World Forex Armenia

World Forex Armenia

Share

World Forex - հնարավորություն գործելու միջազգային արժութային՝ Forex (Ֆորեքս) շուկայում

06/11/2017

World Forex Armenia
5 հետաքրքիր խորհուրդներ մոտիվացվելու համար

Հաճախ նպատակին հասնելու համար մեզ պակասում է մոտիվացիան: Ներկայացնում ենք 5 մոտիվացվելու տարբերակ, որոնք միշտ կօգնեն հասնել նպատակին:
1. Դրական տրամադրվածություն: Մոտիվացիայի ամենակարևոր պայմանը պոզիտիվ լինելն է: Երբեմն հեշտ է ստացվում, երբեմն պետք է աշխատել այդ ուղղությամբ: Պոզիտիվ մարդու համար միշտ ավելի է հեշտ է գործել, հեշտ տանել կյանքի դժվարությունները, նոր ընկերներ ունենալ: Եթե ցանկանում եք մոտիվացված լինել, միշտ նայեք դեպի լավը:
2. Փոխվել: Երբ Դուք զբաղվում եք սիրելի աշխատանքով և այն հաջող եք իրականացնում, լինում են պահեր, երբ մոտիվացիա չկա: Այդ պարագայում պետք է փոխել ինչ-որ բան: Լավ հանգիստը ոլորտի փոփոխություն է: Մտավոր աշխատանքը կարելի է փոխել ֆիզիկականով, բլոգինգի ոլորտը պետք է փոխել վաճառքի կամ բիզնեսի ուսումնասիրությամբ:
3. Հեշտացրեք Ձեր կյանքը: Վերացրեք բոլոր ավելորդն ու անպետքը: Ձեր կյանքում գոյություն ունեն իրական նպատակներ: Ձեր խնդիրը ջնջել սոցիումի կողմից բոլոր մտածած ու կապված երևույթները: Թողեք Ձեր կյանքը դառնա ավելի համեստ և հասարակ, բայց Դուք կլինեք ավելի գոհ և երջանիկ: Եթե կան ապագայի հետ կապված ծրագրեր և նպատակներ, ապա սկսեք զբաղվել դրանով:
4. Զբաղվեք սպորտով: Այդ խորհուրդը պետք է գալիս ցանկացած ոլորտում գործող մարդկանց համար: Նկատել եք, ով զբաղվում է ֆիզիկական աշխատանքով, ավելի երջանիկ է գալիս տուն, քան նրանք, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղվում: Ողջ իմաստը ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է: Երբ Դուք զբաղվում եք սպորտով, Ձեր օրգանիզմում ձևավորվում են երջանկության հորմոններ՝ էնդորֆիններ: Երբ նկատում եք, որ դեպրեսսիան գլուխ է բարձրացնում, սկսեք զբաղվել վազքով, հաճախեք մարզադահլիճ, լողավազան և այլն:
5. Թիթեռնիկի էֆֆեկտ: Գործողությունները մղում են Ձեզ դեպի նոր գործողություններ: Մեկ փոքրիկ քայլ արեք դեպի Ձեր նպատակը: Ուղղակի փոքրիկ մի գործ: Այնուհետև ևս մի քանի նման փոքրիկ գործեր, և Դուք կնկատեք, որ վերաբերմունքը փոխվել է: Սկզբում տեղի է ունենում իրադարձություն, երբ թվում է անհնարին, սակայն հետո հասկանում եք, որ շարժվում եք դեպի Ձեր երազանքը:

25/10/2017

World Forex Armenia
Ֆինանսական աշխարհի առավոտյան վերլուծություն World Forex-ից

Ամերիկյան արժույթն ամրապնդվում է մյուս հիմնական արժույթների նկատմամբ երեկվա ԱՄՆ տնտեսական դրական նորությունների շնորհիվ: Սպասարկման ոլորտի գործնական ակտիվության ինդեքսը երեկ բարձրացավ մինչև 55.9 կետին նախորդ 55.3- ի նկատմամբ:
Այդ նորությունների ֆոնին EUR/USD արժութային զույգը նվազել է՝ հասնելով 1.1758 գնին, այսինքն՝ 1 եվրոն արժե 1.1758 ԱՄՆ դոլլար:
GBP/USD արժութային զույգը նվազել է -0,45%` հասնելով 1,3134 գնին:
USD/JPY արժութային զույգը հասել է մինչև 114.01 գնին, սակայն ավելի բարձր չկարողացավ ամրապնդվել և նվազեց մինչև 113.77:
AUD/USD արժութային զույգը նվազել է -1,12%` հասնելով 0.7717 գնին: Մեծ ճնշում կա արժութային զույգի նկատմամբ, որը կապված է Ավստրալիայի գնաճի թույլ վիճակագրության հետ:
Մետաղների գները նվազում են ԱՄՆ դոլլարի ամրպանդվելու պատճառով: Ոսկին նվազել է -0.64%` հասնելով 1273.69 գնին: Արծաթը կորցրել է -1.06%` հասնելով 16.86 գնին:
Նավթի գներն աճում են, իսկ նավթի գների բարձրացմանը նպաստել է նաև Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի երեկվա հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը պահպանում է OPEC որոշումը նավթի արդյունահանումը քչացնելու վերաբերյալ: Այդ ֆոնին Brent տեսակի նավթն աճել է +1.61%՝ հասնելով 58.20 ԱՄՆ դոլլար մեկ բարրելի դիմաց գնին, իսկ WTI տեսակի նավթն աճել +1.04%՝ հասնելով 52.43 ԱՄՆ դոլլար գնին մեկ բարրելի դիմաց: Այսօր շուկայի մասնակիցներն իրենց ուշադրությունը կհրավիրեն ԱՄՆ Էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալներին, որտեղ կհրապարակվի ԱՄՆ նավթի արդյունահանման շաբաթական պահուստի մակարդակի փոփոխության մասին:

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00