GS Monitoring

GS Monitoring

Share

GS Monitoring _ GPS _ ՏՎԻՉՆԵՐ (ДУТ)- գազի, դիզելի, ուղևորի և այլն.....

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Our Story

Մեր Մասին
GS մոնիթորինգ ՍՊԸ-ի հիմնական գործունությունը կայանում է շարժական և ոչ շարժական օբյեկտների հսկողությամբ:
Մեր ընկերությունը ստեղծվել է 2002 թվականին: Այսօր արդեն համագործակցում ենք համաշախարհային ճանաչում ունեցող մի շարք ընկերությունների հետ:

Ունենալով ղեկավարների և տեխնիկական մասնագետների պրոֆեսիոնալ թիմ, ինչպես նաև ցուցաբերելով ճկունություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,ապահովում ենք նավիգացիոն համակարգերի բազմաթիվ հարցերի լուծում և որակյալ աշխատանք նշված ժամկետում:

Այն ընկերություններն, որոնք օգտվում են մեր ծառայությունից, արդեն իսկ նկատելիորեն նվազեցրել են ավտոպարկի պահպանման ծախսերը(20-40%) և բարձրացրել աշխատակիցների կարգապահությունն ու պատասխանատվությունը:
Ընկերության հիմնական գործունեությունը`

• տրանսպորտի արբանյակային մոնիթորինգ
• ստացիոնար օբյեկտների մոնիթորինգ
• մարդկանց մոնիթորինգ
• կենդանիների մոնիթորինգ
Ծրագրի մասին


Մենք աշխատում ենք բելառուսական ‘’Wialon’’ ծրագրով, որի սերվերը գտնվում է Հոլանդիայում: Ծրագիրը աշխատում է 65 երկրում և ներկայացվում ` մոտ 600 կազմակերպությունների կողմից, իր սերվերի վրա ունի ավելի քան 300.000 սպասարկվող օբյեկտ: Այն իր հերթին ունի բավականին ճկուն ծրագրային համակարգ, որը պարբերաբար թարմացվում է, թե՛ ֆունկցիոնալ հնարավորություններով, և թե՛ արտաքին տեսքով, ինչպես նաև` մատչել է բոլորին: Ծրագիրն իր ճկունությամբ թույլ է տալիս` ըստ կազմակերպության պահանջների, ավելացնել որոշակի մոդուլներ: Wialon ծրագիրը իր մեջ ներառում է այն բոլոր ֆունկցիաները, որոնք կարագացնեն և կօպտիմալացնեն տվյալ ընկերության աշխատանքը: Ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել մեքենայի շարժին ոչ միայն ինտերնետի միջոցով, այլ նաև՝ բջջային հեռախոսի: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս կազմել երթուղին, ֆիքսել կանգառները և նրանց տևողությունը, կանխել վարորդի կողմից մեքենայի օգտագործումն անձնական նպատակներով և շեղումը երթուղուց:
Wialon-ի հնարավորություններն են՝
• քարտեզի վրա տեսնել օբյեկտների տեղադիրքը օnline ռեժիմում
• քարտեզի վրա տրանսպորտի մոնիթորինգ, օգտագործելով “Գեոտարածք” գործիքը
• քարտեզի վրա ցանկացած քանակությամբ POI-կետերի ցուցադրում: Wialon-ի եզակի առանձնահատկությունն է` POI շառավղի որոշման հնարավորությունը, որը շատ կարևոր է խոշոր օբյեկտների (պահեստների)նշանակման և հաշվետվություններում այդ ինֆորմացիայի օգտագործման համար:
• իրավիճակների մասին ծանուցումների արագ ստացում, օր.`արագության գերազանցում, արագ ընթացք, արագ կանգառ, խուճապային (SOS)կոճակի սեղմում, տվիչների ցուցանիշների փոփոխում, կապի կորուստ օբյեկտի հետ և այլն:
• կարգավորել համակարգն այնպես, որ այն սահմանված պարբերականությամբ կամ ժամանակացույցով ինքնաբերաբար կատարի կոնկրետ գործողություններ (հաշվետվություն, հսկում)
• վառելիքի վերահսկողություն
• մեքենայի առևանգման դեպքում հաղորդագրության կամ զանգի միջոցով հնարավոր է անջատել շարժիչը:

