Solar Centre

Solar Centre

Share

Ձեր արևային տանիքը 🌞
Տեղադրում ենք արևային կայաններ ՀՀ ողջ տարածքում 🇦🇲
⚡️Անվճար խորհրդատվություն
⚡️10-25 տարվա երաշխիք
⚡️Ապառիկ՝ 0% կանխավճարով

📞8106

26/05/2026

Solar Centre-ը սկսել է իր գործունեությունը 2019 թվականին՝ նպատակ ունենալով առաջ մղել արևային էներգիայի կիրառումը և աջակցել բնության պահպանությանը։

Այդ ժամանակից ի վեր ընկերությունն օգնում է թե՛ անհատներին, թե՛ բիզնեսներին ընտրել ավելի խնայող և շրջակա միջավայրի համար բարենպաստ էներգետիկ լուծումներ։

Solar Centre-ի աշխատակիցները տրամադրում են անվճար խորհրդատվություն, որի ընթացքում մասնագետները գնահատում են Ձեր էներգիայի սպառումը և առաջարկում ամենաարդյունավետ տարբերակը։

Այնուհետև իրականացվում է տարածքի մանրամասն ուսումնասիրություն, որի ընթացքում գնահատվում են համակարգի տեղադրման համար նախատեսված ամենաարևոտ հատվածը:

Յուրաքանչյուր նախագիծ կազմվում է անհատապես՝ հաշվի առնելով տեխնիկական պահանջները և սպառման ծավալը:

Գործում է ճկուն վճարային համակարգ՝ ապառիկ վճարման տարբերակ՝ տեղում ձևակերպմամբ, որպեսզի արևային էներգիան հասանելի լինի առանց ֆինանսական բարդությունների։

Solar Centre-ի պահեստում մշտապես առկա են պահեստավորված արևային վահանակներ և անհրաժեշտ սարքավորումներ, ինչը թույլ է տալիս խնայել ժամանակ և ապահովել արագ իրականացում առանց հաճախորդներին երկար սպասեցնելու։

Կազմակերպությունը նաև տրամադրում է հետերաշխիքային սպասարկում, քանի որ նրա համար կարևոր է համակարգի կայուն և երկարաժամկետ աշխատանքը նույնիսկ տեղադրումից հետո։

Solar Centre-ի հետ արևային համակարգ տեղադրելն ուղղակի անցում չէ մաքուր էներգիայի, այլ դա վստահության, արդյունավետության և երկարաժամկետ էներգետիկ խնայողության երաշխիք է։

Մանրամասներին ծանոթանալու համար գրե՛ք մեզ կամ զանգահարե՛ք՝

📲8106
📲043 98 88 89

Հասցեներ՝

📍Ք․ Երևան, Պուշկին 19,
📍Ք․ Հրազդան Անդրանիկի պող․ 17/3,
📍Ք․ Էջմիածին, Մ․ Խորենացի փող, 17/1,
📍Գ. Ավշար, Մ. Խորենացի 65

19/05/2026

Imperial Palace Hotel-ն արդեն անցել է էլեկտրաէներգիայի ավելի խելամիտ լուծման: Այն Solar Centre-ի հետ արևային համակարգ տեղադրելու շնորհիվ զրոյացրել է հոսանքի բարձր ծախսերը՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Solar Centre-ի էներգետիկ լուծումներն օգնում են ընկերություններին նվազեցնել ավանդական էլեկտրաէներգիայից կախվածությունը և բարձրացնել էներգետիկ արդյունավետությունը՝ դարձնելով ծախսը՝ խնայողություն և ապագայի ներդրում։

Մանրամասներին ծանոթանալու համար գրե՛ք մեզ կամ զանգահարե՛ք՝

📲8106
📲043 98 88 89

Հասցեներ՝

📍Ք․ Երևան, Պուշկին 19,
📍Ք․ Հրազդան Անդրանիկի պող․ 17/3,
📍Ք․ Էջմիածին, Մ․ Խորենացի փող, 17/1,
📍Գ. Ավշար, Մ. Խորենացի 65

Photos from Solar Centre's post 17/05/2026

Վերջին տարիներին արևային էներգիան սկսել է ակտիվորեն կիրառվել ոչ միայն շենքերում և տրանսպորտում, այլ նաև ծովային նավարկության ոլորտում։

