Nune English
Helping, motivating and encouraging the English language learners to thrive and achieve their goals in the language learning process.
30/10/2020
Good evening, my lovelies ❤️✌️
Ահա և խոստացված գրառումս ՀՐԱԴԱԴԱՐԻ 3 տարբեր տեսակների մասին, որոնք վերջին շրջանում շատ են շրջանառվում միջազգային մամուլում։
Անկեղծ ասած երբեք մտքովս չէր անցնի նման թեմայի մեջ խորանալ, Աստված էլ չաներ, բայց դե եղավ այն, ինչին չէր սպասում և ոչ-ոք։ Ասեմ ավելին այս նյուանսները ինձ համար էլ են բացահայտում, ինքս էլ սովորում եմ ձեզ հետ մեկտեղ։
Hoping and believing for our victory and peace✌️🇦🇲🕊️
⠀
CEASEFIRE, TRUCE, ARMISTICE (ՀՐԱԴԱԴԱՐ, ԶԻՆԱԴԱԴԱՐ) բառերը, ինչպես արդեն հասկացաք, հոմանիշներ են և կարող են շատ դեպքրում օգտագործվել մեկը մյուսի փոխարեն, սակայն ոչ բոլորը գիտեն այս բառերի տարբերությունների նրբության մասին։ Դրանք հասկանալը շատ կարևոր է հատկապես դիվանագիտության և միջազգային իրավունքի ոլորտներում։
⠀
Դե ինչ Ready, steady, go...🏃♀️🏃♂️
⠀
📌 TRUCE-ոչ պաշտոնական ՀՐԱԴԱԴԱՐՆ է կռվում/պատերազմում։ Սա հիմնականում արվում է տեղական մասշտաբով, օրինակ թշնամի կողմերի հրամանատարները սպիտակ դրոշի ներքո միմյանց թույլ են տալիս որոշ ժամանակով տարհանել զոհերի դիակները կամ վիրավորներին մարտադաշտից։ Այս տեսակի հրադադարը միտված է լինել կարճ և ժամանակավոր, բայց դա չի նշանակում, որ կողմերը հոժար են լուծել մեծ կոնֆլիկտը։
⠀
📌 CEASEFIRE-հիմնականում ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀՐԱԴԱԴԱՐ (համաձայնագիր) է կասեցնելու ռազմական գործողությունները և այլ քայլեր ձեռնարկել հանդարտեցնելու իրավիճակը, օրինակ կասեցնել ծանր զենքի կիրառումը, կամ գծել , կամ ապառազմականեցնել զոննան առանձնացնելու հակառակորդ կողմերի զինված ուժերը։ Չնայած, ըստ էության, այս տեսակի հրադադարը պարտավորեցնող է, պետք է տևի որոշ ժամանակ և շարունակվի նույնիսկ մի քանի խախտումներից հետո, սակայն այն վերջ չի դնում կոնֆլիկտին, ընդհամենը դադար է տալիս։
⠀
ARMISTICE-ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐ (համաձայնագիր) է դադարեցնելու կոնֆլիկտի բոլոր ռազմական գործողությունները մշտապես։ Այն վերջ է դնում պատերազմին, բայց չի հաստատում խաղաղություն։ Խաղաղություն հաստատելու համար պետք է խաղաղության դաշնագիր կնքվի։ Բայց այս զինադադարի ժամանակ կողմերը պարտավորություն են կրում լուծելու իրենց խնդիրներն ու տարբերությունները մարտադաշտից դուրս։
⠀
❓Դե հիմա ինձ ասեք, ում համար էր սա բացահայտում, և ում համար ոչ։
❓Արցախ-ադրբեջանական պատերազմում ինչպիսի հրադադար են ունեցել մինչ օրս?