Վառելիքի վերահսկում

Մեքենաների կառավարման և վերահսկման համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել վառելիքի ծախսը:
Ինչպե՞ս է GPS-մոնիթորինգը օգնում նվազեցնել վառելիքի ծախսը.
Տրանսպորտի կառավարումը վերացնում է վառելիքի շահարկումը`սկսած այն պահից, երբ սարքի բոլոր բաղադրիչները տեղադրվում են մեքենայի մեջ և կնքվում: Արդյունքում դիսպետչերները կկարողանան ստանալ մանրամասն հաշվետվություն լիցքավորումների և արտահոսքի մասին` ֆիքսելով ժամանակը և ծավալը: Այն վայրերը, որտեղ իրականացվել է գործողություն վառելիքի հետ, արտապատկերվում են քարտեզի վրա: Եթե մեքենան դուրս է եկել GSM ցանցի ծածկույթից, վառելիքի մակարդակի ցուցանիշները պահպանվում են սարքի հիշողության մեջ, և երբ մեքենան հայտնվում է ցանցի գոտում, այդ ցուցանիշներն անցնում են տվյալների բազայի մեջ, այսինքն` դիտարկվող մեքենայի ճանապարհի ոչ մի մետր չի կորչի:
Վառելիքի ծախսերը նվազեցնելու համար տրանսպորտային լոգիստիկայի ավտոմատացված համակարգը թույլ է տալիս զարգացնել ավտոպարկի օգտագործման առավել տնտեսական սխեմա` վերլուծելով յուրաքանչյուր ծառայողական մեքենայի բեռնվածության աստիճանը, և ձևավորել առավել արդյունավետ երթուղի: Տրանսպորտի հսկողության համակարգը կազմում է իրական օգտագործված վառելիքի հաշվետվություններ, ինչպես նաև` ստատիստիկա վառելիքի ծախսի մասին, որը հիմնված է ավտովազքի, արագության և կանգառների տվյալների վրա:

Տեղադիրքի վերահսկում

Սարքավորումը ստանալով կորդինատներ արբանյակներից` ուղարկում է սերվեր, այնտեղ մշակվում և արտապատկերվում քարտեզի վրա: Այդ ինֆորմացիան GSM-ցանցի միջոցով փոխանցվում է տվյալների բազա և օգտագործելով ժամանակը և անցած ճանապարհը, ծրագիրը հաշվարկում է արագությունը: Դիսպետչերը քարտեզի վրա տեսնում է մեքենայի գտնվելու վայրը: Այդ ինֆորմացիայի թարմացումը տեղի է ունենում յուրաքանչյուր 2 վրկ.-ը մեկ,իսկ 6- 15վրկ.-ում արտապատկերվում է էկրանին այնպես , որ տրանսպորտի վերահսկումը կատարվում է իրական ժամանակում:
Այսինքն հետևել մեքենայի տեղաշարժը հնարավոր է ցանկացած համակարգչից, որը միացված է ինտերնետին: Այցելելով մեր կողմից տրված ինտերնետային հասցեն` մուտքագրել մուտքանուն և գաղտնաբառ, որը կտրամադրվի սարքի տեղադրումից հետո:
“GS Monitoring’’ ընկերությունը ապահովում է քարտեզների, ինչպես նաև` ծրագրային ապահովման պարբերական թարմացում: Հաճախորդը կարող է օգտագործել մեր ծրագրային արտադրանքի միայն վերջին տարբերակները իր ինտերֆեյսի միջոցով:
Տաքսի ծառայություններ

Արագ և ստույգ տեղեկատվությունն այսօր թույլ է տալիս օպերատիվ կերպով վերահսկել Ձեր տրանսպորտային միջոցների տեղադիրքն ու շարժը, վստահ լինել Ձեր գործի ապահովության և արդյունավետության մեջ:

Տաքսի ծառայությունների համար GPS համակարգը ապահովում է նման ինֆորմացիայի արագ և հեշտ ստացումը, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել ծառայության յուրաքանչյուր մեքենայի աշխատանքը՝ շարժը, արագությունը, տեղադիրքը:

