Business Development Group
We truly believe that education is the fuel of success for individuals, businesses, and the whole country. Here you are the same, just better!
29/04/2026
💫 Մարդիկ, ովքեր ոգեշնչում են։ Մասնագետներ, ովքեր մոտիվացիա են այլոց համար, և ումից կարելի է միշտ սովորել։ Որովհետև նրանք նույնպես միշտ սովորում են՝ դեպի նոր հաջողություններ ու մարտահրավերներ։
🎓 Հրանտ Սեդրակյանը, ով «Product Management Essentials + PSPO Certification» դասընթացի թրեյներն է, արդեն պրոդուկտ մենեջեր է Krisp ընկերությունում։
🎓 Դե իսկ Թագուհի Սիմոնյանը, ով «SMM Architecture. գործիքներից ռազմավարություն» դասընթացի թրեյներն է, արդեն իսկ հանդիսանում է DIAVANT բժշկական սարքավորումներ ներկրող ընկերության մարքեթինգի ղեկավարը։
🚀 Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը և կարիերայի իր ճանապարհը։ Եվ դրան հասնելու համար մեծ աշխատանք, ներդրում ու աշխատանք է հարկավոր։ Միայն պետք է երբեք չհրաժարվել ու առաջ շարժվել։
💥 ԱԲ գործիքներով հագեցած «ՄՌԿ դասընթացը» հնարավորություն է տալիս ձեռք բերել Մարդկային ռեսուրսների ոլորտի իրական գիտելիք ու փորձ և կարիերա սկսել ձեր նախընտրելի մասնագիտությամբ։
🎓 Թրեյներ Սվետլանա Հովհաննիսյանի հետ, ով արդեն իսկ ունի ՄՌԿ ոլորտի 10+ տարվա փորձ, մեր ուսանողները սովորում են ՄՌԿ քաղաքականության, ռազմավարությունների, անձի բրենդինգի վերաբերյալ այն ամենը, ինչը պահանջված է այսօրվա աշխատաշուկայում։ Ուսանողներն աշխատում են նաև ԱԲ այն գործիքներով, որոնք այսօր կիրառելի են և առավել արդյունավետ են դարձնում մասնագետների աշխատանքը։
👏 Դասընթացի շրջանակում լինում են նաև հյուր-խոսնակներ, ովքեր կիսվում են իրենց փորձով և այն թեմաներով, որոնք այսօր ակտուալ և պահանջված են ՄՌԿ համայնքի մասնագետների համար։
📌 Պետք չէ բաց թողնել նոր մասնագիտություն ձեռք բերելու և ժամանակակից գործիքներով աշխատելու իրական հնարավորությունները
23/04/2026
🤖 AI-ը ամենուր է, արդեն նաև՝ BDG-ում։
Մեկնարկում ենք մեր նոր «AI Octopus» ուղղությունը, որն ընդգրկում է դասընթացներ և վորքշոփեր AI-ի շուրջ՝ նվիրված արհեստական բանականությունը տարբեր ոլորտներ ինտեգրելուն և բոլոր այն AI գործիքներին, որոնք այսօր կիրառվում են շուկայում։
🧭 Ուղղությունը մեկնարկում ենք «AI Octopus» վորքշոփով, որը անվճար է բոլորի համար և ծանթացում է ուղղությանը։ Վորքշոփի շրջանակում կներկայացվի Prompt Engineering-ի սկզբունքները, և ինչ դեր ունի AI-ը դիզայնում, քոնթենթի ստեղծման, ինչպես նաև ավտոմատացումների մեջ։
💥 Ապրիլի 30-ին մեկնարկող «AI Agents in Action: Tools for Smarter Work» դասընթացին կսովորեք ստեղծել AI ագենտներ, տալ նրանց այնպիսի հրահանգներ, որոնք հիանալի կաշխատեն ձեր նախագծերի և բիզնեսի համար։
👆 Դե իսկ մայիսին ունենք ևս մեկ վորքշոփ՝ նախագծված պրոդուկտ մենեջմենթի ցիկլում աշխատող մասնագետների համար՝ պրոդուկտ մենեջերներ, նախագծերի ղեկավարներ, պրոդուկտ դիզայներներ և հարակից ոլորտի այլ մասնագետներ։ Այս վորքշոփը կտա գործիքներ ու տեխնիկաներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ավտոմատացնել աշխատանքային մի շարք գործընթացներ։