Արդյունքում՝ ստեղծվել են նավեր, որոնք աշխատում են առանց վառելիքի՝ օգտագործելով միայն արևի ճառագայթները։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Շվեյցարիայի MS Tûranor PlanetSolar նավը համարվում է աշխարհի առաջին լիովին արևային էներգիայով աշխատող նավը, որը հաջողությամբ նավարկել է ամբողջ աշխարհով մեկ։ Այն հագեցած է մեծ մակերես զբաղեցնող արևային վահանակներով, որոնք կուտակում են արևային էներգիա և ապահովում նավի շարժն առանց որևէ տեսակի վառելիքի օգտագործման։

Շվեյցարիայի Solar Impact Yacht զբոսանավը համադրում է ժամանակակից շքեղությունը և կայուն էներգիայի օգտագործումը։ Այն ամբողջությամբ աշխատում է արևային էներգիայով և նախատեսված է երկարատև նավարկությունների համար ու զերծ է պահում նավն ածխածնային արտանետումներից։ Նավը նաև ապահովում է արևային էներգիայի կուտակում, որը թույլ է տալիս օգտագործել այն նաև գիշերային ժամերին։

Aditya Solar Ferry լաստանավն առաջին արևային էներգիայով աշխատող ուղևորատար նավն է Հնդկաստանում։ Այն օգտագործվում է ամենօրյա ուղևորափոխադրումների համար և կարող է տեղափոխել մեծ թվով մարդկանց առանց դիզելային վառելիքի օգտագործման։
Նման արևային լուծումները զգալիորեն նվազեցնում են օդի աղտոտվածությունը և ծախսերը։

ԱՄՆ-ի Sol Boat Catamaran նավը նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ արևային նավ, որը կարող է օգտագործվել զբոսաշրջության և մանրածախ առևտրային նպատակներով։
Այն առանձնանում է էներգաարդյունավետ համակարգերով, որոնք թույլ են տալիս երկար ժամանակ աշխատել առանց արտաքին էներգիայի աղբյուրների։

Այս օրինակները ցույց են տալիս, որ արևային էներգիան արդեն իրական այլընտրանք է ավանդական վառելիքների համար նաև ծովային ոլորտում։ Տեխնոլոգիաները զարգանում են արագ, և ապագայում նման նավերը կարող են դառնալ սովորական երևույթ, և միգուցե ծովային տրանսպորտն ամբողջապես աշխատի մաքուր էներգիայով։

12/05/2026

Այս անգամ Solar Centre-ի գրասենյակում հյուրընկալեցինք մեր ռազմավարական գործընկերներին՝ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Սեմմի Վանգին և Զոի Գաոյին՝ բարձր աճ ունեցող շուկաների բիզնես կենտրոնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի վաճառքների մենեջերին:

Աշխարհի խոշոր արտադրողների հետ ուղիղ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել բարձր որակ, այլև ձևավորել արևային էներգիայի շուկայի նոր չափանիշներ Հայաստանում՝ ամրապնդելով կազմակերպության դիրքը որպես ոլորտի առաջատար։

07/05/2026

Արդեն պատրա՞ստ եք դիմավորել շոգ ամառը, բայց չգիտեք ընտրեք հարմարավետությունը թե ավելորդ էլեկտրաէներգիայի ծախսերը:

Solar Centre-ի հետ Դուք կարող եք ունենալ երկուսն էլ միաժամանակ🌞

Տեղադրեք 10 կՎտ և ավելի հզորությամբ արևային համակարգ, իսկ Solar Centre-ը կնվիրի Ձեզ վերջին սերնդի օդորակիչ։

Մանրամասներին ծանոթանալու համար գրե՛ք մեզ կամ զանգահարե՛ք՝

📲8106
📲043 98 88 89

Հասցեներ՝

📍Ք․ Երևան, Պուշկին 19,
📍Ք․ Հրազդան Անդրանիկի պող․ 17/3,
📍Ք․ Էջմիածին, Մ․ Խորենացի փող, 17/1,
📍Գ. Ավշար, Մ. Խորենացի 65

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


ք․ Երևան, Պուշկին 19
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:30
Tuesday 09:00 - 18:30
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00