Մեքենաների մեջ տեղադրվում է սարքը, որին միացվում է մեքենայի հաշվիչը, ցույց տալով վերջինիս միացված և անջատված լինելը: Բացի այդ, տեղադրվում է ուղևորի առկայության տվիչ, որը ցույց է տալիս մեքենայում ուղևորի առկայությունը նույնիսկ հաշվիչի անջատված լինելու դեպքում:Այս կերպով համակարգը հնարավորություն է տալիս օպերատորին ցանկացած պարագայում ֆիքսել չհայնած պատվերները:
Ներդնելով այս համակարգը մեքենաներում, հատուկ ծրագրային փաթեթը թույլ է տալիս միանգամից և ստույգ կերպով որոշել.
• մեքենայի անցած ճանապարհը և կանգառները,
• մեքենայի արագությունը և արագության գերազանցումը,
• քարտեզի վրա մեքենայի գտնվելու վայրի և անցած ճանապարհի արտապատկերում,
• մեքենայի կարգավիճակն ըստ գույների( անջատված կամ միացված հաշվիչ,ուղևորի առկայություն կամ բացակայություն):
Համակարգը թույլ է տալիս արագորեն ստանալ հաշվետվություն մեքենայի ողջ աշխատանքի վերաբերյալ, արտացոլելով հետևյալ տվյալները.
• պատվերի քանակ,
• օգտակար վազք,
• չհայտնած պատվեր,
• պարապ վազք,
• կանգառ հաշվիչով,
• կանգառ(դիրքավորում),
• ուղևորի առկայություն:
GPS համակարգի տեղադրումը տաքսի ծառայություններին տալիս է հետևյալ առավելությունները.
• դիսպետչերական ծառայության աշխատանքի ծանրաբեռնվածության թեթևացում,
• բոլոր երթուղիների և դրանց կատարման վերահսկողություն,
• երթուղու խախտումների վերահսկողություն,
• մեքենայի ընթացքի անվտանգության ապահովում,
• ողջ անձնակազմի կարգապահության բարձրացում,
• պատվերի կատարման ընթացքում վարորդներին անհրաժեշտ օգնության տրամադրում ,
• ծառայության աշխատանքի վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում,
• ուղևորափոխադրումների հաշվառում,
• մեքենաներում վառելիքի ծախսի մշտական վերահսկողություն:
Առաքման մեքենաներ

Օգտվելով GS մոնիթորինգ ընկերության ծառայություններից, կարող եք ավելի արդյունավետ կազմակերպել Ձեր ընկերության աշխատանքը:

Ներդնելով նման համակարգ, հնարավոր է՝
• կազմել առաքման մեքենաների երթուղին ( օպտիմալացնել, հսկել մեքենայի այցելած փողոցները, տարածքների և պահեստների մուտքն ու ելքը, կանգառները՝ իրեն հատկացված տարածքում)
• կատարել տարածքների բաժանում ( գեոտարածք )
• տեսնել՝ տվյալ առաքիչը եղել է նշված խանութներում, թե ոչ
• ջերմաստիճանի տվիչի տեղադրման շնորհիվ մթերքի որակի ապահովում (օր.՝ սառնարաններում ):
• մեքենաները խմբավորել ըստ թիմ-լիդերների և ստանալ խմբային հաշվետվություն
• ֆիքսել վարորդի բոլոր տեսակի խախտումները (ագրեսիվ վարելաձև, արագության գերազանցում, վառելիքի գերծախս, վերահսկել սառնարանի խցիկում ջերմաստիճանային խախտումները):
• վառելիքի մակարդակի տվիչի ( ДУТ ) շնորհիվ կարելի է հսկել մեքենայի ծախսը ( ծավալ ըստ ДУТ-ի, լիցքավորում և անօրինական դատարկում):
• տեխսպասարկում (կարելի է հսկել հետևյալ պարամետրերով-կմ. ըստ օրերի )
• յուղը երբ է փոխվել ( ծրագիրը հսկում և հայտնում է հաջորդ լիցքավորման ժամկետը)
• ԱՊՊԱ-ի դեպքում ( ԱՊՊԱ-ն լրանալուց 4 օր առաջ էկրանին կամ էլեկտրոնային հասցեին հիշեցման հաղորդագրութուն է գալիս )
• այլ տեխսպասարկման տվյալների գրանցում
Բոլոր տվյալները 90 օր պահպանվում են արխիվում:
Բեռնափոխադրման մեքենաներ

Օգտվելով GS մոնիթորինգ ընկերության ծառայություններից հնարավորություն է ընձեռնվում օրվա ցանկացած պահին՝ online տարբերակով, հետևել Ձեր մեքենաներին, դրանով իսկ վերահսկել վարորդին, որի արդյունքում բեռնափոխադրումը կկատարվի ապահով և նշված ժամկետում:
GPS սարքի միջոցով հնարավոր է՝
• քարտեզի վրա, ըստ նշված տարածքների տալ օպտիմալ ճանապարհի ուղեցույց:
• ջերմաստիճանի տվիչի տեղադրման շնորհիվ մթերքի որակի ապահովում (օր.՝ սառնարաններում ):
• մեքենայի շարժը (այցելած փողոցներ, սկիզբ, ավարտ, տևողություն և այլն):
• ֆիքսել վարորդի բոլոր տեսակի խախտումները (ագրեսիվ վարելաձև, արագության գերազանցում, վառելիքի գերծախս, վերահսկել սառնարանի խցիկում ջերմաստիճանային խախտումները):
• վառելիքի մակարդակի տվիչի ( ДУТ ) շնորհիվ կարելի է հսկել մեքենայի ծախսը ( ծավալ ըստ ДУТ-ի, լիցքավորում և անօրինական դատարկում):
Բոլոր տվյալները 90 օր պահպանվում են արխիվում:


Address


Vahe Vahyan 33
Yerevan