Please, be active in the comments 👇❤️
21/10/2020
Բարի երեկո, սիրելիներս ❤️
Sorry for the delay 🤦
Ես 15 բառ, որոնք կօգնեն ձեզ մեդիա բանակում ձեր ձայնը լսելի և վստահ դարձնել համայն ԿՈՒՅՐ աշխարհում 👊
Here they are 👇
⠀
1. Conflict zone-հակամարտության գոտի
There is a relative calm in the CONFLICT ZONE at them moment. (relative calm-հարաբերական անդորր)
⠀
2. Serviceman-զինծառայող
Our SERVICEMEN are fulfilling their combat task with great honour.
⠀
3. Large-scale agression-լայնամասշտաբ ագրեսիա
The LARGE-SCALE AGGRESSION of Azerbaijan should be severely condemned by the international community.
⠀
4. Civilian populatuon-քաղաքացիական բնակչություն
The adversary is targeting the CIVILIAN POPULATION of Artsakh which is a war crime.
⠀
5. Full-scale regional war-լիամասշտաբ տարածաշրջանային պատերազմ
The aggression of Azerbaijan backed by its ally Turkey is leading to a FULL-SCALE REGIONAL WAR.
⠀
6. Defence Army-պաշտպանության բանակ
The DEFENCE ARMY is having severe battles in southern directoln of Ishkhanadzor.
⠀
7. Projectile-արկ
The second PROJECTILE was exploded after hitting a tank.
⠀
8. Impose sanctions-պատժամիջոցներ կիրառել
The United Nations and NATO should IMPOSE severe SANCTIONS on Turkey to stop its direct involvement in Artsakh-Azerbaijan war.
⠀
9. Combat readiness-մարտական պատրաստվածություն
The COMBAT READINESS of our soldiers are of a high level.
⠀
10. Offensive actions-հարձակողական գործողություններ
Our brave warriors are doing their best to stop the OFFENSIVE ACTIONS of Azerbaijan army every minute.
⠀
11. Military equipment-ռազմատեխնիկա
The enemy has huge losses of MILITARY EQUIPMENT.
⠀
12. High-ranking military officials-բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ
Some HIGH-RANKING OFFICIALS of Eurounion are merely expressing their deep concern instead of taking decisive steps to stop the war.
⠀
13. Manpower-կենդանի ուժ
The MANPOWER of the enemy units are being destroyed by 18-20 year-old Armenian servicemen every day.
⠀
14. Barracks-զորանոց
The BARRACKS was/were surrounded by a high wall.
⠀
15.Casualty-զոհ
The city has been bombed, but, fortunately, there are no CASUALTIES.
⠀
❓ Դե հիմա ինձ ասեք, որ բառը կամ բառերը հենց նոր սովորեցիք?
⠀
Չմոռանաք պահպանել, կարևոր է 🔐
PEACE AND VICTORY TO ARMENIA 🙏❤️
08/09/2020
A very good day to y'll, my lovelies 😍
Hope you are in a good mood and are ready to read this very useful post.
⠀
👩💼 Խոսելու ենք ONLY և JUST բառերի տարբերությունների ու նմանության մասին։
Դե ինչ, գնացինք 🏃♀️🏃♂️
⠀
📌 ONLY-ԸՆԴՀԱՄԵԸ (adverb)
⠀
Օրինակներ`
1️⃣ It's ONLY my opinion-Դա ընդհամենը իմ կարծիքն է։
2️⃣ Sarah is ONLY 15 years old. She is still a kid.-Սառան ընդհամենը 15 տարեկան է։ Նա դեռ երեխա է։
⠀
📌 ONLY-ՄԻԱԿ (ածական)
⠀
Օրինակներ`
1️⃣ This is the ONLY way to save the situation.-Սա միակ ձևն է իրավիճակը փրկելու։
2️⃣ I am an ONLY child in my family.-Ես իմ ընտանիքի միակ զավակն եմ։
⠀
📌 ONLY-ՊԱՐԶԱՊԵՍ, ՈՒՂՂԱԿԻ (կապ)
⠀
Օրինակներ`
1️⃣ I'd call him myself, ONLY I am at work all day-Կզանգեի նրանք ինքս, պարզապես ամբողջ օրն աշխատանքի եմ։
2️⃣ This fabric is similar to wool, ONLY cheaper -Այս կտորը նման է բրդին, ուղղակի ավելի էժան է։
⠀
📍JUST-ՀԻՄԱ, ՇԱՏ ՇՈՒՏՈՎ (մակբայ)
⠀
Օրինակներ`
1️⃣ I'll JUST finish this, then we can go.-Հիմա կվերջացնեմ սա, հետո կարող ենք գնալ։
2️⃣ -"Where are you, Jim?"
