbqKavfqWxYGRIku
📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 [email protected]
🌐 cardiolab.am
🫀 Գիտե՞ք, որ սրտամկանի ինֆարկտը երբեմն կարող է ընթանալ առանց կրծքավանդակի ուժեղ ցավի։
Որոշ դեպքերում՝ հատկապես շաքարային դիաբետ ունեցող անձանց, տարեցների և կանանց մոտ, այն կարող է դրսևորվել ոչ բնորոշ ախտանիշներով՝
🔹 կտրուկ առաջացած ուժեղ հոգնածությամբ
🔹 շնչահեղձությամբ կամ դժվարացած շնչառությամբ
🔹 օդի անբավարարության զգացումով
Եթե այս ախտանիշները հանկարծակի են առաջացել, հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների առկայության դեպքում, անհապաղ դիմեք մասնագիտական օգնության։ Վաղ ախտորոշումն ու բուժումը կարող են կանխել սրտամկանի անդառնալի վնասումը։
📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am
08/07/2026
🫀 Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որը զարգանում է, երբ արյան մակարդուկը փակում է թոքային զարկերակի կամ դրա ճյուղերի լուսանցքը՝ խանգարելով արյան նորմալ շրջանառությանը թոքերում։
Հաճախ թրոմբը ձևավորվում է ստորին վերջույթների խորը երակներում և արյան հոսքով տեղափոխվում դեպի թոքեր։
💚 Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան պահանջում է անհապաղ բժշկական օգնություն, քանի որ վաղ ախտորոշումն ու բուժումը կարող են փրկել կյանքը։
💙 Եթե հանկարծակի առաջացել է շնչահեղձություն, կրծքավանդակի ցավ կամ արտահայտված թուլություն, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Tsitsernakaberd Highway, ½, 303
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |