Sharavigh

Sharavigh

Share

էլ. փոստ՝ [email protected]

Շառավիղ 07/02/2024

Շառավիղ /ինքնահարցազրույց, որը ՙԿարին՚ համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հավաստմամբ կայացել է իր բարեկամ, վաղվա Հայ, լրագրող Լիլիթ Պետրոսյանի մասնակցությամբ/

Photos 25/12/2022

1. Ուշադի'ր եղեք նրան, թե ինչ եք ասում երեխային: Մեծերն այնքան էլ ուշադիր չեն իրենց արտահայտություններում, երբ խոսում են երեխայի հետ: Ոմանք երեխային դիմում են՝ ալարկոտ, հիմար, անտաղանդ և այլն: Ծնողները, ուսուցիչները, դաստիարակները սրանով կործանում են երեխային: Երեխաները, տրվելով ներշնչանքին, որոշ ժամանակ անց իսկապես դառնում են անհետաքրքրասեր, ալարկոտ և անկարող:
2. Մի վախեցրեք երեխային հրեշներով, գայլերով, ոստիկանով: Դա նրանց չի դարձնի ավելի խելացի կամ բարի:
3. Դաստիարակե՜ք երեխային՝ ցույց տալով նրան սեփական անթերի օրինակը: Երեխաները չեն սիրում կարգադրություններ և ցուցումներ, նրանք ուզում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր բառերը:
4. Բոլոր իրավիճակներում աշխատեք երեխայի աչքերում մնալ ձեր բարձունքի վրա: Ի ցույց մի դրեք ձեր թերություններն ու թուլությունները: Երբ ծնողները թույլ են տալիս երեխային տեսնելու իրենց թուլությունը, երեխան անհանգստանում է, կորցնում է կողմնորոշումը, քանի որ նա այլևս ոչ ոքի վրա հույսը դնել չի կարող:
5. Երեխան, լինելով փոքրիկ և թույլ էակ, ցանկանում է իր մեջքի հետևում ունենալ իրեն պաշտպանող անվիճելի հեղինակություն: Երեխան միշտ ծնողից սպասում է ֆիզիկական և հոգեբանական պաշտպանվածություն: Եթե երեխան ականատես է լինում ծնողների միջև վեճերի, անախորժությունների, տեսնում է սուտ և անարդարություն, ապա ինչպե՞ս կարող են ծնողները ակնկալել, որ իրենց կհաջողվի լավ դաստիարակություն տալ երեխային: Երբ երեխան տեսնում է, որ իր հայրը կամ մայրն իրենց սխալ են պահում, նա կորցնում է ինքն իրեն և ընդդիմանում, ՙապստամբում՚ է: Սա շատ դժբախտությունների պատճառ է ինչպես ընտանիքներում, այնպես էլ հասարակությունում:

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevan