FPAN
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from FPAN, Environmental conservation organisation, Isahakyan 18, Yerevan.
24/03/2026
Բնության պահպանությունը մեկանգամյա գործողություն չէ։ Այն շարունակական գործընթաց է 🌿
FPAN-ում մենք աշխատում ենք երկարաժամկետ մտածողությամբ՝
ոչ միայն լուծելով առկա խնդիրները,
այլ կառուցելով համակարգեր, որոնք ապահովում են կայուն արդյունքներ։
Մենք հավատում ենք, որ իրական փոփոխությունը հնարավոր է, երբ
✔️մոտեցումը համակարգային է,
✔️մարդիկ՝ ներգրավված,
✔️իսկ լուծումները՝ ապագային միտված։
Սա է մեր մոտեցումը բնության պահպանությանը Հայաստանում։
11/03/2026
Հարգելի՛ հետևորդներ, գործընկերներ, շահառուներ և աջակիցներ,
15 տարիների ակտիվ գործունեությունից հետո Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ավարտում է իր աշխատանքը Հայաստանում՝ կազմակերպության միջազգային ռազմավարական որոշման շրջանակում։
Այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական կրթության զարգացմանը և համայնքների կայուն զարգացմանը։ Վստահ ենք՝ մեր կատարած աշխատանքի արդյունքները կշարունակեն իրենց դրական ազդեցությունն ունենալ Հայաստանի բնության պահպանության գործում։
Միաժամանակ կարևոր է նշել, որ NABU-ի նախաձեռնած և իրականացվող ծրագրերը Հայաստանում շարունակվելու են տեղական գործընկեր՝ «Հանուն Մարդու և Բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպության միջոցով։
Կազմակերպության սոցիալական հարթակները նույնպես կտրամադրվեն գործընկեր կազմակերպությանը՝ ծրագրերի շարունակականության և տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով։
Կազմակերպության գործունեության վերաբերյալ հարցերի կամ համագործակցության առաջարկների դեպքում կարող եք կապ հաստատել նույն սոցիալական հարթակների միջոցով կամ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
📩 [email protected]
Մենք խորապես շնորհակալ ենք բոլոր շահառուներին, գործընկեր կազմակերպություններին, պետական կառույցներին, համայնքներին և աջակիցներին համատեղ աշխատանքի, վստահության և տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար։
Բնապահպանական առաքելությունը Հայաստանում շարունակվում է՝ նոր ձևաչափով և նոր հնարավորություններով։ Համոզված ենք՝ համատեղ ջանքերով կշարունակենք նպաստել ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ և ԲՆՈՒԹՅԱՆ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Isahakyan 18
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |