Trait Portal

Trait Portal

Share

Modeling

Photos from Trait Portal's post 14/05/2019

Խոսենք նորաձեւության այն տենդենցներից,որոնք կերտում է փողոցը ։ Թերեւս սա լավագույն նորաձեւությունն է։
Քիչ չէ պատահում, որ փողոցում հայտնված այս կամ այն լուքը հետագայում տեսնում ենք լյուքս բրենդերի նորաձեւության ցուցադրությունների ժամանակ ։
2019-ին ամենապոպուլյարներից էին հեծանիվ վարելու շորտերը։
Պոպուլյար համադրություն է բլեյզեր+ cycling shorts :
Համարձակ համադրություն է : Քչերի կողմից ընդունելի : Ուստի ավելի հասկանալի տեսք ունենալու համար կարելի է ընտրել տաբատային տարբերակները (բերմուդաները) , նրանք ոչ շատ նեղ են գրկում, եւ լիովին կարելի է կրել առանց տարօրինակ թվալու վախի ։ Հարմարեցնել կարելի է նուն գույնի բլեյզերի հետ ։ blazer +crop top+ cycling shorts=Հրաշալի առօրյա կերպար 😉


Մի վախեցեք տարբերվելուց, փորձեք էքսպերիմենտներ արեք , սեյվ եւ լայքը չմոռանաք 😘♥️
#2019 @ Yerevan, Armenia

Photos from Trait Portal's post 04/03/2019

Կլյոշ տաբատները եւ ջինսերը շարունակում են մնալ թրենդի մեջ նաեւ այս սեզոնին։Այսպիսով, ինչ կարելի է եւ ինչ պետք է հագնել այսպիսի տաբատների հետ եւ ինչից լավ կլինի խուսափել...
Բարձր գոտկատեղ։
Ակտուլ լուքը ենթադրում է ունենալ բարձր գոտկատեղ։ Եթե այն նախընտրելի չէ, ապա կարելի է ընտրել միջին բարձրությունով տարբերակներ։ Ցածր գոտկատեղը դեռ անտիթրենդ է համարվում։
Օֆիսային ոճ
Կլյոշով հնարավոր է կազմել օֆիսային լուք։ Այն հրաշալի համադրվում է եւ սպիտակ բլուզի հետ, եւ սեւ վերնաշապիկի հետ։
Թավիշ կամ կաշի:
Եթե ուզում եք 80ականների շունչ հաղորդել, առաջարկում եմ գնել թավշյա կամ կաշվե տաբատներ։ Օրիգինալ են կոստյումային տարբերակները երկարացված պիջակներով։ Հատկապես ակտուալ են զմրուխտե թավիշը եւ գունավոր կաշին։
Վերնաշապիկ եւ ջինս։
Համադրություն, որն արդեն կարելի է դասական համարել։ Այսպիսով, վստահ կարող եք հանել զգեստապահարանից սիրելի բամբակյա վերնաշապիկները։ Հատկապես զոլավոր վերնաշապիկներն են հրաշալի նայվում՝ ամփոփելով մեկ լուքում երկու թրենդ։
Կլյոշ ջինս + շապիկ (t-shirt)
Եւս մեկ հավերժական տարբերակ. կլյոշ ջինս եւ ինչ-որ պրինտով կամ գրվածքով շապիկ։ Այսպիսի լուքը կարելի է հավելել ծավալուն ժակետով եւ անգամ ընդգծել գոտկատեղը գոտիով։
Համադրություն ծավալուն տրիկոտաժի հետ:
Ահա տրիկոտաժը հարկավոր է ընտրել միմիայն ծավալուն։ Այդպիսի գործվածքով սվիտերները հրաշալի ոճ են հաղորդում։ Իդեպ այն կարելի է կրել ինչպես տաբատի վրա, այնպես էլ մեջը դրված տարբերակով։ Եվ բոլորը հիշում են դեռ նախորդ տարվանից մնացած միայն դիմացից ներս դնելու տարբերակը։
Կարելի է հավելել լուքը ջինսե բաճկոնով։ Ալտերնատիվ տարբերակ կարող է լինել բախրամայով կամ ներքեւի հատվածը չմշակված պիջակը, որը լուքին ավելի ազատ եւ ապստամբ տեսք կհաղորդի։ Եւս մեկ հավելում կլյոշ ջինսերը լավ են համադրվում բարձրակրունկների հետ _ այդպիսով նրանք վիզուալ ոտքերն ավելի երկար եւ սլացիկ են դարձնում։ Ողջ օրը ոտքի վրա լինելու դեպքում հարմարավետ կլինեն կայուն քառակուսի կրունկները։

Photos from Trait Portal's post 25/06/2018

Thanks for Your Trust!!!💛 @ Dalma Garden Mall

Want your business to be the top-listed Clothing Store in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Yerevan