🚀 Միասին առաջ ենք շարժվում՝ հաշվի առնելով և ինտեգրելով ժամանակի ու շուկայի պահանջները՝ դրանք վերածելով գործնական դասընթացների ու ծրագրերի։
Նոր AI ուղղության դասընթացների մանրամասները կայքում🌐
16/04/2026
📊 GallUp վերլուծական և խորհրդատվական ընկերության հարցումները ցույց են տալիս, որ առավել լավ ներգրավված թիմերը ունենում են 21% ավելի բարձր շահութաբերություն և 17% ավելի պրոդուկտիվություն ամբողջ ընկերության մասշտաբով։
☝ «ՄՌԿ ամբողջական դասընթացը» նախագծված է նրա համար, ով արդեն իսկ աշխատում է ՄՌԿ ոլորտում, սակայն չունի ամբողջական գիտելիք ու փորձ, ինչպես նաև նրա, ով նոր է պատրաստվում մուտք գործել Մարդկային ռեսուրսների ոլորտ։
🎓 Դասընթացի որակի բարձր մակարդակն ապահովում է նաև 5 թրեյներների ներգրավվածությունը, ինչը նոր փորձառություն է ապահովում ուսանողի համար։ Յուրաքանչյուր մասնագետ կիսվում է իր փորձով, իրական դեպքերով ու օրինակներով, որոնք գործնական հիմք կարող են ծառայել յուրաքանչյուրի համար։
⏳ Այսպիսով, ժամանակն է ցանկալի աշխատանք ունենալու հենց քո ցանկալի ոլորտում:
14/04/2026
Առավել արդյունավետ աշխատանք, որը տալիս է ավելի մեծ արդյունքներ ընկերություններին։
☝ Այսպիսի տեսլականով էլ Coffee House ընկերության թիմերի ղեկավարների և սուպերվայզերների համար մշակվել է Վերապատրաստման ծրագիրը, որի հիմնական թեմաներն են՝
✔ Մենեջերի դերը թիմում․ ինչպե՞ս կարելի է խոսափել «դժգոհ» աշխատակիցներից,
✔ Թիմի ներսում լարվածության կառավարումը, անտեսանելի կոնֆլիկտները հաղթահարելու մեխանիզմները,
✔ Արդյունավետ հաղորդակցություն և մոտիվացիա․ ինչպես կառուցել վստահության վրա հիմնված թիմային մշակույթ։
📌 Դասընթացը նոր հնարավորություններ է տալիս թիմին՝ կառուցելու առավել բաց և արդյունավետ հաղորդակցություն, արագ արձագանքելու խնդիրներին և կանխելու կոնֆլիկտների սրացումը։ Դե իսկ ղեկավարները հնարավորություն են ունենում ձևավորելու ավելի մոտիվացված, համագործակցող և արդյունքակենտրոն միջավայր, ինչը կբերի ընդհանուր արդյունավետության և բիզնես արդյունքների աճին։
📈 Թիմի արդյունավետությունը պատահական չէ․ այն կառուցվում է ճիշտ մոտեցումների, կառավարման հմտությունների և շարունակական զարգացման միջոցով։ Երբ ղեկավարները զինված են անհրաժեշտ գործիքներով, թիմը դառնում է ոչ միայն կայուն, այլև աճող համակարգ։
Եթե դուք էլ ցանկանում եք, որ ձեր թիմը աշխատի ավելի համակարգված, մոտիվացված և արդյունքակենտրոն, ժամանակն է դիմելու վերապատրաստման ծրագրերի։
📧 Անվճար խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ 055-201-209 համարով կամ [email protected] էլ․ հասցեին ուղարկելով ձեր հարցումը
Click here to claim your Sponsored Listing.
Contact the school
Telephone
Website
Address
4 Hrachya Kochar Str
Yerevan
0003
Opening Hours
| Monday | 10:00 - 22:00 |
| Tuesday | 10:00 - 22:00 |
| Wednesday | 10:00 - 22:00 |
| Thursday | 10:00 - 22:00 |
| Friday | 10:00 - 22:00 |
| Saturday | 10:00 - 22:00 |