- "I'm just coming."
⠀
📍JUST-ՀԵՆՑ ՆՈՐ (մակբայ)
⠀
Օրինակ`
1️⃣ The race has JUST started.-Մրցավազքը ՀԵՄՑ ՆՈՐ է սկսվել։
⠀
📍JUST-ՃՇՏԳՐՏՈՐԵՆ, ՃԻՇՏ, ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ (մակբայ)
⠀
Օրինակներ`
1️⃣ He is JUST the man I want to marry.-Նա ճիշտ այն տղամարդն է, ում հետ ուզում եմ ամուսնանալ։
2️⃣ Things turned out just as I expected.-Իրավիճակները ճիշտ այնպես դասավորվեցին, ինչպես ես էի սպասում։
⠀
‼️ՈՒՇԱԴԻՐ
JUST-ը և ONLY-ն որպես հոմանիշ կարող են օգտագործվել, երբ նրանք ունեն իմաստը, մնացած դեպքերում մեկը մյուսով չենք կարող փոխարինել։
⠀
Օրինակներ`
1️⃣ That's only/just my opinion.-Դա ընդհամենը իմ կարծիքն է։
2️⃣ Sarah is ONLY/JUST 15 years old. She is still a kid.-Սարն ընդհամենը 15 տարեկան է։ Նա դեռ երեխա է։
⠀
❤️ Չմոռանաք ինձ համար այդքան շատ կարևոր սրտիկները, որոնք ձեր գնակահատականն ու շնորհակալությունն է իմ կատարած աշխատանքի համար:
⠀
🔐 Պահպանեք նյութը, եթե կարևոր է, որպեսզի հարկ եղած դեպքում ձեր մոտից հեշտությամբ այն գտնեք։
⠀
Մեկնաբանության տողում, խնդրեմ, պատասխանեք հետևյալ հարցիս 👇
⠀
❓ What's the ONLY thing you would like to do at the moment?
17/08/2020
Good day, y'all my lovelies ♥️
Hope you are all doing just awesome 🤩
⠀
👍 Այսօր էջումս նորութ եմ բերել ՀԱՃԱԽ ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՈՅԱԿԱՆՄԵՐՒ ՄԱՍԻՆ։
⠀
👀 Ինչպես գիտենք, կան գոյականներ, որոնք թարգմանությամբ շատ մոտ են իրար, կամ նույնն են, բայց իմաստով ահագին հեռու ու տարբեր։ Հենց դա էլ մեզ շփոթեցնում է խոսելու ժամանակ։ Չգիտենք` որ բառը որտեղ օգտագործենք, որ ճիշտ լինի։ Ահա ընտրել եմ ձեզ համար նմանատիպ գոյականներից մի քանիսը։
⠀
🤗 Վստահ եմ, որ կհավանեք և' ֆորմատը և' նյութը ինքնին։ Սա դեռ սկիզբն է, լիքը նմանատիպ գրառումներ կանեմ ապագայում։
⠀
Չեք մոռանում ինձ համար այդքան կարևոր սրտիկները ♥️♥️♥️։
✍️ Մեկնաբանության տողում գրեք, որ բառերն են ձեզ շփոթեցնում թե' նշվածներից, և թե' առհասարակ։
🔐 Պահպանեք նյութը, ձեզ այն դեռ պետք կգա։
⠀
Նյութի համար թերթեք կարուսելը ⏩⏩ @ Yerevan, Armenia
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Website
Address
Yerevan
31/12/2022