MGM Partners

MGM Partners

Share

Համալիր օրինական լուծումներ՝ ձեր խնդիրներին

14/05/2026

⚖️📖Կարեն Չիլինգարյանի «ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԱՆՑՅԱԼԻՑ․ ՄԱՅԻՍԸ ՎԱՐԴԱԲՈՒՅՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ» հուշերի 31-րդ պատմության մեջ նախկին դատավորը գրում է․
📌«Շուրջ 20-25 տարի չտեսա նաև Արթուրին:
Ես արդեն վաղուց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էի: Դատական նիստերի հերթական օրը մտա դահլիճ, և աչքիս զարնեց մի շատ ծանոթ դեմք. Արթուրն էր, սպիտակած ու կնճռոտված: Սկզբում նա ձև արեց, թե չի ճանաչում ինձ, բայց երբ ես նրան դիմեցի անունով, անմիջապես հանձնվեց: Պարզվեց, որ եկել էր դատական նիստի` եղբոր հետ ունեցած ժառանգական վեճով: Ի՞նչ եք կարծում, ես քննեցի՞ այդ գործը: Իհարկե, ոչ, և պատճառը ոչ թե անաչառությանս հարցում կասկածն էր, այլ աններելի և տխուր հիշողությունները: Ես ինքաբացարկ հայտնեցի ու հեռացա դահլիճից` Արթուրի մեղայական ու զղջացող, բայց խեղճուկրակ հայացքի ուղեկցությամբ:
Ահա և վերջ: Մայիսը ծնվել էր վարդաբույր Վարդենիսում, բայց ինքը վարդաբույր չէր և վարդի բույրի փոխարեն էլ որդիներին փոխանցել էր ընդամենը ժառանգական վեճ:
Այո, Մայիսը վարդաբույր չէր, և թող մյուս բոլոր Մայիսները դասեր քաղեն նրանից ու իրենց կյանքն ապրեն մայիսի նման»:

🔗Հուշն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝

https://mgmpartners.am/patariknyer-ancyalic%e2%80%a4-mayiseh-vardabvo%d6%82yr-chi-linvo%d6%82m/

#Պատառիկներանցյալից #հուշեր #ԿարենՉիլինգարյան #Հայաստան

01/05/2026

Շնորհավոր Մայիսի 1

🤝Աշխատանքն է ստեղծում արժեքներ, իսկ իրավունքը՝ պաշտպանում դրանք։
Մենք վստահ ենք՝ յուրաքանչյուր հաջողության սկիզբը աշխատասիրությունն է։ Աշխատանքը պատիվ է, իսկ պաշտպանված աշխատանքը՝ երաշխավորված հաջողություն։ 💼

Այսօր մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա նվիրումով ու եռանդով նոր որակ ու արժեք են հաղորդում մեր կյանքին։ Թող ձեր մասնագիտական ուղին լինի հարթ ու ձեռքբերումներով լի, իսկ ստեղծագործական միտքը՝ անսպառ։

Մեր թիմը միշտ ձեր կողքին է՝ պաշտպանելու ձեզ և ձեր իրավունքները։

Շնորհավորում ենք բոլորին Աշխատանքի օրվա առթիվ: ✨

#ԷՄՋԻԷՄՓարտներս #Մայիսի1 #ԱշխատանքիՕր #ԻրավաբանականՕգնություն

24/04/2026

Այսօր Ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Հիշում և խոնարհվում ենք։

23/04/2026

⚖️📖Կարեն Չիլինգարյանի «ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԱՆՑՅԱԼԻՑ․ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵ՞Ս, ԼՌԻ՛Ր ԵՎ ՆՍՏԻ՛Ր» հուշերի 28-րդ պատմության մեջ ներկայացվում է տնտեսավարող Ընկերության և հարկային տեսչության միջև ծագած վեճի վերաբերյալ քաղաքացիական գործից մի դրվագ։

📌«Ակնթարթորեն հավաստիանալով իրեն հետաքրքրող հարցում, ու համոզվելով, որ ինքը չի սխալվել, Դատավորը խիստ տոնով ու հեգնանքով հարկային տեսչության աշխատակցին ուղղեց հետևյալ հանդիմանական խոսքերը. «Բավական չէ, որ Ձեր լիազորությունները ճանաչված չլինելու պայմաններում զբոսնում եք դահլիճում, Ձեզ թույլ եք տալիս նաև բարձրաձայն մենախոսել` խանգարելով դատական նիստի կարգը: Լուռ նստեք դահլիճում կամ հեռացեք»:

🔗Հուշն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝
https://mgmpartners.am/patariknyer-ancyalic-liazvorvo%d6%82thyvo%d6%82n-chvo%d6%82nye%d5%9es-lri%d5%9br-yev-nsti%d5%9br/

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ալեք Մանուկյան 10, 3
Yerevan
37500070

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00