Orin AI
1-ին AI իրավական օգնականը Հայաստանում 🚀
01/06/2026
Իրավական աշխատանքի ո՞ր փուլերում է AI-ի օգտագործումը անվտանգ։
AI-ը ամենաշատը օգտակար է այնտեղ, որտեղ պետք է արագ կողմնորոշվել՝
➖ նախնական տեղեկատվություն հավաքելու,
➖ իրավական հիմքերը հասկանալու
➖ և կրկնվող աշխատանքը թեթևացնելու համար։
Բայց կարևոր է նաև հասկանալ, որ այն չի փոխարինում վերջնական մասնագիտական գնահատականին։
Իրավական հարցերում վերջնական որոշման համար միշտ կարևոր են համատեքստը, պատասխանատվությունը և մասնագետի դատողությունը։
#ՕրենքըՔոՁեռքերում
28/05/2026
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ՌԻՍԿԸ՝
սխալ պատասխանը, թե՞ ժամանակի կորուստը։
Առաջին միտքը սովորաբար սա է՝
ամենամեծ ռիսկը սխալ պատասխանն է։
Բայց շատ դեպքերում ժամանակի կորուստն էլ կարող է խնդիր դառնալ։
Եթե ճիշտ պատասխանը ուշ է գտնվում, ուշանում է նաև որոշումը։
Այսինքն՝ իրավական հարցերում վտանգը միայն սխալ պատասխանը չէ։
Վտանգ է նաև ճիշտ պատասխանի ուշ գտնելը։
Հենց նման իրավիճակներում Orin AI-ը կարող է օգնել ավելի արագ կողմնորոշվել և պակաս ժամանակ ծախսել որոնման վրա։
#ՕրենքըՔոՁեռքերում
26/05/2026
Orin AI vs Google — նույն հարցը, 2 տարբեր մոտեցում
Google
➖ տալիս է տարբեր հղումներ
➖ պետք է ինքդ հասկանաս՝ որն է պետք
➖ պետք է առանձին ստուգես՝ արդիական է, թե ոչ
Orin AI
➖ տալիս է հստակ, կառուցվածքային պատասխան
➖ ցույց է տալիս իրավական հիմքը
➖ օգնում է արագ կողմնորոշվել
Իրավական հարցերում կարևոր է ոչ միայն ինչ-որ բան գտնելը,
այլ նաև հասկանալ՝ ինչն է պետք հենց քո իրավիճակում։
💬 Քեզ ո՞ր տարբերակն է ավելի վստահեցնում։
#ՕրենքըՔոՁեռքերում
22/05/2026
AI-ը ամենից շատ օգտակար է ոչ թե վերջնական որոշում տալու, այլ առաջին կողմնորոշման փուլում։
Այն կարող է օգնել՝
➖ արագ հավաքել նախնական տեղեկատվություն,
➖ գտնել կիրառելի աղբյուրները,
➖ ավելի կառուցված ներկայացնել տեղեկատվությունը,
➖ և թեթևացնել կրկնվող աշխատանքը։
AI-ը չի փոխարինում մասնագետին։
Բայց օգնում է ավելի քիչ ժամանակ ծախսել որոնման և նախնական կողմնորոշման վրա։
Իսկ դա թույլ է տալիս ավելի շատ կենտրոնանալ
վերլուծության, համատեքստի և վերջնական որոշման։
#ՕրենքըՔոՁեռքերում
20/05/2026
Շատերին թվում է, թե իրավական աշխատանքի ամենամեծ ռիսկը դանդաղությունն է։
Բայց հաճախ ավելի վտանգավոր է մոտավոր ճիշտ պատասխանը։
Քանի որ առաջին հայացքից այն կարող է համոզիչ թվալ։
Բայց իրավական հարցերում կարևոր է՝
➖ ինչ իրավական հիմքի վրա է կառուցված պատասխանը,
➖ ճիշտ է հասկացված համատեքստը, թե ոչ,
➖ նորմը արդիական է, թե ոչ,
➖ և արդյոք դա կիրառելի է հենց այդ իրավիճակի համար։
Դանդաղ աշխատանքի դեպքում դու գիտես, որ դեռ փնտրում ես։
Իսկ մոտավոր ճիշտ պատասխանի դեպքում կարող ես մտածել, որ արդեն գտել ես։
Իրավական աշխատանքում կարևոր է ոչ միայն արագությունը,
այլ նաև ճշգրտությունը։
#ՕրենքըՔոՁեռքերում
Որտե՞ղ է իրականում կորում մասնագետի ժամանակը՝ որոնման, թե վերլուծության մեջ։
Շատ դեպքերում՝ հենց որոնումների վրա։
Սկսիր օգտագործել Orin AI-ը և խնայի՛ր ժամանակդ։
#ՕրենքըՔոՁեռքերում
Լավ պատասխանը շատ հաճախ սկսվում է լավ հարցից։
Որքան հստակ է հարցը, այնքան ավելի կիրառելի է Orin AI-ի պատասխանը։
#ՕրենքըՔոՁեռքերում
Orin AI-ը DigiTec-ում — ի՞նչ հարցեր էին մարդիկ ամենաշատը տալիս
DigiTec-ում մեզ ամենաշատը տալիս էին այսպիսի հարցեր՝
➖ ի՞նչ բազայի վրա է աշխատում Orin AI-ը,
➖ բազան թարմացվո՞ւմ է,
➖ օգտատերերի տվյալներն ու հարցերը պահվո՞ւմ են,
➖ ի՞նչ մոդելներ են օգտագործվել,
➖ և ընդհանուր՝ ինչպե՞ս է կառուցված ամբողջ համակարգը։
Հետաքրքիր էր նաև, որ միջոցառման ընթացքում խոսեցինք ուզբեկ գործընկերների հետ, կիսվեցինք փորձով, համեմատեցինք մեր շուկաները և քննարկեցինք, թե տարբեր երկրներում մարդիկ ինչ ակնկալիքներ ունեն նման գործիքներից։
Նման խոսակցությունները միշտ օգնում են ավելի լավ հասկանալ ոչ միայն պրոդուկտը, այլ նաև այն շուկան, որի համար այն ստեղծում ես։
#ՕրենքըՔոՁեռքերում
07/05/2026
Իրավական հարցերում լավ պատասխանը շատ հաճախ սկսվում է ճիշտ ձևակերպված հարցից։
Որպեսզի AI-ը տա ավելի կիրառելի պատասխան, փորձիր հարցի մեջ ներառել՝
✔️ իրավական հիմքը
✔️ իրավիճակը
✔️ հստակ հարցը
Պարզ բանաձևը սա է՝
իրավական հիմք + իրավիճակ + հստակ հարց
#ՕրենքըՔոՁեռքերում
05/05/2026
Իրավական հարցերում տարբերությունը հաճախ սկսվում է ոչ թե պատասխանից, այլ հարցի որակից։
Նույն AI համակարգը կարող է տալ լրիվ տարբեր արդյունք՝ կախված նրանից, թե որքան հստակ է ձևակերպված խնդիրը։
Երբ հարցը շատ ընդհանուր է, պատասխանը նույնպես մնում է ընդհանուր։
Երբ հստակ նշված է իրավական հիմքը, իրավիճակը և գնահատման նպատակը, պատասխանը դառնում է ավելի կիրառելի։
Լավ հարցը սովորաբար ունի 3 բան՝
իրավական հիմք, կոնկրետ context և հստակ նպատակ։
#ՕրենքըՔոՁեռքերում
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
3 Building, 3 Hakob Hakobyan
Yerevan
0033